Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արցախյան հարցում իրականում ամեն ինչ ավելի բարդ է

POLITICS

regnum.ru–ն «Մադրիդյան սկզբունքներին հրաժեշտ տա՞նք, թե՞ դեռ վաղ է» հոդվածում գրում է, որ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Sputnik Армения» պարբերականին տված հարցազրույցում հետաքրքիր հայտարարություն է արել՝ ասելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցությունների մասին համաձայնություն չկա և չկա տեղեկություն, որ կողմերը համաձայնել են հանդիպել առաջնորդների մակարդակով: Նրա խոսքերով, մոտ ապագայում, երբ տեղի կունենա արտգործնախարարների մակարդակով հերթական հանդիպումը (հավանաբար փետրվարի 15–17–ին նախատեսված Մյունխենյան անվտանգության համաժողովի ժամանակ), հարցը պարզ կդառնա: Կարապետյանը պարզաբանել է նաև, որ այս փուլում կոնկրետ որոշումներ չկան, որի մասին հայկական կողմը բազմիցս ասել է, և կան ոչ այնքան պարզ, բայց արձագանքներ նաև Ադրբեջանի կողմից, և եթե նրանց դիրքորոշումը մի փոքր մոտ լինի հայաստանյան մոտեցումներին, դա կնպաստի հանդիպման վերաբերյալ համաձայնության հասնելուն: Կարապետյանը նշել է նաև, որ իրենց համար պարզ չէ, թե ինչու Ադրբեջանի նախագահը համառորեն հրաժարվում է շփվել, իր կարծիքով, իր իսկ սեփական քաղաքացիների հետ, և որ Փաշինյանը բազմիցս ասել է, որ ինքը լիազորված չէ ներկայացնել Լեռնային Ղարաբաղը բանակցություններում: Շատ տրամաբանական կլիներ, եթե Արցախի նախագահի և Ադրբեջանի ղեկավարության միջև ուղղակի կապ գոյություն ունենար: Ի վերջո, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մադրիդյան սկզբունքները գտնվում են օրակարգում, Կարապետյանը ասել է, որ այս հարցով որևէ տեղեկատվություն չունի: Նրա խոսքերով, ոչ ոք չի խոսում այդ փաստաթղթի մասին՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ միջնորդները: Դե ինչ, եզրակացություններն իսկապես ինքնըստինքյան առաջանում են: Առաջինն այն է, որ Կարապետյանի՝ «կան ոչ այնքան պարզ, բայց արձագանքներ նաև Ադրբեջանի կողմից» արտահայտությունը ունի որոշակի ենթատեքստ: Ավելի վաղ Ադրբեջանը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետի՝ «ադրբեջանական կողմի զիջումների մասին» հայտարարությանը, հղում է կատարել միջազգային փաստաթղթերին և առաջին հերթին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերին, ըստ որոնց, պահանջվում է Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերի ամբողջական, անմիջական և անվերապահ դուրս բերում: Երկրորդ եզրակացությունն այն է, որ կրկին հայտարարվել է Բաքվի հայտնի դիրքորոշումը, ըստ որի, հակամարտության լուծման առաջարկությունների վերաբերյալ ընդունված բոլոր փաստաթղթերը ոչ թե Ղարաբաղի ժողովրդի, այլ այդ տարածքի՝ ծագումով հայ և ադրբեջանցի բնակչության մասին է: Այս միտքը արտահայտել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը «The Korea Times» թերթին տված հարցազրույցում, որտեղ նա պնդել է, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա, և միևնույն ժամանակ Ադրբեջանը ճիշտ այնպես, ինպես ապահովում է իր տարբեր էթնիկ խմբերի քաղաքացիների անվտանգությունը, պատրաստ է նույնը անել նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ և տալ նրանց ինքնորոշման իրավունք միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի սահմաններում: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը պատրաստ է վերադառնալ իր հայրենիք և այդ պատճառով