Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դաս­ղե­կը պա­հան­ջում է իրեն մանր-մունր նվեր­նե­րով չվի­րա­վո­րել

SOCIETY

ՀՀ ԿԳ նախարարն օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ հանրակրթության ոլորտում բավականին գործ կա անելու, սակայն, ենթադրելի է, որ խոսքը նաև արատավոր երևույթների դեմ պայքարի մասին է: Սակայն, ինչպես երևում է, որոշ դպրոցներում հին ավանդույթները նույն ոգով շարունակվում են: Օրերս խմբագրությունն Արտաշատի թիվ 1 դպրոցից ահազանգ ստացավ այն մասին, որ 4-րդ դասարաններից մեկի դասղեկ Նունե Շահբազյանը մարտի 8-ին ճոխ նվեր չստանալու պատճառով «վիրավորվել» է ծնողներից: Ի դեպ, դասարանի մեծ մասը նպաստառու ընտանիքից է, անգամ երեխաների ճաշարան գնալու փողն են մեծ դժվարությամբ մուծում, բայց, ինչպես երևում է, դա ամենևին էլ չի հետաքրքրում նոր դասղեկին: Նույն այդ ծնողներից նա պահանջում է, որ իրեն ճոխ նվերներ տան, քանի որ ստից-մտից նվերներն ամաչում է տուն տանել, որովհետև ինքն ավելիին է արժանի: 

Ծնողները հայտնվել են անելանելի վիճակում և չգիտեն՝ ինչպես վարվել: Ստացվում է, որ թեև ամենաբարձր մակարդակով հրապարակավ հայտարարում են, թե արատավոր երևույթները դպրոցներում վերացել են, սակայն իրականում ամենաներքևի և ռիսկային ոլորտներում շատ բան ուղղակի նույնն է մնացել:

Նշված դպրոցի 4-րդ դասարանի ծնողներից Հասմիկ Հովասափյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով նշյալ իրադարձություններին, նշեց, որ թեև Նունե Շահբազյանն այս տարվանից է իր երեխայի դասարանի դասղեկը դարձել, բայց ուսումնական տարվա սկզբին արդեն, ուսուցչի օրվա տոնի առիթը բաց չթողնելով, հասցրել է ծնողներից դժգոհել, որ իրեն էժանագին նվերներ են տալիս, ինչին ինքն արժանի չէ:

«Ծնողներն էլ ասացին՝ մի քիչ համբերեք, ձեզ անպայման մի նվեր կտանք: Դրանից հետո սկսեց մեզնից դժգոհել, թե մենք անտարբեր ծնողներ ենք և իր արածները չենք գնահատում: Մենք ասում էինք, որ դեռ մի ամիս ենք շփվում, մի քիչ թող անցնի, հետո յուրաքանչյուրս 1000 –ական դրամ կհավաքենք, դասղեկից շնորհակալություն կհայտնենք: Մեր կողմից տված թեթև նվերները չվերցրեց և, արհամարհելով, թողեց դասարանում, այն մտքով, թե դա ի՞նչ նվեր է, որ վերցնի: Ծնողկոմիտեին ասել է, որ ինքը երկու հարկանի տուն ունի, սա ունի, նա ունի, մեր ծնողկոմիտեն էլ ասել է, որ եթե այդքան բան ունեք, ինչո՞ւ եք նվեր չտալու մասին անընդհատ խոսում»,- ասաց Հ. Հովասափյանը:

Դասղեկ-ծնողկոմիտե խոսք ու զրույցի ժամանակ Ն. Շահբազյանը նշել է նաև, որ մյուս դասղեկները ճոխ նվերներ են ստանում, ինչից ինքն իրեն բավականին վատ է զգում: Նախորդ դասղեկական դասարանի ծնողները նորերին հասցրել են զգուշացնել, սակայն ծնողները հույս են ունեցել, որ երկրում փոխված իրավիճակից ուսուցչուհին վերափոխված կլինի:

«Բայց նա մեզ հիասթափեցրեց: Ու մենակ ինքը չի: Մեր հարևաններն, ում երեխաները կրկին տղայիս դպրոցն են գնում, ավելի սարսափելի բաներ են կատարվում: Ասում են, որ առիթի ժամանակ յուրաքանչյուրը 1000-ական դրամ գումար է հավաքում, որ ուսուցչուհին 30-35 հազար դրամ գումար նվեր ստանա: Լսել ենք նաև, որ կան դասղեկներ, ովքեր համեստորեն հրաժարվել են այդ 20-30 հազարական դրամից, բայց կան նաև այնպիսիք, որ եթե ծնողները սխալվեն և ամեն առիթի ժամանակ նրանց հատուկ չշնորհավորեն, և՛ երեխաները, և՛ ծնողները արհամարհական վերաբերմունքի կարժանանան»,- ասաց Հ. Հովասափյանը:

Այս ամենի մասին ծնողները տեղյակ չեն պահել տնօրենին՝ մտածելով, որ նա այդ ամենից տեղյակ կլինի: Բայցև մտածում են, որ եթե քայլեր չի ձեռնարկում նման դեպքերը կանխելու համար, ուրեմն անկարող է երևույթների դեմ պայքարել: Բարեբախտաբար, նման մթնոլորտի պայմաններում երեխաները չեն ընկճվում, չնայած ծնողները նման արհամարհանքը շատ ծանր են տանում: 

«Կան նաև ծնողներ, որոնք անհատական վերաբերմունք են ցուցաբերում, որպեսզի հանկարծ դասղեկն իրենց երեխայի հետ չթարսվի: Դպրոցում նույնիսկ կավիճ, էլեկտրական լամպ չի լինում: Դա էլ ենք մենք գնում: Եվ չնայած տնօրենը մի քանի անգամ հայտարարել է, որ նման բան անելն արգելվում է, բայց հարց է ծագում, թե ինչո՞ւ դպրոցում երբեք նորմալ կավիճ չի լինում: Էլ չեմ ասում, որ ձմռան մութ օրերին դասարանի լամպը փչացել էր, մի քանի անգամ դպրոցի տնտեսական մասի ղեկավարին ասեցինք այդ մասին, հետո տեսանք՝ ոչինչ չեն անում: Ստիպված մենք մեր ձեռքով գնեցինք, բերեցինք փոխեցինք լամպը, որ երեխաները կարողանան գրատախտակի գրածը տեսնեն»,ասաց ծնողը: 

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև նշված դպրոցի տնօրենի հետ, սակայն տեղեկատուներում հրապարակված ոչ մի հեռախոսահամար չէր գործում: Ամեն դեպքում պատրաստ ենք ներկայացնել նաև դպրոցի ղեկավարության կարծիքն ու դասարանի դասղեկ Ն. Շահբազյանի մեկնաբանությունները:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal