Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տեր–Պետրոսյանը տարանջատվո՞ւմ է իշխանությունից, թե՞ պաշտպանում...

ANALYSIS

Օրերս առաջին նախագահ Լևոն Տեր– Պետրոսյանն անդրադարձել էր իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին: Առիթը՝ վերջին շրջանում տեղեկատվական հոսքերում ակտիվացած այն թեման էր, որ վարչապետ Փաշինյանի և Հայ ազգային կոնգրեսի, մասնավորապես՝ Լևոն Տեր–Պետրոսյանի միջև կան ջերմ հարաբերություններ, որոնք ընդհուպ խորհրդապահական բնույթ ունեն: Հոդվածով Տեր–Պետրոսյանը արձագանքում է այդ քննարկումներին: 

Մեր նախորդ համարներից մեկում արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալ այս հարցին և արձանագրել, որ որևէ դավադրություն փնտրելու կարիք չկա, ու միամտություն է կարծել, թե Փաշինյանը փորձում է ռեաբիլիտացնել ՀԱԿ–ին՝ իր իշխանության հաշվին: Տեր–Պետրոսյանն իր հոդվածով վերահաստատում է մեր արձանագրումը, երբ ասում է, որ Փաշինյանից անկախ և ինքնաբավ մարդ չի տեսել, և որ վերջինիս խորհուրդ տալու կարիք չկա: Թեպետ, եթե մինչև վերջ անկեղծ լինենք, ապա խորհուրդ չլսելը, մեղմ ասած, այնքան էլ լավ բան չէ:

Ամեն դեպքում, սակայն, ակնհայտ է, որ առաջին նախագահը որոշակիորեն անհանգստացած է շրջանառվող քննարկումներով: Անհանգստացած է ոչ թե վարկանիշային ռիսկերի իմաստով, որովհետև նման ռիսկերը առաջին նախագահի անձի շուրջ անընդհատ են, բայց ինքը արձագանքել է այս անգամ: Անհանգստության հիմքն առավելապես այն է, որ Տեր–Պետրոսյանը փորձում է որոշակիորեն տարանջատվել իշխանությունից: Ասել է թե, ընդհանուր ձևակերպումների ներքո, որոնց տողատակում իշխանության հանդեպ աջակցությունն է, փորձ է արվում դուրս գալ պատասխանատվության բեռի տակից:

Փաշինյանի՝ իր հոգեզավակը լինելու մասին թեզը հերքելով՝ Տեր–Պետրոսյանը մի կողմից տարանջատում է իրեն Փաշինյանից, մեկ այլ կողմից Փաշինյանին պաշտպանում է հնարավոր քննադատություններից: Սակայն բովանդակային մասից զատ ակնհայտ է մեկ այլ բան: Թե՛ ՀԱԿ–ի, թե՛ Տեր– Պետրոսյանի հրապարակային ակտիվացումը ցույց են տալիս, որ նրանք քաղաքական դաշտում ակտիվացման որոշակի շանս և տարածություն են գտել և փորձում են այն իրացնել: Այդ տարածությունը անցնում է նախորդ իշխանությունների, մանավանդ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարի ճակատով: Թերևս հենց այստեղ է, որ ՀԱԿ–ը տեսնում է իր նոր դերակատարությունը, և հենց այստեղ է, որ նրանց շահերը համընկնում են իշխանության շահերի հետ: 

Տեր–Պետրոսյանի հոդվածը կարևոր է այնքանով, որ վերստին հաստատում է այն մոտեցումը, որ քաղաքականության մեջ պարզ ճշմարտություններ փնտրելու կարիք չկա: Այս պահին ՀԱԿ–ի և Փաշինյանի շահերը համընկնում են կոնկրետ հարցերով ու նրանց այդ համընկման շուրջ գուցեև լուռ, բայց դաշնակցում են: Մյուս կողմից՝ ամեն մեկն իրացնում է իր շահերը: Տարանջատվելով նոր իշխանություններից, բայց միաժամանակ աջակցություն հայտնելով նրանց, Տեր–Պետրոսյանը գծում է այս ոչ միանշանակության կարևոր սահմանը: Որևէ հակասություն այստեղ չկա: 

Հ.Գ. Ամեն դեպքում կա մեկ դրվագ, որին կցանկանայինք անդրադառնալ: Տեր–Պետրոսյանը նշում է, որ եթե ՀՀԿ–ն չփոխեր Սահմանադրությունը ու տեղի ունենային նախագահական ընտրություններ, ապա Նիկոլ Փաշինյանը կընտրվեր նախագահ, իսկ ՀՀԿ–ն կմնար խորհրդարանում մեծամասնություն՝ չկորցնելով կենսունակությունն ու չհայտնվելով այսօրվա վիճակում: Սա ասվում է ՀԱԿ–ի կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունների կոնտեքստում: Այդ առաջարկը ՀԱԿ–ը հիմնավորում է որպես քաղաքական դաշտի կայունացման դեղամիջոց: Իրականում, սակայն, եթե ամեն ինչ գնար Տեր–Պետրոսյանի նախանշած սցենարով, ապա մենք էլի չէինք խուսափի քաղաքական անկայունությունից, որովհետև տրամաբանական կլիներ, որ նախագահ Փաշինյանը ցրեր հանրապետական մեծամասնությամբ խորհրդարանը: Կիսանախագահական երկրում, հատկապես այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ քաղաքական–կուսակցական համակարգը կայացած չէ, դժվար է պատկերացնել նախագահ, որին խորհրդարանական մեծամասնությունն առնվազն լոյալ չէ: Մնացած դեպքերում ունենում ենք ոչ թե բնական մրցակցություն, այլ անբնական երկիշխանություն, որն ունեցել ենք 1998–1999թթ. և տեսել ենք դրա հետևանքները: Սա, իհարկե, չի նշանակում, թե խորհրդարանական համակարգն է իդեալական: Բնավ ոչ: Այդ նույն երկիշխանության ռիսկը կա գործող մոդելում ևս, ու այն դրսևորվեց նախորդ տարվա ամռանն ու աշնանը: Ըստ այդմ, Սահմանադրության փոփոխության և վերանայման հարցը չպետք է դիտարկել միայն նախընտրությունների շրջանակներում, կարիք կա հաշվի առնել դրա բոլոր ռիսկերը, հատկապես այն ռիսկերը, որոնց առերեսվելու առիթ եղել է նախկինում:

 

ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia