Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ուրիշ ճանապարհ չկա՝ ներսից է լինելու փրկությունը. նշվեց Թումանյանի 150-ամյակը

SOCIETY

Լոռու Դսեղ գյուղում տոն է։ Թումանյանական շունչն ամենուր էր։ «Էստի համեցե՜ք», Դսեղում գտնվող՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանից ոչ հեռու բղավում էր մի լոռեցի։ Այնպես էր բղավում, որ ձայնը մինչև Երևանի տուն-թանգարան լսեն։ Դսեղում Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյա հոբելյանի միջոցառումներին յուրովի էին պատրաստվել։ Տարբեր վայրերից եկած հյուրերին նրանք շրջապատել էին թումանյական սիրով՝ գյուղի տարբեր անկյուններից Թումանյան էր հնչում... Դսեղում միջոցառումների մեկնարկը տրվեց համերգային ծրագրով։ Թումանյանը միայն մշակույթը չէ, միայն գրականությունը չէ, միայն չարն ու բարին տարբերողը չէ, Թումանյանն այդ ամենը մեզ ցույց տվողն է: Տոնական համերգի մեկնարկը տրվեց հենց այս խոսքերով։ «Թումանյանի կերպարը պետք է առաջնորի բոլորին։ Երեխաներն իրենց դասագրքերում տեսնում են սրբապատկերի կերպար ստացած Թումանյանի նկարը, բայց ո՞վ էր Թումանյանը։ Ո՞վ էր այդ մարդը, որը դարձավ մեր Արարատը՝ մեր նոր քերթության Արարատը։ Մի պատանի, մի գյուղացի տղա, կարելի է ասել, աղքատ ընտանիքից մի տղա...»,-տոնական համերգից առաջ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով պատմել Թումանյանի անցած ճանապարհը։

«Թումանյանը մի մարդ էր, որն իր ծնված առաջին օրից կրել էր մարդկային բոլոր տառապանքները. աղքատություն, սով, անփողություն։ Կյանքն ամեն վայրկյան փորձում էր կոտրել նրան, ցածրացնել նրան կենցաղի մեջ, և ի՞նչ արեց նա, ինչպե՞ս հասավ... Միայն ինքն իրեն, իր ուժին հավատալով»,_ասաց վարչապետը՝ հավելելով, որ Թումանյանը կիսատ է թողել կրթությունը և գնացել է աշխատելու։ «Չարքաշ աշխատանքով է ապրել, չարքաշ կյանքով է ապրել։ Նա չի ունեցել ոչ մի օգնություն, ընդհակառակը, ուրիշներն են նրանից օգնություն հայցել։ Նույնիսկ շատ դեպքերում դսեղցիներն էլ են իրենից նեղացել՝ ասելով՝ չի ուզում օգնել մեզ... Մտածել են, որ աշխարհի բոլոր հնարավորությունները նրա ձեռքում են։ Ահա այս ամեն ինչը ծանրացել էր նրա ուսերին։ Ինչո՞ւ նա չի կոտրվել, որովհետև նա հավատացել է իր ուժին։ Իսկ այն ժամանակ, երբ թվում էր, թե պետք է ծնկեր, ինքն իրեն ասել է՝ վե՛ր կաց և քայլի՛ր, և նա վեր է կացել ու քայլել է»,-նշեց վարչապետն ու ասաց, թե իրեն իրավունք է վերապահում, որպես ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, հայ ժողովրդին ասել՝ վեր կա՛ց և քայլի՛ր:

Ելույթով և ուղերձով ներկաներին օրհնեց ու ողջունեց նաև Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ «Հանճարների հիշատակը հայ ժողովուրդը միշտ վառ է պահել։ Հանճարները երկնակամարից այս պահին օրհնում են մեզ, աղոթում են մեզ համար, որ միմյանց նկատմամբ ավելի սիրով ու հարգալից լինենք»-ասաց նա՝ կարևորելով ինքնասրբագրման գաղափարը։

Սրբազանը Թումանյանի՝ «Դառնացած ժողովուրդ» հոդվածից մի հատված մեջբերեց ու նշեց. «Թումանյանը այնքան ցավ է տեսել, վիշտ է տեսել.... բայց գաղտնիքը գտել է՝ լսել, միմյանց լսել։ Թումանյանը լսելու մեծ ցանկություն է ունեցել և լսելով՝ գրի է առել. «Ճշմարիտն այն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր, խոր բարդությամբ։ Մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած...», և իբրև բուժում, առաջարկում է նա այն, որ ուրիշ ճանապարհ չկա՝ ներսից է լինելու փրկությունը, որովհետև ներսից ենք փչացել»։ Իր ելույթի վերջում նա մարդասիրության ուղերձ հղեց, այն ուղերձը, որի մեջ էր Թումանյանը՝ իր ամբողջությամբ. «Սիրեցեք, ու ինչպես ինքը ՝ Թումանյանն էր ասում՝ ղոչաղ կեցեք»։ Դսեղում երաժշտական կատարումներով և թատերական ներկայացումներով հանդես եկան «Բամբիռ» և «Թմբաթա» ռոք խմբերը։ Համերգն իրենց կատարումներով հարստացրին վաստակավոր արտիստներ Ռուբեն Սահակյանը և Արմենուհի Սեյրանյանը՝ կատարելով «Անուշ» օպերայից Սարոյի և Անուշի արիաները։ Եղան նաև տիկնիկային ներկայացումներ։ Այցելուների համար ազատ էր նաև Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանի մուտքը։ Նշենք, որ Հովհաննես Թումանյանի հայրական տունը տուն-թանգարանի է վերածվել 1939 թ.՝ Թումանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ, իսկ օրերս էլ հիմնովին վերանորոգվել է Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ:

Հավելեք, որ Հովհաննես Թումանյանի ծնունդն այս տարի նշում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով. նրա 150- ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:

Աննա Բադալյան

Լոռու մարզ

 

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer