Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ին­չի՞ց է վա­խե­նում Փա­շի­նյա­նը.աղ­մուկն ու հե­տև­անք­ներն ավե­լի տե­սա­նե­լի ու ծա­վա­լա­յին են լի­նե­լու

ANALYSIS

Չնայած կառավարությունը հաստատել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, սակայն, ԶԼՄ-ների տեղեկացմամբ, այն, ամենայն հավանականությամբ, չի քննարկվի նաև ԱԺ առաջիկա քառօրյայում: Իշխանությունը մտավախություն ունի, որ դրա ընդունմանը հետևող կրճատումները և գործազրկության նոր ալիքը կարող են ցնցումների պատճառ դառնալ, և դրա դեմն առնելու այլ ձև չգիտի, քան այդ փոփոխությունները հետաձգելը։

Խնդիրն իրապես բազմաշերտ է ու հանգամանալից քննարկման անհրաժեշտություն ունի, մանավանդ, որ խորհրդարանական ընտրություններից անցել է ավելի քան երեք ամիս, ձևավորվել են նոր խորհրդարանն ու կառավարարությունը, սակայն հաստատված չէ գործադիրի կառուցվածքը։ Սա իսկապես արտառոց վիճակ է, ըստ էության՝ կառավարությունը գործում է օրինականության սահմանագծին, ինչը չի կարող ռիսկեր չծնել։ Մյուս հանգամանքն այն է, որ կառավարության կառուցվածքի բացակայությունը քաոտիկ իրավիճակ է ստեղծել գործադիրի միջին և ստորին օղակներում. հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր մարդիկ չգիտեն, թե ինչ է լինելու իրենց հետ վաղը, մյուս օրը՝ կրճատումների ուրվականը պտտվում է պետական ողջ համակարգում։

Ի դեպ, միայն այն փաստը, որ իշխանությունները չեն շտապում օրենքի ուժ տալ կառավարության նոր կառուցվածքին՝ արդեն խոսուն փաստ է ու հակադրության մեջ է մտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին արած այն պնդման հետ, թե իբրև իր ղեկավարած դաշինքի վարկանիշն այսօր ավելի բարձր է, քան՝ ընտրությունների օրը։ Այս պարագայում կառավարությունը պետք է մտավախություններ չունենար ու, եթե համոզված է, որ իր կողմից հաստատված կառուցվածքը օպտիմալ է, ապա կձգտեր օր առաջ ստանալ խորհրդարանի հավանությունը։ Նշանակում է՝ խնդիրներ կան, ընդ որում՝ ավելի խորքային, քան դրանք կարող են թվալ առաջին հայացքից։

Սոցիալական համատեքստն իրականում շատ կարևոր է։ Հանրապետությունում լոկալ հուզումների մի ամբողջ շղթա է, ընդ որում՝ բողոքի յուրաքանչյուր նոր ակցիա ավելի է ամրապնդում այն կարծիքը, որ այս կառավարությունն օբյեկտիվորեն անկարող է լուծել շատ խնդիրներ։ Կառավարության կառուցվածքի հաստատումն իր հետ բերելու է նոր կրճատումներ պետական համակարգում, ու թեև խոսվում է շուրջ տասը հազար մարդու գործազուրկ դառնալու հեռանկարի մասին, կառավարության որևէ պատասխանատու պաշտոնյա չի կարողանում կոնկրետ ասել, թե քանի պետական ծառայող է հրաժեշտ տալու իր աշխատանքին։ Նիկոլ Փաշինյանի շրջապատում, ըստ ամենայնի, անհանգստացած են սոցիալական լարվածության նոր օջախի ստեղծման հեռանկարով, մանավանդ, որ այս դեպքում աղմուկն ու հետևանքներն ավելի տեսանելի ու ծավալային են լինելու։

Մյուս կողմից՝ կառավարության նոր կառուցվածքն, ըստ էության, ոչ թե օպտիմալացում, այլ մեխանիկական կրճատումներ է ենթադրում։ Այս պարագայում բյուջեի կրճատումներն էական չեն լինելու, սակայն չի լուծվում հիմնական խնդիրը՝ կառավարման արդյունավետությունը չի բարձրանալու։ Հետևաբար՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունները զուրկ են կոնցեպտուալ բաղադրիչից ու փաստացի չեն լուծում հիմնական խնդիրը։ Անկասկած է, որ խորհրդարանում ընդդիմությունը չի կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, սակայն բարձրաձայնելու է այս խնդիրն՝ ակամայից դառնալով հանրային բողոքական տրամադրությունների տրանսլ յատոր։ Այս հեռանկարը նույնպես անհանգստացնում է կառավարությանը, որովհետև Փաշինյանի թիմն ակնհայտորեն պատրաստ չէ գործ ունենալ նոր ընդդիմության հետ ու գերադասում է հասարակությանը կոնսոլիդացնել՝ նախկին համակարգի հետ ասոցացվող ուժերին ու գործիչներին թիրախավորելով։

Եվ վերջապես՝ կառավարության նոր կառուցվածքը չի լուծում սուպերվարչապետական համակարգի չեղարկման խնդիրը, ինչը հակադրության մեջ է մտնում ժողովրդավարության անշրջելիության մասին պնդումների հետ։ Եթե պահպանվում են ավտորիտարիզմի ռեստավրացիայի ինստիտուցիոնալ, օրենսդրական հիմքերը, չկա որևէ երաշխիք, որ հեղափոխության արդյունքների կապիտալիզացիայի գործընթացն անշրջելի է, մյուս կողմից՝ տնտեսական հեղափոխություն հնարավոր չէ իրականացնել հին համակարգի համատեքստում։

Այս բոլոր գործոններն անհանգստացնում են Նիկոլ Փաշինյանին, ու պատահական չէ, որ նրա վերջին ասուլիսը թեև ռեկորդային էր տևողությամբ, սակայն, մեղմ ասած, հարուստ չէր ասելիքով ու բովանդակությամբ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded