Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նի­կոլ Փա­շի­նյա­նը գծեց սահ­մա­նը. Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի ար­ցա­խյան թե­զե­րը

POLITICS

Դժվար է հիշել Հայաստանի անվտանգության խորհրդի որևէ նիստ, որի շուրջ այսքան մեծ ինտրիգ ու հետաքրքրություն եղած լիներ։ Թերևս պատճառն այն է, որ մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդները համատեղ նիստ էին անցկացնում, որի նպատակը, ինչպես ձևակերպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, համազգային միասնական օրակարգի ձևավորումն է։ Տվյալ դեպքում՝ «համազգային օրակարգը» ոչ թե վիրտուալ նշանակություն ունի, այլ կոնկրետ քաղաքական կատեգորիա է, որը նշանավորում է Հայաստանի ու Արցախի ինստիտուցիոնալ հարաբերությունների որակապես նոր մակարդակ։

Սակայն անդրադառնանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ կարևոր արձանագրումներ կային Հայաստանի արցախյան նոր քաղաքականության մասով, ու Հայաստանի վարչապետի ուղերձները հատկապես կարևորվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերջին հայտարարության համատեքստում։

Միջնորդների հրապարակային դիրքորոշումից անկախ՝ Նիկոլ Փաշինյանը երեկվա ելույթում հստակ պնդեց, որ պաշտոնական Երևանը հետամուտ է լինելու բանակցային գործընթացին Արցախի լիարժեք մասնակցությանը։ «...Ուզում եմ ընդգծել, որ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել՝ Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար: Սրանք կետեր են, որոնք առանցքային նշանակություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ես՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ, ըստ այդմ հետևողական քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, և այս հարցը եղել և շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը»,- անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը թերևս առաջին անգամ հրապարակավ ձևակերպել է իր դիրքորոշման, այսպես կոչված, գաղափարաքաղաքական մոտիվները։ Նա փորձում է թավշյա հեղափոխության արժեքները կապիտալիզացնել Երևանի՝ արցախյան նոր քաղաքականության մեջ ու այդ համատեքստում է դիտարկում Արցախի վերադարձը բանակցային գործընթաց։

«...Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը... Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլև միջպետական և միջազգային հարաբերություններում»:

Այսպիսով՝ Փաշինյանը հստակ հասկացնում է, որ թավշյա հեղափոխությունը բովանդակային հարթության վրա նոր իրողություններ է ծնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում ու Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։ «Հենց այս գիտակցումն էր, որ ինձ ստիպեց 2018թ. աշնանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալ մեր իրականության համար, ըստ էության, աննախադեպ մի հայտարարությամբ՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա իմ ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում: Ցավոք, Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժեք հայտարարություններ, քայլեր չենք տեսնում: Չնայած սրան՝ պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետև համոզված եմ՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը»,- Ստեփանակերտում հայտարարել է վարչապետը՝ դիվանագիտորեն հասկացնելով, որ դեմոկրատական Հայաստանի հիմնական գործընկերը ոչ թե Ալիևի ավտորիտար իշխանությունն է, այլ Ադրբեջանի հասարակությունը։ Սա միանգամայն նոր բովանդակություն է հաղորդում «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» գաղափարին, որը չի կարելի դիտել միայն հակամարտության հետևանքների վերացման համատեքստում։

Ստեփանակերտում տեղի ունեցած համատեղ նիստը միանգամայն լեգիտիմացնում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը կարգավորման գործընթացին, որի ժամանակ նա Հայաստանի ու Արցախի անունից պնդելու է բանակցային գործընթացում Ստեփանակերտի սուբյեկտությունը վերականգնելու պահանջը։ «Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում»,- ընդդիմախոսների անհարկի շահարկումներին պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը երեկ պարզորոշ հասկացրել է, որ պաշտոնական Երևանը չի պատրաստվում հետևել, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների կաղապարային ընկալումներին ու ավելի հստակ օրակարգի պահանջ է առաջադրում. «...Համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի, այսպես ասած, հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության»։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը ձևակերպել է Հայաստանի՝ արցախյան նոր քաղաքականության հիմնական թեզերը, որոնք, սակայն, պրակտիկ քաղաքականություն կարող են դառնալ ու միջազգային հանրության կողմից ընկալելի լինել միայն հետևողական դիվանագիտական ջանքերի շնորհիվ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal