Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս տուր­բու­լենտ վի­ճա­կում պաշ­տո­նյա­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­րձել են էլ ավե­լի անար­դյու­նա­վետ»

INTERVIEW

Ժամանակն է, որ հասարակությունն ու իշխանությունները գան իրատեսության դաշտ, ռեալ գնահատեն երկրում առկա ռեսուրսները, կադրերը, հնարավորությունները և սկսեն հավասարակշռված քաղաքականություն վարել: Ինչ վերաբերում է կառավարության կազմին ու կառուցվածքային փոփոխություններին, ապա այն, ըստ տնտեսագետ Ատոմ Մարգարյանի, մտել է տեղապտույտի փուլ:

«Նման տեղապտույտը վտանգավոր է նաև հին կառուցվածքի համար, որը շարունակում է գործել: Մարդիկ հայտնվել են անորոշության մեջ: Եվ այդ տուրբուլենտ վիճակում պաշտոնյաների գործողությունները դարձել են էլ ավելի անարդյունավետ: Օրինակ, եթե ասում են, որ գյուղատնտեսության նախարարությունն ամբողջությամբ կամ մասամբ չի լինելու, մարդիկ սկսում են մտածել, թե իրենք մնացողների՞, թե՞ կրճատվողների ցուցակում են: Եվ համակարգը հայտնվում է բախումնային ու քաոսային իրավիճակում: Սրանք մենեջմենթի տարրական կանոններ են, որոնք վերաբերում են նաև պետական կառույցների կառավարմանը: Եվ որպեսզի հնարավոր լինի վերջնականապես հստակեցնել կառավարության կառուցվածքը, պետք է հստակ մշակված քաղաքականություն և ռազմավարական առաջնահերթությունների համակարգ լինի, բայց մենք ո՛չ  մեկն ենք տեսել, ո՛չ էլ մյուսը կա: Եվ սա է պրոբլեմը»,- ասաց տնտեսագետ Ա. Մարգարյանը:

Այսինքն, եթե կառավարման մոդել ի հստակ ռազմավարություն, դրանից բխող միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր չկան, ապա զարգացմանը միտված ո՛չ բովանդակությունները կձևավորվեն և ո՛չ էլ նոր կառուցվածքը կձևավորվի, և այս ամենը ողջ երկիրը կկանգնեցնի մեծ անորոշությունների առջև: Տնտեսագետի կարծիքով, պետական կառավարման համակարգը նման իրավիճակում չհայտնվելու և միևնույն ժամանակ բարեփոխում իրականացնելու հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու համար հարկավոր է ամեն ինչ սկսելուց առաջ հաշվի առնել բոլոր հիմնարար ելակետերը, առանց որոնց հնարավոր չի լինի կայուն համակարգ ձևավորել: 

«Նախ՝ հարկավոր է համադրելի երկրների փորձն ուսումնասիրել, ֆիքսել ռեսուրսները: Խոսվում է կրճատումների մասին, բայց չեն մտածում, որ միայն կրճատելով է՛լ ավելի անարդյունավետ կդառնա եղած համակարգը: Մարդկանց կրճատելով՝ մենք էապես չենք ավելացնելու պետական համակարգ ուղղվող ռեսուրսները, ուստի այդ ճանապարհով կոռուպցիայի մակարդակը չի իջնի: Եվ չնայած մենք հիմա խոսում ենք կոռուպցիոներներին բռնելու, դատելու, անցումային արդարադատություն իրականացնելու, ոչ ստանդարտ մեխանիզմներ կիրառելու մասին, բայց պետք է հասկանալ նաև, որ դա հնարավոր է միայն էյֆորիկ իրավիճակներում, երբ մարդիկ վստահում են այս կամ այն երևույթին»,- ասաց Ա. Մարգարյանը:

Խոսքի ու գործի օրինակը մեջբերելով՝ տնտեսագետը հիշեցրեց, որ երբ ստեղծվում էր «Իմ քայլը» հիմնադրամը, կառույցի ղեկավարը նշում էր, որ այն բլոկչեյն տեխնոլոգիաների վրա է հիմնված լինելու և 100 %-ով թափանցիկ է գործելու: Ու թեև հայտարարությունը միանգամայն ողջունելի է, սակայն ստացվում է, որ այսքան ամիս գործող այդ հիմնադրամի «բլոկչեյնի» տեղը որևէ մեկը չգիտի:

«Որտե՞ղ է այդ բլոկչեյնը: Եվ նվիրատուն, որը գումար փոխանցեց, որտե՞ղ պետք է տեսնի, թե ի՞նչ շղթաներով է այդ բլոկը ձևավորվում, ո՞ւր է գնում կամ ո՞ւր հասավ: Այսինքն, մի բան հայտարարում են ու հետո, պարզվում է, չեն անում: Իսկ եթե չեն իրականացնելու, ապա պետք է բացատրեն, թե ինչո՞ւ: Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, դրան էլ եմ համաձայն, բայց պետք է հայտարարել, թե ի՞նչ ժամկետներում են ցանկանում այն իրականացնել: Օրինակ՝ Սինգապուրը 25-30 տարվա ընթացքում դարձավ այդպիսին, մեզ մոտ ինչքա՞ն այն կտևի, պետք է բոլորի համար հասկանալի լինի: Բացի այդ, նման տերմինների հետ հարկավոր է զգույշ վարվել, քանի որ թեև տնտեսության մասին է խոսքը, բայց այն ամբողջությամբ քաղաքական քայլ է: Պետք չէ մոռանալ նաև, որ հազարամյակների ընթացքում երկու տնտեսական հեղափոխություն է եղել, որը Նոբել յան մրցանակակիր Դուգլաս Նորթն է ձևակերպել: Մեկը, երբ պետությունը սկսեց ճանաչել հողի և շինությունների նկատմամբ իրավունքը, մյուսը՝ 19-րդ դարի կեսերին, երբ պետությունները սկսեցին ճանաչել նաև մտավոր սեփականության մասին իրավունքը: Երկրորդ անգամ տնտեսական հեղափոխության կորագիծն այս ժամանակ թռիչքաձև աճեց: Այսինքն, այս առումով նոր գյուտեր անելու և հեծանիվ հայտնագործելու կարիք չկա: Ամեն ինչ վաղուց ամրագրված է, պարզապես հարկավոր է կուռ, կայուն և համակարգված քայլերի հաջորդականություն ունեցող ծրագիր կազմել և դրանով առաջ շարժվել: Հակառակ դեպքում ցանկությունները ցանկություն էլ կմնան»,ասաց Ա. Մարգարյանը: 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia