Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Զարմացողը Սյունիքի նախկին մարզպետն է եղել

SOCIETY

Ամուլսարը սար է մնալու և վերջ: Ջերմուկցիներն այս կարգախոսով են շարունակում իրենց պայքարը և շարունակում են Ջերմուկ համայնքի տարածքում գտնվող շենք–շինությունների վրայից հանել հանքարդյունաբերական ընկերության բոլոր գովազդային վահանակները և ընկերության գոյության մասին հիշեցնող ամեն ինչ։ 

«Հետևելով որդեգրած պայքարի ձևին՝ մենք այդ վահանակները հանում ենք օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, չենք վնասում դրանք և մեր այդ արարքը հանրայնացնում ենք համացանցի միջոցով։ Ամուլսարում չկա հանք, հետևաբար հանքարդյունաբերական ընկերության մասին վահանակները համահունչ չեն առողջարանային գոտում»,– հայտարարել են ջերմուկցիները «Դեմ եմ Ամուլսարում հանքարդյունաբերությանը» ֆեյսբուքյան խմբում։

Օրեր առաջ նրանց հետ հանդիպել էին նաև մարզի պատգամավորները: Այն օնլայն ռեժիմով հեռարձակվել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից: Ուշագրավն այստեղ այն էր, որ «Իմ քայլը» դաշինքի կողմից ԱԺ պատգամավոր ընտրված Սյունիքի նախկին մարզպետ, ծնունդով սիսիանցի, Կարեն Համբարձումյանը ժամանակ առ ժամանակ մասնակիցներին հարցնում էր, թե ինչու ջերմուկցիները նախորդ իշխանությունների ժամանակ այսքան ակտիվ չէին պայքարում, այն դեպքում, որ իրականում Ամուլսարի շահագործման դեմ պայքարը սկսվել է դեռևս 2011 թվականից:

Պարզելու համար, թե ջերմուկցիները գո՞հ են պատգամավորների հետ հանդիպումից և արդյոք նրանց չի՞ նյարդայնացրել նախկին մարզպետի կողմից հնչեցվող այդ հարցադրումը, Ջերմուկ համայնքի բնակիչ, հանդիպումը վարող Վազգեն Գալստյանը նշեց, որ այս փուլում ջերմուկցիներն ու Ամուլսարի պահապանները պատգամավորներից որևէ ակնկալիք չունեին և նման բաների վրա ուշադրություն չեն դարձրել: Հանդիպումը սոսկ ճանաչողական բնույթ է կրել, որին մասնակցել են իրենց մարզից ընտրված բոլոր պատգամավորները:

«Մենք ցանկություն ունեինք բնակիչներին ծանոթացնել մեր ընտրատարածքից ընտրված պատգամավորների հետ, որպեսզի մի կողմից մեր խնդիրների մասին իրազեկենք, մյուս կողմից կարողանանք ուղիղ կապ հաստատել մեր պատգամավորների հետ: Նշեմ նաև, որ Հայաստանում թերևս սա առաջին  փորձն է, երբ բնակիչներն, անկախ կուսակցական պատկանելությունից, հանդիպում են նախաձեռնում իրենց մարզից ընտրված բոլոր պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում որոշում կայացվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը համայնքային խնդիրների լուծման համար կաշխատի պատգամավորների հետ:»,– ասաց Վազգեն Գալստյանը: 

Նա նաև նշեց, որ հանդիպումը բաց էր, և ամենայն հավանականությամբ, դրան մասնակցել են երկու կողմերի ներկայացուցիչները: Ամենակարևորը, սակայն, այն է, որ հանդիպման ընթացքում կողմերը կարողացել են պարզել, թե ով ինչքանո՞վ է տեղեկացված Ամուլսարի խնդրից, ինչպիսի՞ն են միմյանց տրամադրվածությունները և ով ի՞նչ պատկերացում ունի Ամուլսարի հանքի շահագործման մասին: 

«Այս հանդիպմանը մենք մեր առջև խնդիր չէինք դրել, որ պատգամավորներից պատասխաններ լսենք, քանի որ այն ճանաչողական բնույթ ուներ: Հանդիպումից հետո արդեն մենք մեր օրակարգը կսահմանենք և կսկսենք պատգամավորների հետ շփվել ըստ մեր օրակարգի: Իրականում պատգամավորների կարծիքն ու դիրքորոշումը պետք է արտահայտվի այն թղթի վրա կամ այն իրավական նախաձեռնության տեսքով, որը իրենք պետք է իրականացնեն արդեն Ազգային ժողովում: Ինչ վերաբերում է պատգամավորների կողմից հնչեցված հարցերի արձագանքներին, ապա մեր համայնքն ինչքան էլ էմոցիոնալ վերաբերվի այս կամ այն պատգամավորի կողմից հնչեցված մտքերին, խոշոր հաշվով, իրենց հայտարարությունը պետք է Ազգային ժողովում գործողության վերածվի, որից հետո արդեն ավելի հստակ կերևա ամեն բան»,– ասաց Վ. Գալստյանը: 

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ թեև իրենք այսքան տարի պայքարում են ու բարձրաձայնում Ամուլսարի հետ կապված բոլոր խնդիրներն ու վտանգները, սակայն հանդիպումից հասկացել են, որ որևէ պետական մարմնի ներկայացուցիչ Ջերմուկ համայնքի բնակիչների կողմից բարձրացված հարցերի մասին խորքային ընկալում առհասարակ չունի: 

«Այդ ընկալումների բացակայությունն, իմ կարծիքով, համայնքի բնակիչների և պաշտոնատար անձանց ակտիվ շփման պակասի հետևանք է: Մենք ընդունում ենք, որ ակտիվ կերպով չենք ներկայացրել խնդիրները, մյուս կողմից պատասխանատու անձինք իրենց կողմից նախաձեռնողականություն չեն ցուցաբերում տեղում, առաջին ձեռքից տեղեկանալու, թե ինչ խնդիրների մասին են խոսում բնակիչները: Այսինքն, այդ թյուրըմբռնումը երկկողմանի է, և կարծում եմ, որ այսուհետ այդ թերացումը կվերացվի: Եվ որպես Ջերմուկ համայնքի բնակիչ, ես շատ ուրախ կլինեի, որ Ամուլսարի կամ ընդհանրապես հանքարդյունաբերության մասին որոշում կայացնող ցանկացած պետական պաշտոնյա, գոնե մեկ անգամ գնա համայնք, այդ մասին զրուցի տեղի բնակիչների հետ ու փորձի հասկանալ, թե ինչ է համայնքը մտածում և ինչպես է իր կայացրած որոշումն անդրադառնալու համայնքի բնակիչների ապագայի վրա»,– ասաց Վ. Գալստյանը:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal