Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադրբեջանի կողմից կա բանակցային գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա. Տիգրան Աբրահամյան

SOCIETY

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Փետրվարի 10-16-ը ադրբեջանական կողմը այն խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: Շփման գոտում առկա վիճակի և ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

-Պարոն Աբրահամյան, մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանն Արցախի ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: Այս հանգամանքի առկայությունը որքանո՞վ է տեսանելիդարձնում ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի հաջողության համար խաղաղության մթնոլորտի հաստատման հավանականությունը:

-Անհրաժեշտ մթնոլորտի ապահովումը միայն կրակոցների ինտենսիվությամբ չէ պայմանավորված, կան մեծ թվով այլ գործոններ, որոնք առավել հստակ են դարձնում ընդհանուր պատկերը: Դրանք սկսվում են Ադրբեջանից հնչող հայտարարությունների ինտենսիվությունից, սրությունից, տրվող ուղերձներից՝ վերջացրած սպառազինության մեծածավալ գնումներով: Այս շարքը կարող է երկար շարունակվել:

-Եթե Ադրբեջանը հայկական կողմի հետ հանդիպումներում փորձում է դրական տրամադրվածություն ցույց տալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ապա ինչո՞վ են պայմանավորված սահմանին նրանց կողմից անընդհատ կրակոցները:

-Այդքան էլ էական չէ, թե ինչ մոտեցում կամ տրամադրվածություն են ի ցույց դնում Ադրբեջանի նախագահը կամ արտգործնախարարը Հայաստանի իրենց գործընկերների հետ հանդիպումներում, էականն արդյունքն է, որը չկա: Կա ընդամենը պարզ տեղեկատվական մանիպուլյացիաներ, գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա և ոչ ավելին:

-Չնայած կրակոցների թվին, այնուամենայնիվ խոսվում է ադրբեջանական կողմից որոշ պասիվության մասին: Այս մասին խոսվում էր նաև ամռանը, երբ նշվում էր, որ պատերազմի վերսկսման մեծ վտանգ կա: Արդյոք այդպիսի վտանգ կա՞ նաև այժմ, երբ Ադրբեջանը դարձյալ նույն պասիվությունն է ցույց տալիս:

-Ռազմական գործողությունների վերսկսման վտանգ և եղել է ապրիլի երկրորդ կեսից և ամառվա ընթացքում: Իսկ ո՞վ է ասում, որ գարնան վերջին կամ ամառվա ամիսներին պասիվություն է եղել: Ավելին՝ բացի զրահատեխնիկայի, հրետանու կուտակումներից, հակառակորդը առաջին գիծ էր դուրս բերել նաև ուժային տարբեր կառույցների հատուկ նշանակության ստորաբաժանումներին: Ակտիվություն կամ պասիվություն ասվածը միայն սահմանին կրակոցների առկայությամբ չէ պայմանավորված: Ակտիվություն ասվածն իր մեջ ենթադրում է զորքերի ակտիվ տեղաշարժ, կուտակումներ, ինժեներական աշխատանքներ, տարբեր խմբերի՝ հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայություն առաջնագծում: Էլ չեմ ասում, որ ակտիվություն ասվածը նաև ենթադրում է  քաղաքական հայտարարություններ, քարոզչություն, տեղեկատվական ապահովում և այլն: 

-Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարը աչքի են ընկնում նաև ագրեսիվ հռետորաբանությամբ: Այս պայմաններում որքանո՞վ է իրատեսական կանխատեսել, որ բանակցային գործընթացում դրական տեղաշարժ կարձանագրվի:

-Ի՞նչ դրական տեղաշարժի  մասին է խոսքը, եթե բանակցություն ասվածն առհասարակ բացակայում է: Ադրբեջանի այս պահվածքն արդեն իսկ ձախողման առաջ է կանգնեցնում բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Ադրբեջանը բաց տեքստով հայտարարում է, որ այս տարիներին միլիարդներ է ծախսել իր բանակը ուժեղացնելու և տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, որովհետև ժամանակակից աշխարհում հարցերը լուծվում են ոչ թե ճշմարտության, այլ ուժի տեսանկյունից: Չկան բանակցություններ, և Ադրբեջանն էլ այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, որովհետև իր համար արդեն որոշել է, որ իր համար լուծման արդյունավետ ճանապարհը ուժի կիրառմամբ անելն է: Մնացած «գեղարվեստական մանրապատումները» իր որոշումը հիմնավորելու փաթեթավորումն են:

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia