Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Զերծ մնալ մանիպուլյացիաներից ու իրո­ղու­թյուն­նե­րին նա­յել օբ­յեկ­տի­վո­րեն»

INTERVIEW

Նախորդող օրերի ընթացքում Արցախի խնդրի շուրջ մի շարք հայտարարություններ եղան: Ինչպես շատ հարցերում, այս պարագայում ևս դիտարկումները միմյանցից էականորեն տարբեր են: Կա մի հատված, որի կարծիքով «գնդակը Հայաստանի դաշտում է», «Հայաստանն է օրակարգ թելադրողը», կա նաև մի կողմ, որն անգամ հետընթաց է նախանշում: Մեծ հաշվով, այս ֆոնին ի՞նչ ունենք Փաշինյան-Ալիև սպասվելիք հանդիպումից առաջ:

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը նախ շրջանառվող ձևակերպումներին է անդրադառնում: «Մենք տեսանք, որ, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտությունը ձախողված դիվանագիտություն է: Եվ երևույթները մեկնաբանել այս կամ այն կողմի դաշտում լինելու մակարդակում` լուրջ չէ և քաղաքագիտության հետ կապ չունի: Պետք չէ հանգամանքներին ֆուտբոլի տեսանկյունից նայել, դիվանագիտությունը շատ ավելի լուրջ բան է, քան խաղը: Հիմա, ինչ վերաբերում է բուն խնդրին: Նախ՝ կա մի հանրույթ, որը, կարծես, չի ցանկանում համակերպվել, որ Հայաստանն այլևս չպետք է ներկայանա կրավորական կեցվածքով: Իսկ այն, ինչ Արցախյան հարցի առումով այսօր է արվում, կրավորական կեցվածքից հրաժարում է: Արցախյան հարցի վերաբերյալ ներկայացվող մոտեցումները բացառապես մեր պետական շահերից են բխում: Այսինքն, «Մադրիդյան սկզբունքները», «Կազանյան փաստաթուղթը», այն տարբերակները, որոնք շրջանառվել են, որքանո՞վ են բավարարել հայկական պետության շահը: Մենք տեսանք, որ այդ բովանդակության շուրջ բանակցությունները, վերջիվերջո, հանգեցրին ապրիլ յան քառօրյա պատերազմին, այսինքն՝ կոնֆլիկտի էսկալացիային»,-մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ սա պետք է հուշեր, որ նման օրակարգով բանակցությունների շարունակությունը հեռանկար ունենալ չի կարող: 

«Եվ 2016թ. մինչ այսօր մենք զրոյական տեղաշարժ տեսանք բանակցային գործընթացում: Ինչ վերաբերում է երեք սկզբունքներին, որոնք դրված են շրջանառության մեջ, առաջինն ինքնորոշումն է, երկրորդը՝ տարածքային ամբողջականությունը, երրորդը՝ ուժի չկիրառումը: Առաջինը և երկրորդը հակադրվում են, այսինքն, արդեն իսկ կոնֆլիկտածին են և բացառում են երրորդ դրույթի գործունակությունը, այսինքն՝ ուժի չկիրառումը: Սա փաստվեց ինչպես 2016թ., այնպես էլ սահմանային լարվածություններով: Մեծ հաշվով, փորձը ցույց է տալիս, որ վերոնշյալ երեք դրույթների համադրությամբ և երկուսի հակասականությամբ երրորդը երբեք աշխատել չի կարող: Այնպես որ, ես շատ եմ ցանկանում, որ նաև փորձագիտական շրջանակներում մանիպուլյացիաներից զերծ մնան ու իրողություններին նայեն օբյեկտիվորեն, այլ ոչ թե սուբյեկտիվորեն կամ քաղաքական, առավել ևս՝ կուսակցական շահերի տեսանկյունից: Իսկ ո՞ւմ պետք է ձեռնտու չլիներ Հայաստանի՝ կրավորական կեցվածքից ձերբազատումը»,-հռետորական հարց հնչեցրեց քաղաքագետը:

Նա ընդգծեց, որ խորհրդանշական էր նաև Արցախում ԱՀ և ՀՀ ղեկավարությունների մասնակցությամբ անվտանգության խորհուրդների համատեղ նիստի գումարումը: Քաղաքագետն առանձնացրեց ՀՀ ղեկավարի կողմից Արցախի Հանրապետություն եզրութի գործածումը. «Սա շատ կարևոր հաղորդագրություն է: Օբյեկտիվությունը պահպանելու համար, միևնույն ժամանակ կցանկանայի խոսել նաև հետևյալի մասին. նշվեց նաև ադրբեջանական համայնքին՝ Ալիևի կողմից ներկայացնելու հանգամանքը: Եթե մենք խոսում ենք Արցախի Հանրապետության մասին, ապա ԱՀ կազմում, ԱՀ բնակչության մեջ երբեք ադրբեջանական համայնք գոյություն չի ունեցել և այսօր էլ չունի: Ադրբեջանական համայնքը եղել է ԼՂԻՄ-ում, բայց այլևս ԼՂԻՄ գոյություն չունի: Այսինքն, հիմա մենք նաև այս առումով պետք է հստակեցնենք՝ ԱՀ-ն մեզ համար հաստատո՞ւն է, թե՞ փոփոխական, հաստատո՞ւն է ԼՂԻՄ-ը, թե՞ դա է փոփոխական: Արցախյան խնդրի վերաբերյալ մեր պետական մոտեցումներում մենք պետք է նախ հաստատուններ սահմանենք, որոնք պետք է բխեն մեր շահերից: Իսկ դրանից հետո կլինեն այն փոփոխականները, որոնք կարող են լինել»:

Ինչ վերաբերում է Արցախի հարցի կարգավորման աշխարհաքաղաքական գործոնին, Է. Օրդուխանյանը նկատում է. «Այս հակամարտության մեջ կան ուղղակի մասնակիցներ և միջնորդներ: Ընդհանրապես, կոնֆլիկտի տեսությունները սահմանում են նաև գործառույթները: Միջնորդները միջնորդի առաքելություն են իրականացնում և կարող են մոտեցումներ առաջարկել, բայց դրանք երբեք չեն կարող պարտադիր բնույթ կրել: Կողմերը կհամաձայնեն կամ կմերժեն, այնպես, ինչպես եղել է մինչ այս պահը: Մենք պետք է ո՛չ թերագնահատենք միջնորդական առաքելության նշանակությունը, ո՛չ էլ գերագնահատենք: Պայմանները կամ առաջարկները պարտադիր չեն կարող լինել կողմերի համար, կողմերն իրենք կարող են հաստատել կոնստանտները»:

Քաղաքագետը չի բացառում, որ կարող են լինել քաղաքական շահեր և՛ կողմերի, և՛ միջնորդների միջև. «Բայց մենք մեր դիվանագիտության մեջ այնպիսի պրոֆեսիոնալիզմ պետք է ցուցաբերենք, որ կարողանանք մեր շահերը առավելագույնս իրացնել այս գործընթացում»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia