Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայ-վրացական հարաբերություններում 25-30 տարի է՝ խնդիրները կարծրացել են, պետք է կարողանանք դրանք բարձրաձայնել ու առաջարկել լուծումներ. Շիրակ Թորոսյան (տեսանյութ)

POLITICS

 

Վրաստանի նախագահի՝ Հայաստան այցի, հայ-վրացական խնդիրների, Վիրահայոց թեմի կողմից հայկական եկեղեցիների վերաբերյալ հայցերի, ՀՀ վարչապետի՝ Վրաստան այցի և Ջավախքում ճանապարհաշինության խոստման և վիրահայության պահանջների մասին Tert.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ:

 

-Պարո՛ն Թորոսյան, երկօրյա պաշտոնական այցով ՀՀ էր ժամանել Վրաստանի նախագահը, Վրաստանում էլ վերջերս է վարչապետի փոփոխություն եղել, ՀՀ-ում հայտնի քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, նոր նախագահներ ունեն 2 երկրները: Ո՞ւր են գնում 2 երկրների հարաբերությունները, և արդյոք այդ փոփոխություններն ազդում են այս հարաբերութունների փոփոխությունների վրա:

 

-Հայ-վրացական հարաբերութունները պարտավոր են գնալ գործընկերային, բնականոն, բարիդրացիական ճանապարհով, և յուրաքանչյուր փոփոխություն պետք է ավելի դրականապես ազդի այդ հարաբերությունների վրա: Կարող եմ փաստել, որ և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում կատարվող փոփոխությունները դրականորեն են ազդում այդ հարաբերությունների վրա:

 

-Իսկ ի՞նչ է փոխվում օրինակ: Բոլոր հանդիպումների ժամանակ կողմերը շեշտում են եղբայրական և բարեկամական պետություններ լինելու մասին, շեշտում են, որ անլուծելի խնդիրներ չկան, իսկ առարկայական ի՞նչ է փոխվում:

-Ինչի մասին Դուք ասացիք, մեզ հոգնեցրել է: Ես ամենամեծ քննադատն եմ եղել հայ-վրացական հարաբերությունների այդ կարծրատիպային ձևակերպումներին, որոնք իրականում տեղապտույտի էֆեկտ էին ստեղծել: Միշտ խոսվել է անհրաժեշտության մասին, հնչել են բարձրագոչ կենացներ, Հայոսի ու Քարթլոսի կենացներն արդեն մաշացրել ենք, և արդյունքում իսկապես մեր ակնկալած և երկու ժողովուրդների ու պետականությունների ակնկալած բարիդրացիությունը մենք չենք ունեցել, դա իրականություն է, դա փաստ է, և ես սա արձանագրում եմ ցավով:

 

-Պարո՛ն Թորոսյան, գուցե մենք վախենում ենք խոսել խնդիրներից, և երկու կողմից էլ իրավիճակը ձեռնտու է, բացի այդ Դուք նոր իշխանության քաղաքական թիմում եք, որի օրակարգում, կառավարության ծրագրում Վրաստանի մասով անդրադարձ չկա: Ի՞նչ անել:

 

-Իրականում Կառավարության ծրագրում անդրադարձ կա Վրաստանին՝ Վրաստան և Իրան:

 

-Անդրադարձ չկա հայության վերաբերյալ:

 

-Պետք է նշենք, որ իրականում այդ ծրագիրը կարող էր ավելի բաց կամ փակ լինել… կարևորն այն է, թե ծրագրի տակ ինչ գործողություններ ենք անում։ Այո, վրացահայության մասով ծրագրում բացվածք չկար, բայց եթե երբևէ եղել է, դրա արդյունքը չենք էլ տեսել, միգուցե հիմա ավելի արդյունավետ աշխատենք և տեսնենք արդյունքները: Մենք այսօր ուզում ենք, որ շատ բան փոխվի, 25-30 տարի է՝ խնդիրները կարծրացել են, միգուցե վախենում ենք խոսել խնդիրներից, ես չգիտեմ՝ ով է վախենում, բայց ես չեմ երկնչել այդ խնդիրները բարձրաձայնելուց, մենք պետք է կարողանանք բարձրաձայնել խնդիրներն ու առաջարկել լուծումները: Ամենակարևորն այստեղ կողմերի քաղաքական կամքն է:

 

-Խոսեցիք քաղաքական կամքից, ասացիք, որ նաև լուծման տարբերակը Վրաստանի քաղաքական կամքն է, բայց մեր քաղաքական պահանջը չկա: Խոսում են, օրինակ, լեզվի խնդրի մասին, որ քիչ տեղ է հատկացված մայրենի լեզվին, բայց ես չեմ տեսել, որ նույն Ջավախքում որևէ ուսուցիչ գոնե գրավոր դիմում գրի նախարարություն, որ սա խնդիր է, կառուցված չեն ճանապարհները, բայց որևէ մեկը չի ասում, որ սա խնդիր է: Ուղղակի խոսել և չներկայացնել հանրային պահանջ, ինչո՞ւ պետք է Վրաստանը քաղաքական կամք դրսևորի այդ հարցերը լուծելու համար, Հայաստանը նույնը կանե՞ր:

 

-Հետաքրքիր է ձևակերպումը, բայց ես մասամբ եմ համաձայն Ձեզ հետ:

 

 

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023