կարևոր է վերականգնել ու զարգացնել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների միջև շփումները: Մամեդյարովի այս թեզիսները զարգացնում է ադրբեջանական փորձագիտական հանրությունը, ընդ որում, շատ յուրահատուկ: Օրինակ, քաղաքական վերլուծաբան Մոհամմեդ Ասադուլլազադեն համարում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը 180 տոկոսով շրջվել է բացասական ուղղությամբ , և դա՝ չնայած նրան, որ Դավոսում ղեկավարների հանդիպումից ադրբեջանական կողմը գոհ մնաց, քանի որ Փաշինյանը հավանաբար համաձայնել էր մի շարք կետերի հետ, ինչը հնարավոր էր դարձել Վաշինգտոնի միջնորդական ջանքերի շնորհիվ: Այսինքն, ստացվում է, որ ԱՄՆ–ը նպաստել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, որը ենթադրում է առաջին փուլում մի շարք շրջանների վերադարձ, սակայն, այնուամենայնիվ, իրավիճակը դարձյալ փոխվել է Դավոսից հետո Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքում: Այնուհետև, ինչ–ինչ պատճառներով , Վաշինգտոնը չի շարունակել ճնշում գործադրել հայերի վրա, որի պատճառը Ասադուլլազադեն բացատրում է քաղաքական գործընթացների սկսումով Վենեսուելայում: Մեր կարծիքով, սա իրավիճակի շատ մակերեսային գնահատական է և Ադրբեջանի գործողությունները բացատրելու փորձ, որը, ըստ Բաքվի մեկ այլ փորձագետի, չկարողացավ օգտվել նախորդ տարվա աշնանը ստեղծված բացառիկ հնարավորությունից: Իրականում ամեն ինչ ավելի բարդ է: Դուշանբեից հետո, երբ Ալիևի և Փաշինյանի՝ «ոտքի վրա» հանդիպումից հետո հակամարտող կողմերի շփման գծում լարվածությունը զգալիորեն թուլացավ, ծագեց Ալիև–Փաշինյան ձևաչափը, որը չուներ գործնական կապ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Վերջինս միայն ողջունեց ձեռք բերված պայմանավորվածությունները: Հետագայում առաջացավ բանակցող մեկ այլ զույգ՝ Մնացականյան–Մամեդյարով զույգը, որը մշակեց գործողությունների իր սցենարը: Ստացվում էր, որ կողմերը հրաժարվել են մանրաասնել մադրիդյան սկզբունքները և հիմք են դրել բանակցային օրակարգի փոփոխության: Այդ փուլում Բաքուն և Երևանը պետք է միասին բացեին խաղաքարտերը , որտեղ նշված են փոխզիջումները, և շարժվեին առաջ: Սխալը Բաքուն արեց, որն, ըստ էության, ներքաղաքական պատճառներով որոշեց հանրային մակարդակով հայտարարել Փաշինյանի «պարտությունը» և իր «հաղթանակը»: Արդյունքում, Փաշինյանը ստիպված հակաքայլ կատարեց, քանի որ ընկնում էր ներքաղաքական հարվածի տակ: Նա հայտարարեց, որ Հայաստանն առանձին է, Լեռնային Ղարաբաղը՝ առանձին: Լեհական Gazeta Wyborcza թերթի կարծիքով, «Հայաստան–Ադրբեջան» ձևաչափում կարելի է խոսել միայն կողմերի պատերազմական վիճակից փաստացի դուրս բերման մասին: Ինչ վերաբերում է «Բաքու–Ստեփանակերտ» ձևաչափին, ապա նոր պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է սկսի զարգացնել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: Ե՛վ առաջին, և՛ երկրորդ ձևաչափերում Մինսկի խմբի աշխատանքը կտևի բավական երկար ժամանակ, և փաստ չէ, որ նման աշխատանքը կավարտվի արագ հաջողությամբ: Ամեն դեպքում, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ նախորդ բանակցային սխեմային վերադառնալու դեպքում պահանջվում է երկարատև դիվանագիտական աշխատանք: Այժմ ընթանում է Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախապատրաստումը, սակայն ղարաբաղյան ուղղությամբ ճեղքման գործընթացը ավելի է անորոշ դարձել:

Կամո Խաչիկյան

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak