Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղ­տեխ­նո­լոգ. «Որ­քա­ն իջ­նում է վար­չա­պե­տի վար­կա­նի­շը, այն­քան թու­լա­նում է «սո­սին­ձը»»

POLITICS

Ինտրիգներ, հակասություններ, գուցեև վրիպակներ, բայց՝ միայն առաջին հայացքից: Սրանք այն հանգամանքներն են, որոնք կարող են բնութագրել իշխանության ներսում առկա որոշ գործընթացներ: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով, առհասարակ ցանկացած երկրի քաղաքական կյանքում միշտ պայքար և մրցակցություն է լինում: Որպես մրցակցության ամենացայտուն փուլ՝ մեր պարագայում մատնանշում է ԱԺ ընտրությունները, հետո խոսում արդեն հաղթող քաղաքական ուժի մասին:

«Այն ուժը, որը հաղթում է և դառնում իշխանություն, ձևավորում է գործադիր ապարատ: Բայց միշտ պետք է իմանալ, որ հաղթող ուժի մեջ նույնպես մրցակցություն կա. կարճ ժամանակում այդ ուժի մեջ ձևավորվում են տարբեր խմբավորումներ, որոնք փորձում են իշխող ու թելադրող դիրք ունենալ քաղաքական տվ յալ ուժի մեջ: Եվ եթե այդ ուժը ղեկավարվում է հեղինակավոր մարդու կողմից, բնականաբար, նրանք ցանկանում են ավելի մոտ լինել այդ հեղինակավոր անձին, և, միաժամանակ, իշխող դիրք ունենալ թե՛ ամբողջ կուսակցության մեջ, թե՛ գործադիր ապարատում: Սա նորմալ գործընթաց է թե՛ ժողովրդավարական, թե՛ նաև ոչ ժողովրդավար երկրների պարագայում: Անգամ  այդ դեպքում իշխանության մեջ միշտ լինում են խմբավորումներ, որոնք պայքարում են առաջինը լինելու համար: Սա միանշանակ է: Վերջին 30 տարվա ընթացքում այդ օրինակները մեզ մոտ բազմաթիվ են եղել»,-ասաց Ա. Բադալյանը՝ նշելով, որ այդպես եղել է թե՛ ՀՀՇ-ի, թե՛ ՀՀԿ-ի ժամանակաշրջանում:

«Հիմա իշխում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և, ինչպես ԱԺ-ում, այնպես էլ դրանից դուրս իշխող քաղաքական թիմում պարտադիր առաջանում են տարբեր խմբավորումներ, որոնք ցանկանում են իշխել: Եվ այդ խմբավորումը, իր ներկայացուցիչներին տարբեր պաշտոնների տեղավորելով, փորձում է լինել ամենաազդեցիկն ու թելադրողը: Հաշվի առնենք նաև այն, որ «ՔՊ»-ն լիդերային կուսակցություն է, որի գաղափարախոսությունը զուտ Նիկոլ Փաշինյանի կերպարն է: Բացի այդ, իշխող ուժը «սոսնձվող» է, այսինքն, ամուր կապողը վարչապետի բարձր վարկանիշն է: Քանի դեռ վարկանիշը բարձր է, իշխող քաղաքական թիմի միասնականությունն ավելի ամուր է, բայց որքան իջնում է վարչապետի վարկանիշը, այնքան թուլանում է «սոսինձը»: Իսկ որքան թուլանում է իշխող քաղաքական թիմը, այնքան այնտեղ եղած խմբավորումներն իրենց պատկերացումներն ու դիրքն ամրապնդելու համար ավելի ու ավելի են ինքնուրույն դառնում: Սա՝ առավել ևս այն դեպքում, երբ այդ ուժի մեջ կան տարբեր մարդիկ, որոնք տարբեր պատկերացումներ և մոտեցումներ ունեն թե՛ Հայաստանի ապագայի, թե՛ մեր արտաքին քաղաքականության առումով»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նշվածն այժմ այդքան էլ տեսանելի չէ: 

«Հիմա դա չի երևում, որովհետև վարչապետի վարկանիշը բարձր է, թեև արդեն իսկ անկում կա: Այդուհանդերձ, երևում է մեկ այլ գործընթաց, երբ անհատ գործիչները սկսում են իրենց թիմակիցներին ավելի ու ավելի լավ պաշտոններում տեղավորել և հենց իրենց թիմի դիրքն ամրապնդել: Ինչ վերաբերում է միմյանց նկատմամբ իրականացվող տեղեկատվական արտահոսքերին, դա սովորական PR տեխոնոլոգիա է և կիրառվում է բոլոր երկրներում: Եթե ուզում ես քո դիրքն ամրապնդել, բնականաբար, պետք է թուլացնես մրցակից թիմերին, իսկ նրանց թուլացնելու տարբեր ձևեր կան: Ձևերից մեկը նրանց վերաբերյալ վարկաբեկիչ նյութեր շրջանառության մեջ դնելն է: Սա նորմալ գործընթաց է, բայց դրանից պետք է հետևություն անի վարչապետը: Մասնավորապես, պետք է հետևություն անի իր կուսակցությանը քաղաքական բովանդակություն տալու առումով: Այնուամենայնիվ, ենթադրում եմ, որ հետևություն չի լինի և այդ կառույցին քաղաքական գաղափարախոսություն չի տրվի: Փորձ, իհարկե, կարող է լինել, բայց առհասարակ լիդերային կառույցների ղեկավարները նման բան չեն անում, որովհետև հասկանում են, որ այդպիսով իրենք իրենց տեղը զիջելու են գաղափարախոսությանը»,-ասաց Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգը նշեց, որ այսօր ներքաղաքական կյանքում առկա ամենագլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանը չունի զարգացման օրակարգ. «Սա ամենալուրջ խնդիրն է: Հենց այս հանգամանքն է ավելի մեծ վտանգ ստեղծելու իշխող ուժի համար, քանի որ երբ զարգացման վեկտոր չկա, որի ուղղությամբ պետք է շարժվել, բնականաբար, այդ իրավիճակը հանգեցնելու է նրան, որ նույն քաղաքական ուժի մեջ տարբեր խմբավորումներ են ի հայտ գալու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal