Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նոր ընդդիմության և նոր իշխանության հին դեմքը

ANALYSIS

Ազգային ժողովում կառավարության ծրագրի եռօրյա քննարկումն ավարտվեց բավական բուռն: Չնայած ոչ պակաս բուռն էր նաև բուն ընթացքը, բայց վարչապետ Փաշինյանի ամփոփիչ ելույթը էլ ավելի սրեց վիճակը: Ելույթն ինքնին ոչ միայն հետաքրքրական էր եռօրյա քննարկումների ամփոփման կոնտեքստում, այլև քաղաքական դաշտի նոր արձանագրման առումով: Փաշինյանը ելույթի սկզբում ներողություն խնդրեց իր ոճի համար:

Սակայն հաջորդիվ շարունակեց նույն ոճով: Դա ստացվեց ինքնաբուխ, թե նախապես կանխամտածված, դժվար է ասել: Բայց իշխանություն–«Լուսավոր Հայաստան» կոշտ երկխոսությունը էլ ավելի կոշտացվեց: Որպես քաղաքական թիրախ ընտրվեց հենց «Լուսավոր Հայաստանը», ու վարչապետը մի քանի ճակատով բախման գնաց «Լուսավորի» հետ: Այդ բախման մեջ էական դեր ուներ նաև ինքնին այդ կուսակցությունը, որ ստանձնել է վարչապետի ու իշխանության թիվ մեկ քննադատի դերը ու վարչապետից ոչ պակաս էմոցիոնալ ոճով արձագանքում է նրան:

Մի կողմից, իհարկե, չի կարելի չգնահատել այն հանգամանքը, որ չնայած 88 հոգանոց մեծամասնությանն ու այդ մեծամասնության մեջ վարչապետին քծնելու համար սկսված մրցավազքին, խորհրդարանում կա բավական կոշտ քննադատություն: Այնքան կոշտ, որ երեք օր Փաշինյանին վերադարձրեց հեղափոխական ժամանակներ: Ինչպես արդարացիորեն նշեց Փաշինյանը, նույնիսկ իռացիոնալ ու անարդար քննադատությունը օգտակար է ու դաստիարակող:

Սակայն խնդիրն ունի մեկ այլ կողմ ևս: Գեղագիտական տեսանկյունից կոշտ քննադատությունն, իհարկե, հաճելի է, հուսադրող, որ իշխանության սխալները մատնանշող ու բարձրաձայնող կա: Սակայն քաղաքական իմաստով մենք ունենք փակ ցիկլում հայտնվելու վտանգ, երբ ընդդիմության գործառույթը դառնում է իշխանությանը կոշտ քննադատելը, իսկ իշխանությունն էլ սկսում է այդ քննադատությունները կա՛մ անտեսել, կա՛մ հեգնել՝ հընթացս շարունակելով անել այն, ինչ նպատակահարմար է: Այս իմաստով խնդիր իսկապես կա ու այն արտահայտվում է կառավարության ծրագիրը խմբակցությունների հետ նախապես չքննարկելու մեջ: Սա գուցե ֆորմալ, բայց շատ կարևոր ընթացակարգ է: Պատահական չէ, որ Մարուքյանը հիշատակում է Տիգրան Սարգսյանի կողմից իր հետ անհատապես կառավարության ծրագրի քննարկման հանգամանքը:

Նոր իշխանությունները նման ընթացակարգերի հետևից չեն ընկնում` թերևս կարծելով, որ լիուլի լեգիտիմությունը բավարար ու հավերժ է՝ քաղաքական կյանքը միայնակ առաջնորդելու համար: Չհետևելով այդ ընթացակարգերին ո՛չ բովանդակային իմաստով, ո՛չ ֆորմալ, նրանք մի կողմից իշխանություն– ընդդիմություն հակադրությունը տեղափոխում են կոշտ բախման դաշտ, մեկ այլ կողմից մնում են միայնակ, առանց որևէ դաշնակցի, որևէ հնարավոր հարցում: Եվ, որ ամենավտանգավորն է, ստեղծում և ապրում են մի մտայնության մեջ, որ փոքրամասնության, ընդդիմության ձայնը լսելի չէ, որովհետև իրենք մեծամասնություն են ու այդ մեծամասնութունը ձեռք են բերել արդար ընտրություններով: Իշխանությունները հաշվի չեն առնում ո՛չ միջազգային քաղաքական մշակույթի նորմերը՝ ականջալուր լինել ու երկխոսել ընդդիմության հետ, ո՛չ էլ Հայաստանի քաղաքական համակարգի էությունը` կարծելով, թե 70 տոկոսը կայուն, մնայուն, չփոփոխվող արժեք է: Արդյունքում առաջին հայացքից առողջ քաղաքական բախումը կարող է մնալ բացառապես լեզվակռվի մակարդակում` այդպես էլ քաղաքական համակարգի առողջացման հույսերը թողնելով չփարատված:

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia