Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գերավճար-կանխավճար «պրակտիկան» վերացել է էլեկտրոնային համակարգի ներդրումից հետո

SOCIETY

2019–ի կառավարության ծրագրում կա մի դրույթ, որում ասվում է, որ հարկային մարմինը չպետք է միջամտի օրինապահ հարկ վճարողների գործունեությանը հաճախակի ստուգումներով, գերավճարներով և կանխավճարներով ծանրաբեռնի բիզնեսին: Օրինապահ հարկ վճարողը չպետք է նկատի հարկային վարչարարությունը, թեև նա էլ պետք է ենթարկվի մշտադիտարկման, որպեսզի երաշխավորվի վերջիններիս օրինապահ լինելը: 

Այս դրույթից պարզ է դառնում, որ իսկապես, կառավարությունը մտադիր է հաճախակի ստուգումների տխուր ավանդույթը վերացնել, բայց երբ խոսք է գնում գերավճարների, կանխավճարների մասին, ակամայից ցանկություն է առաջանում պարզել, թե իրականում արդյո՞ք այն դեռ օրակարգային հարց է մնացել: Նման դեպքերում ակամայից հիշում ենք նաև ՊԵԿ–ի երբեմնի կոշտ հարկային վարչարարությունը և մահակների քաղաքականությունը, երբ ամեն եռամսյակի ավարտին ու տարեվերջին մեծից փոքր բոլոր տնտեսվարողների գրպանները մի լավ դատարկվում էին, իսկ չմուծվողների հանդեպ էլ աշխարհի տույժ ու տուգանքներն էին կիրառվում: 

Եթե չենք սխալվում, նման մոտեցման «մեջքն» առաջինը կոտրեց վարչապետ Կարեն Կարապետյանը, քանի որ լավ իմանալով խոշոր բիզնեսի հոգսերը՝ փորձեց վերջ տալ նման մոտեցմամբ բյուջե լցնելու խաչատրյանական այդ պրակտիկային: Բայց երբ տարիներ անց, այն էլ նոր իշխանությունների օրոք նման եզրույթ կրկին տեղ գտավ կառավարության ծրագրում, անկեղծ ասած, մնում է հարցն ուղղել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին՝ հասկանալու համար, թե ինչու է հանկարծ կառավարությունը կրկին հիշել ու մտահոգվել գերավճարներ–կանխավճարներ մարտավարության պատճառով:

Պարզելու համար, թե խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հանդեպ նման քաղաքականություն ներկայում արդյո՞ք վարվում է, թե՞ ոչ, «Փաստը» զրուցեց մի քանի խոշոր տնտեսվարողների հետ:

«Արփա–Սևան» ԲԲԸ գլխավոր տնօրեն Պարույր Հակոբյանն ասաց, որ կիսում է կռավարության այս մոտեցումը, և փաստեց, որ անկախ նրանից՝ ընկերությունը մեծ է, միջին, թե փոքր, ստուգումները պետք է լինեն հերթական: 

«Արտառոց դեպքերում միայն կարելի է արտահերթ ստուգում իրականացնել, իսկ ինչ վերաբերում է գերավճարներին՝ դա խնդիր էր, բայց միասնական հաշիվ ներդնելուց հետո այդ հարցը նույնպես վերացել է: Էլեկտրոնային համակարգը շատ լավ է աշխատում: Դրա արդյունքում հարկատու–հարկային մարմիններ հարաբերությունները բավականին թափանցիկ են դարձել: Շատ կարևոր մի առավելություն էլ կա, որ այդ համակարգն օգտագործելով, օրական կտրվածքով հարկային մարմինները տեսնում են կազմակերպության կատարած սխալները և անմիջապես հուշում են հաշվապահական թերացումների մասին: Դա հնարավորություն է տալիս անմիջապես ուղղել սխալը, իսկ եթե սխալ չէ, ապա պարզաբանում ներկայացնել, թե ինչու է այդպես ստացվել: Այսինքն, այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ ընկերություններ–հարկային մարմիններ կապը զուտ համագործակցության շրջանակներում է: Արդեն բավականին ժամանակ է՝ նման ոճով ենք աշխատում, մենք շատ գոհ ենք և շարունակում ենք այդ ոճով աշխատել»,– ասաց Պարույր Հակոբյանը:

Նա նաև նշեց, որ գերավճարների գաղափարն այլևս անիմաստ է դարձել, քանի որ նոր համակարգի պայմաններում ինչքան գումար էլ մուտք արվի համակարգ, եթե տվյալ գումարին կցված հաշվետվություն չլինի, ապա այն հարկային եկամուտ չի համարվի:

«Ինչքան ուզում եք գումար փոխանցեք, միասնական համակարգի պայմաններում այդ գումարը չի կարող օգտագործվել, մինչև տվյալ գումարին կցված հաշվետվություն չլինի: Ինչ վերաբերում է ՊԵԿ–ի հետ համագործակցությանը, ապա այն գնալով բարելավվում է: Անկեղծ լինելու համար ասեմ նաև, որ, իհարկե, կատարելագործվելու դեռ շատ տեղ ունենք, բայց անհամեմատ բարելավվել է իրավիճակը: Հավելեմ նաև, որ թե՛ այս մոտեցումը, թե՛ ներդրված այս համակարգը բիզնեսին շատ է օգնում և շատ կարևոր դեր ու նշանակություն ունի երկրի զարգացման համար»,– ասաց Պ. Հակոբյանը: 

Մենք զրուցեցինք նաև «Տոնուս–Լես» ընկերության տնօրեն Լևոն Հակոբյանի հետ, ով նույնպես հավաստիացրեց, որ երկար ժամանակ է՝ գերավճարների թեման դուրս է եկել շրջանառությունից: Իսկ խոշոր բիզնես–հարկային փոխհարաբերությունների մասին էլ նշեց, որ դրանք նորմալ հունով ընթանում են:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023