Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սահմանադրական փոփոխության կարիք կա՞, թե՞ ոչ. երկակի վիճակ

ANALYSIS

Հայ ազգային կոնգրեսն օրերս հանդես էր եկել ծրագրային լայնածավալ առաջարկություններով, որոնցից հիմնականը Սահմանադրության փոփոխությունն է՝ վերադարձը կիսանախագահական համակարգին և արտահերթ ընտրությունների անցկացումը: Թե ինչ քաղաքական նպատակներ է հետապնդում Կոնգրեսն այս առաջարկով ու ընդհանրապես վերջին շրջանում աչքի ընկնող ակտիվությամբ, այլ քննարկման թեմա է: Առավել կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք Հայաստանը հիմա ունի Սահմանադրության և կառավարման մոդելի փոփոխության կարիք, թե՞ ոչ: Նիկոլ Փաշինյանն, օրինակ, քարոզարշավի ընթացքում նշում էր, որ առայժմ դրա կարիքը չկա, պետք է փորձել աշխատել գործող մոդելով, ու եթե այն չարդարացնի իրեն ու լինի հասարակական պահանջարկ, ապա մոդելը կփոխվի:

Արդյո՞ք այդ մոդելը չի արդարացրել իրեն վերջին ամիսներին, կամ արդյո՞ք ՀԱԿ–ի առաջարկը հուզում է քաղաքացիներին ու ունի հասարակական լայն պահանջարկ: Դժվար թե: Առայժմ հասարակությանն առավել հուզում է բովանդակային փոփոխությունների բացակայությունն ու շոշափելի արդյունքներում նկատվող դանդաղկոտությունը: Ավելին՝ հասարակությունը ահռելի վստահության մանդատ է տվել իշխանությանը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, և այդ մանդատն այնպիսին է, որ Փաշինյանը սահմանադրական և իրավական որևէ խոչընդոտ այժմ չունի փոփոխություններ իրականացնելու, ինչի մասին հենց ինքը՝ Փաշինյանը, խոսել է ընտրության օրը:

Սակայն խնդիր ներկա կառավարման մոդելի հետ ամեն դեպքում կա: Կա ներդաշնակության խնդիր: Դե յուրե համակարգը խորհրդարանական է, բայց դե ֆակտո կիսանախագահական կամ նախագահական, պարզապես նախագահի լիազորությունները իրացնում է վարչապետը՝ սուպերվարչապետական լիազորություններով՝ մի կողմից, սուպերխարիզմատիկ հանրային ընկալմամբ՝ մեկ այլ կողմից: Տեսականորեն նույնիսկ չի կարելի պատկերացնել մի սցենար, երբ, դիցուք, «Իմ քայլը» խմբակցությունը կամ ՔՊ–ն հետ կանչեն Փաշինյանին վարչապետի պաշտոնից ու առաջարկեն մեկ այլ թեկնածուի: Ինքնին սա միայն ներկայիս իշխանության խնդիրը չէ, սա Հայաստանի բոլոր կուսակցությունների խնդիրն է, բացառությամբ Դաշնակցության: Հայաստանում եղանակ ստեղծող հիմնական քաղաքական ուժերը անձնակենտրոն են, հաճախ նաև անձ–կուսակցություններ: Հատկանշական է, որ քարոզարշավի ժամանակ Փաշինյանը քաղաքացիներին բացատրում էր, որ սրանք նախ վարչապետի, հետո նոր Ազգային ժողովի ընտրություններ են: 

Ասել է թե, թղթի վրա գրել ենք այլ բան, բայց այլ է նաև իրականությունը: Ոչ ներդաշնակ վիճակը հղի է վտանգներով, որոնք գուցե հիմա տեսանելի չեն, բայց մի օր տեսանելի կդառնան: Մյուս կողմից էլ, սակայն, այդ ոչ ներդաշնակությունն այժմ չի խոչընդոտում իշխանությանը: Եթե իշխանությունը որոշի գնալ այս կամ այն փոփոխությանը, ապա այդ ներդաշնակության բացակայությունը չէ, որ արգելակելու է գործընթացը: Ասել է թե, խնդիր կա, բայց այն գերխնդիր չէ, ինչպես փորձում է ներկայացնել Հայ ազգային կոնգրեսը:

Կոնգրեսի առաջարկության մեջ վտանգ կա այն իմաստով, որ իշխանությունը կարող է ներքաշվել հերթական դեկորատիվ, բավական ժամանակատար փոփոխությունների շրջափուլ՝ մի կողմ դնելով բովանդակային փոփոխությունները: Արդյունքում կարող է ստացվել այնպես, որ «մինչև ՀԴՄ չտպեք, տնտեսական հեղափոխություն տեղի չի ունենա» ձևակերպմանը փոխարինելու գա «մինչև Սահմանադրությունը չփոխենք, ներդրումներ չեն լինի» ձևակերպումը:

Ի դեպ, ևս մեկ կարևոր հանգամանք կա, որ արժե քննարկել, եթե իշխանություններն ամեն դեպքում ընդունեն ՀԱԿ–ի առաջարկը: Արդյո՞ք տեղին չէր Սահմանադրական փոփոխությունների, Ընտրական նոր օրենսգրքի մշակման գնալ նախքան ընտրությունները, երբ Հայաստանը գտնվում էր խառը քաղաքական ցիկլի մեջ ու կարիք ուներ նոր քաղաքական բովանդակության առանցքների հստակեցման: Հիմա, երբ ընտրություններն արդեն կայացել են, մի կողմից էլ իշխանությունը ստեղծագործական ճգնաժամի մեջ է, Սահմանադրական փոփոխությունների թեման կարող է դառնալ ժամանակ ձգելու, հասարակությանը զբաղեցնելու հերթական հարմար առիթը, առիթ, որ մատուցում է Կոնգրեսը իշխանությանը: 

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal