Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հանցագործությունների թվի աճը պայմանավորված է նաև ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի աճով. Արթուր Դավթյան

POLITICS

Անցած տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22 հազար 551 դեպք, ինչը 11.4%-ով ավելի է քան 2017թ. արձանագրված դեպքերի թիվը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշում է, որ հանցագործության դեպքերից 3755-ը կամ 16.6%-ը  նախորդ տարիներին կատարված, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքեր են, որոնք բացահայտվել են 2018թ. ընթացքում: Հանցավորության շարժընթացի նման պատկերն ապահովվել է ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոնների ազդեցությամբ: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դրական և բացասական գործոնները, անդրադարձել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերին:

-Պարոն Դավթյան, ընդհանուր հանցավորության վիճակի և դինամիկայի տեսանկյունից ինչպիսի՞ն է եղել 2018թ., և ինչ գործոններ են ազդել քրեական այդ շարժընթացի վրա:

-2018թ.  ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22551  դեպք, ինչը 2267 դեպքով կամ 11.4%-ով ավելի է քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի թիվը /20284/:

Հանցագործության դեպքերից 3755-ը կամ 16.6%-ը  նախորդ տարիներին կատարված, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքեր են, որոնք բացահայտվել են 2018թ. ընթացքում և արտացոլվել են այս տարվա հանցավորության վերաբերյալ վիճակագրական տվյալներում: 2018թ. հանցագործությունների դեպքերի արձանագրված աճի հիմնական պատճառներից մեկը դա է:

Հանցավորության շարժընթացի նման պատկերն ապահովվել է ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոնների ազդեցությամբ: Որպես դրական գործոններ կարող ենք առանձնացնել հետևյալները՝

նախ՝ արձանագրված հանցագործությունների դեպքերի աճը հիմնականում պայմանավորվել է նաև բարձր լատենտայնություն ունեցող կոռուպցիոն բնույթի այնպիսի հանցատեսակների դեպքերի աճով, ինչպիսիք են պետական և հանրային գույքի հափշտակության, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը:

 

Այսպես, 2018թ. ընթացքում 362 դեպքով կամ 3.8 անգամ /130-492/ աճել է պետական և հանրային գույքի հափշտակության, 298 դեպքով կամ 2.8 անգամ՝ կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության դեպքերի թիվը /163-461/, իսկ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերն աճել են 90-ով կամ 60%-ով /150-240/:

 

Եվ մյուս գործոնը՝ նվազում է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են՝ սպանությունը. 2018-ին գրանցված սպանության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 14-ով կամ 28.6%-ով (49-35), /իսկ 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 26-ով կամ 42.6%-ով (61-35), առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքերը՝ 90-ով կամ 8.1%-ով /1113-1023/: Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 69-ով կամ 1.4%-ով /4868-4799/:

Որպես բացասական գործոններ կարող եմ ընդգծել հետևյալները:

Նախ՝ մտահոգիչ է, որ բացասական դինամիկա է արձանագրվել անձնական գույքի հափշտակության դեպքերով՝ աճը կազմել է 1453 դեպք կամ 19.5% /7433-8886/: Մասնավորապես, 2018թ. նախորդ տարվա համեմատությամբ 56 դեպքով կամ 30.6%-ով /183-239/ աճել են հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող կողոպուտի դեպքերը, 1135-ով կամ 19%-ով՝ գողության, 549 դեպքով կամ 61.8%-ով /889-1438/ բնակարանային գողության դեպքերը:

Երկրորդ՝ վերլուծությունը վկայում է, որ հանցագործությունների թվի աճը պայմանավորված է նաև ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի աճով: Այսպես, 2018թ. այդ բնույթի դեպքերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 311-ով կամ 32%-ով /972-1283/, այդ թվում 44-ով կամ 25%-ով /176-220/ աճել է մահվան ելքով դեպքերի թիվը, ինչը շատ մտահոգիչ է:

-Իսկ ինչպիսի՞ն է հանցավորության կառուցվածքային պատկերը՝ ըստ հանցագործությունների վտանգավորության աստիճանի:  

-Պետք է փաստել, որ 2018թ. ընթացքում էականորեն աճել է միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերի թիվը: Միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 33.7%-ով /5012-5700/, իսկ ծանր հանցագործությունների դեպքերը՝ 909-ով կամ 33.3%-ով /2729-3638/: 60 դեպքով կամ 36.6%-ով /164-224/ աճել են նաև առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Ոչ մեծ ծանրության հանցագործությունները, որոնք կազմում են հանցագործությունների ընդհանուր զանգվածի կեսից ավելին, նվազել են 390-ով կամ մոտ 3.2%-ով:

Առանձնապես ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աճի ցուցանիշով, ինչը դրական դինամիկա է:

Իսկ ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի ծանր հանցագործությունների և բնակարանային գողությունների աճի ցուցանիշով: Առաջինը, անշուշտ, դրական դինամիկայի վկայություն է, երկրորդը՝ մտահոգիչ:

Միջին և ոչ մեծ ծանրության հանցագործությունների դինամիկան, ի թիվս առանձին հանցատեսակների շարժընթացի, էապես պայմանավորվել է ՀՀ դատախազության կողմից այս տարվանից ավտոմեքենաներից կատարված գողությունների դեպքերը գողության առավել վտանգավոր տեսակով որակելու պրակտիկայի փոփոխությամբ: Դրա արդյունքում նախկինում որպես ոչ մեծ ծանրության հանցագործություններ որակվող նշված դեպքերը այլևս որակվում և հաշվառվում են որպես միջին ծանրության հանցագործություններ: Այսինքն՝ այս դեպքում շարժընթացը պայմանավորված է հաշվառման գործընթացի փոփոխություններով, ինչպես նաև մասնավոր մեղադրանքի դեպքերով քաղաքացիների նախաձեռնողականության աճով:

-Պարոն Դավթյան, նկատելի է արձանագրվող հանցագործությունների կայուն աճ: Արդյո՞ք սա հանրապետությունում կրիմինոգեն վիճակի վատթարացման մասին չի խոսում:

-Իրավիճակին չի կարելի նման գնահատական տալ, որովհետև մեր ուսումնասիրություններն ու վերլուծությունները վկայում են, որ հանցագործությունների թվի աճը առավելապես հանցագործությունների բացահայտման, հայտնաբերման, նաև հաշվառման գործընթացների բարելավման, քաղաքացիների առավել նախաձեռնողականության աճի արդյունք է: Նման հետևության հանգելու համար բավական է, օրինակ, համադրել լատենտային և ոչ լատենտային հանցագործությունների ցուցանիշները և հաշվի առնել այն փոփոխությունները, որոնք կատարվել են հանցագործությունների հաշվառման գործընթացներում: Ուշադրություն դարձրեք՝ իմ ներկայացրած վիճակագրական տվյալներից հետևում է, որ աճ է արձանագրվում, մեծի մասամբ, նախկին տարիներին կատարված, սակայն հայտնի չդարձած հանցագործությունների նոր բացահայտումների տվյալներով:

Ըստ հաշվառման կարգի՝ նման հանցագործությունները հաշվառվում են բացահայտված տարվա ցուցանիշներում: Այսինքն` ամբողջ աշխարհում է ընդունված, որ եթե բացահայտվում են  լատենտայնության բարձր ցուցանիշով աչքի ընկնող հանցատեսակները, ինչպես օրինակ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ապա երկրում կրիմինոգեն վիճակի վատթարացման մասին չի կարելի խոսել:

Բերեմ մի պարզ օրինակ, որ ավելի հասկանալի լինի: Եթե վերջին 10 տարվա կտրվածքով /2007-2017/ մեր երկրում հանցագործությունների ընդհանուր թվի 2.4 անգամ /8428-20285/ աճի պայմաններում, այդ զանգվածում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները նվազել են 2 անգամ /106-52/, սպանությունները՝  շուրջ 30%-ով /69-49/, ավազակությունները շուրջ 40%-ով /76-46/, ըստ էության, նվազում է արձանագրվել նաև սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերով, իսկ կաշառքի վերաբերյալ բացահայտված դեպքերը, ընդհակառակը՝ աճել են 23 անգամ /7-163/, ապա հնարավոր չէ խոսել երկրում կրիմինոգեն վիճակի վատթարացման մասին:

Մյուս կողմից՝ ցուցանիշների վրա էական ազդեցություն են ունեցել հանցագործությունների հաշվառման գործընթացի իրավական բարեփոխումները: Օրինակ մինչև 2009 թվականը որպես հանցագործություններ չեն հաշվառվել մասնավոր մեղադրանքի դեպքերը, որոնք, որպես կանոն, ոչ մեծ ծանրության հանցագործություններ են և մեծ զանգված են կազմում: Գաղտնիք չէ, որ նախկինում առկա էր ոստիկանության կողմից «վիճակագրությունը բարելավելու» մղումով դեպքեր թաքցնելու արատավոր պրակտիկան, ինչի համար պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ: Նման դրսևորումները անհամեմատ նվազել են:

Բացի այդ, շարունակական բարելավման են ենթարկվել քրեական հետապնդման մարմինների՝ հանցագործությունների բացահայտման, հայտնաբերման գործառույթների իրականացման մասնագիտական, տեխնիկական հնարավորությունները, կատարելագործվել են պրոֆիլակտիկ միջոցները և, ամենակարևորը, հատկապես լատենտային հանցագործությունների դեպքում զգալիորեն աճել է քաղաքացիների նախաձեռնողականությունը, իրավապահ մարմինների հետ համագործակցության մակարդակը:

Այդուհանդերձ, ընդհանուր տենդենցներին զուգահեռ հանցագործությունների առանձին տեսակներ ունեն իրենց շարժընթացի առանձնահատուկ պատճառներն ու պայմանները, որոնք յուրաքանչյուր ժամանակային կտրվածքով վերլուծության, դրանով պայմանավորված հակազդեցության քայլերի անհրաժեշտություն ունեն:

-Հանցավորության դեմ պայքարում, այդուհանդերձ, Ձեր կարծիքով կա՞ն խնդիրներ: Ո՞ր ուղղություններով եք իրավապահ մարմինների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն տեսնում:

-Ամենօրյա աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելը հրամայական է: Որպես օրակարգային խնդիր, ինձ համար տեսանելի է համակողմանի միջոցառումների ակտիվացման անհրաժեշտություն՝ երկու ուղղություններով:

Առաջինը հանցավոր ոտնձգություններից մեր քաղաքացիների գույքային իրավունքների պաշտպանությունն է: Այս ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից որդեգրվել և իրացվում է քրեաիրավական միջոցների խստացման քաղաքականություն: Այս ոլորտում մեծ նշանակություն ունեն կանխարգելիչ միջոցները, որոնք հատկապես ոստիկանության կողմից մշտապես ակտիվացման կարիք ունեն: Հատկապես բնակարանային գողությունների դեմ տարվող պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, կանխարգելելու նպատակով ՀՀ դատախազության կողմից նախորդ տարի մշակվել են այդպիսի միջոցառումներ՝ նաև տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերի համադրմամբ:

Ինչպես հավանաբար գիտեք, քաղաքացիների գույքի պաշտպանությունը, հատկապես բնակարանային գողությունների դեմ պայքարը մեր այս տարվա առաջնահերթություններից է: Այդ մասին ես նշել եմ դատախազության ստորաբաժանումների 2018թ. գործունեության ամփոփմանն ուղղված բոլոր խորհրդակցությունների ժամանակ և, վստահեցնում եմ, այս ուղղությամբ արվելիք աշխատանքները լինելու են իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Երկրորդը ճանապարհատրանսպորտային հանցագործությունների կանխարգելման գործընթացի բարելավման անհրաժեշտությունն է: Այս հանցագործությունների շարունակական աճը, ինչ խոսք, պայմանավորված է նաև հանրապետությունում ավտոպարկի ծավալների պրոգրեսիվ աճով: Սակայն ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատասխանատվության եղանակների բարեփոխումների փաթեթը, վարորդական իրավունքի տրամադրման գործընթացում ակնկալվող բարելավումները, ինչպես նաև ճանապարհային կահավորման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը կարող է էական նշանակություն ունենալ այս հանցագործությունների նվազման համար:

Բացի վերոնշյալները, կցանկանայի առանձնացնել ևս մեկ խնդիր: Նկատի ունենալով համաներման հետևանքով հանրապետությունում հանցագործության դեպքերի հնարավոր աճի հետ կապված ռիսկերը և դրանց նախականխման և կանխման աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացված հսկողություն իրականացնել համաներմամբ պատժի հետագա կրումից ազատված, ինչպես նաև նախաքննության և դատաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցված այն անձանց հետագա վարքագծի նկատմամբ, որոնք մեղադրվել են դիտավորությամբ կատարված հանրորեն առավել վտանգավոր արարքների համար և որոնց ազատության մեջ գտնվելու ընթացքում դրսևորած վարքագիծը նախկինում աչքի է ընկել քրեածին բարձր ռիսկայնությամբ:

Այս ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարվել է ուսումնասիրություն: Դրա արդյունքներով կազմվել և ոստիկանություն է ուղարկվել արդեն իսկ պատժի կրումից ազատված, վերը նշված ռիսկերը պարունակող անձանց ցանկ՝ նրանց մշտական օպերատիվ տեսադաշտում պահելու, այդ անձանց մոտ հանցանք կատարելու նախահակվածությունը նվազագույնի հասցնելուն ուղղված համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal