Սևանի փողոցում ավտոպահեստամասերի ավտոտնակում մեծաքանակ թմրանյութ, սնդիկ և զենքի նմանվող ատրճանակներ են հայտնաբերվել
SOCIETYՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ, համագործակցելով մաքսային ծառայության աշխատակիցների հետ, խուզարկությունների արդյունքում Սևանի փողոցում գտնվող ավտոպահեստամասերի ավտոտնակներում հայտնաբերել են մեծ թվով թմրանյութեր։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը:
Թմրանյութերը հայտնաբերել են մաքսային ծառայության կինոլոգները, որից հետո ընթերակաների ներկայությամբ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի քննիչներն առգրավել են կասկածելի թմրամիջոցները։
Հայտնաբերվել է նաև սնդիկ և այն տեղափոխելու համար ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ խումբը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խուզարկություններից առաջ քննչական մարմինը դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խուզարկության թույլտվություն ստանալու համար, և դատարանը բավարարել էր միջնորդությունը։
6-րդ գլխավոր վարչության Էրեբունու ոստիկանների ու քննիչների ստացված օպերատիվ տեղեկություններն ամբողջովին հավաստի են եղել ու պրոֆեսիոնալ գործողությունների ու ճիշտ համագործակցելու արդյունքում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերեցին մեծ քանակի թմրամջոցներ, սնդիկներ, ինչպես նաև հրազենի նմանվող ատրճանակներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: