Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հա­յաս­տա­նից Ռու­սաս­տան մեկ­նող­նե­րի թի­վը մե­կու­կես ան­գամ ավե­լի է, քան հա­կա­ռակ ուղ­ղու­թյամբ

INTERNATIONAL NEWS

eurasia.expert-ը «Փաշինյանը մտադիր է դադարեցնել բնակչության արտահոսքը Հայաստանից» վերնագրով հոդվածում գրում է, որ ըստ Ռուսաստանի վիճակագրության ծառայության տվյալների, անցյալ տարի փոխվել է Ռուսաստանի միգրացիոն- դոնոր երկրների շրջանակը: 2018 թվականի արդյունքներով, առաջատար Տաջիկստանը ապահովել է Ռուսաստանին 31 հազար մարդու միգրացիոն դրական հաշվեկշռով: Ուկրաինան, որը նախկինում առաջատարն էր , ներկայումս զբաղեցնում է միայն երրորդ տեղը (14,8 հազար)՝ առաջ թողնելով Ղազախստանին (26,5 հազար), որը երկրորդ տեղում է: Այս վարկանիշում չորրորդ տեղում է Հայաստանը, որի շնորհիվ Ռուսաստանի բնակչությունը ավելացել է 14,5 հազարով: Նշենք, որ փոքրիկ Հայաստանը 2018 թվականին նույն քանակի բնակչության արտահոսք է ունեցել Ռուսաստան, որքան ունեցել է Ուկրաինան: Միևնույն ժամանակ, Հայաստանի նոր ղեկավարությունը հայտարարում է միգրանտներին իրենց հայրենիք վերադարձնելու նպատակի մասին և նույնիսկ նշում է այդ գործում առաջին հաջողությունների մասին: Այսպես, այս տարվա հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բնակչության միգրացիոն արտահոսքը, որը անկախության տարիներից ի վեր շարունակվել է, ներկայումս վերջապես փոխարինվել է ներհոսքով: Նրա խոսքերով, 2018 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ժամանածների թիվը 20,7 հազարով գերազանցել է Հայաստանը լքածների թվիվը, և արդյունքում երկար տարիների ընթացքում առաջին անգամ միգրացիոն փոխանակման բալանսը դրական է: Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ 2017 թվականին արտագաղթը գերազանցել էր ներգաղթին, իսկ բնակչության «մաքուր» արտագաղթի թիվը կազմել էր 25,9 հազար մարդ: Նախորդ տարիների ֆոնի վրա, իրոք , այս միտումը դիտվում է անսովոր և կարիք ունի բացատրության: Խնդիրն այն է, որ Հայաստանի միգրացիոն վիճակագրությունը հստակ պատասխան չի տալիս մշտական միգրանտների թվաքանակի հարցին: Այսպիսով, վիճակագրության կոմիտեի կայքում հրապարակված՝ «2018 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկագիրը պարունակում է միջազգային միգրացիայի վերաբերյալ երկու տեսակ տվյալներ`պետական ռեգիստրում բնակչության վարչական հաշվառման ընդհանուր բնութագիր և սահմանային անցակետերում մուտքի և ելքի հաշվառում: Առաջինում, ըստ էության, արտացոլվում է բնակչության վարչական հաշվառման հաշվետվությունը. անցած տարվա ընթացքում երկիր մտել է 3,7 հազար, դուրս է եկել 3,2 հազար, իսկ միգրացիայի ներհոսքը մոտ 0,5 հազար Հայաստանի քաղաքացի է: Երկրորդ տեսակի տվյալները արտացոլում են սահմանային անցակետերի արձանագրած միգրացիոն վիճակագրությունը: Ըստ այդ տվյալների, 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 37572 մարդ է ժամանել երկիր, իսկ 37419 մարդ էլ մեկնել է, արդյունքում միգրացիայի դրական բալանսը 15,3 հազար մարդ է: Հնարավոր է, որ հենց այս տվյալներն են Փաշինյանի լավատեսական հայտարարությունների հիմքում, թեև բոլորովին չեն համապատասխանում նրա կողմից ներկայացված թվերին: Ավելին, նույն բաժնում կան տվյալներ, որ Հայաստանի քաղաքացիների թիվը, որոնք ժամանել են երկիր, 4,6 հազարով ավելի քիչ է, քան երկիրը լքածների թիվը, այսինքն, իրականում Հայաստանի բնիկ բնակչությունը շարունակում է լքել երկիրը:

Ինչպես հաշվել միգրանտներին: Հսկիչ անցակետերում ժամանողների և մեկնողների թվաքանակը առանձնապես հուսալի ցուցանիշ չէ: Բանն այն է, որ ժամանակակից աշխարհում բնակչությունը շատ շարժունակ է, և այն երկրներում, որոնք «միգրանտակախվածություն» ունեն, սահմանների հատումները տարվա ընթացքում կարող են շատ մեծ լինել: Ընդ որում, նման վիճակագրությունը չի նշանակում, որ մարդիկ մասսայական լքում են երկիրը նոր բնակության վայր մեկնելով կամ վերադառնում են երկրում բնակվելու: Բնակչության զգալի մասը կարող է իրականացնել սահմանային ուղևորություն, այցելել հարևան երկիր տարբեր նպատակներով կամ մասնակցել սեզոնային աշխատանքային միգրացիային: Այս բոլոր ճանապարհորդությունները հանդիսանում են սահմանը հատելու փաստ և արտացոլվում են վերջնական վիճակագրության մեջ: Հայաստանը հենց հանդիսանում է «միգրանտակախվածություն» ունեցող երկրի բնորոշ օրինակ, որի բնակչության մեծ մասը ներգրավված է միջազգային միգրացիայում: Դա հաստատում է այն, որ երկրից մուտքերի և ելքերի թիվը զգալիորեն ավելին է, քան բուն բնակչության թվաքանակը (2 մլն 965,1 հազար մարդ): Պայմանականորեն Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի, ըստ սահմանային անցման կետերի վիճակագրության, տարեկան մեկ անգամ լքել է երկիրը, ապա վերադարձել : Միջազգային պրակտիկայում միգրանտը դասակարգվում է որպես «երկարաժամկետ» կամ «մշտական», ըստ որոշակի ժամանակահատվածի: ՄԱԿ-ը նման ժամանակահատված է համարում տարին, իսկ Ռուսաստանը՝ ինը ամիսը: Սակայն նույնիսկ Ռուսաստանից մուտքի եւ ելքի վիճակագրությունը, որի հետ Հայաստանն ունի ամենասերտ միգրացիոն կապերը, ցույց չի տալիս միգրանտների հոսքը: Ռուսաստանի վիճակագրության ծառայության տվյալներով, 2018 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանից Ռուսաստան է ժամանել 43 հազար, հակառակ ուղղությամբ՝ 29 հազար մարդ, իսկ միգրացիայի ներհոսքը (Ռուսաստան) կազմել է 14 հազար մարդ: Գրեթե նույն իրավիճակն է եղել նախորդ 2017-ին:

 
Ցանկալին և իրականությունը: Ամենայն հավանականությամբ, Հայաստանի իշխանությունները, խոսելով միգրանտների ներհոսքի մասին, ցանկալին ներկայացնում են իրականության փոխարեն: Եթե ներհոսքը իսկապես գոյություն ունի, ապա դա անխուսափելիորեն կանդրադառնար Ռուսաստանի հետ միգրացիոն փոխանակմանը, որը պետք է բացասական լիներ: Սակայն Ռուսաստանի վիճակագրության ծառայությունը նման տվյալներ չունի: Ընդ որում, Հայաստանից Ռուսաստան մեկնողների թիվը մեկուկես անգամ ավելի է, քան հակառակ ուղղությամբ: Անցյալ տարվա կեսերին Կովկասի հարցերով մասնագիտացած մի հրատարակություն գրել էր, որ նույնիսկ բնակչության բնական աճի պայմաններում Հայաստանից արտագաղթը բերում է բնակչության թվի կրճատման: Հայաստանում միգրացիոն իրավիճակի փոփոխություններ հնարավոր են միայն տնտեսական վիճակի զգալի բարելավման արդյունքում, որը, հաշվի առնելով հանրապետության աշխարհագրական մեկուսացումը, իրական կլինի միայն այն դեպքում, եթե երկիրը լայն ինտեգրվի ԵԱՏՄ-ին  և հարևան երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնի: Ավելին, Հայաստանն ունի դրա համար բոլոր հնարավորությունները, քանի որ ԵԱՏՄ անդամակցության 4 տարիների ընթացքում կարողացել է հասնել առավել նշանակալի տնտեսական արդյունքների: Այնպես որ, առայժմ հանրապետությունից բնակչության միգրացիայի արտահոսքը միանգամից կանխելու հայտարարությունները ոչ իրատեսական են:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal