Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փաս­տա­բան. «Մենք խար­խուլ հիմ­քե­րով կա­ռուց­վա­ծի տա­նիքն ենք վե­րա­նո­րո­գում՝առանց հիմ­քերն ամ­րապն­դե­լու»

INTERVIEW

Կառավարությունը հաստատել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչն առաջացրել է փաստաբանական համայնքի ներկայացուցիչների դժգոհությունը: Փաստաբան Արայիկ Պապիկյանն օրենքի նախագծի շուրջ առկա քննադատությունները ավելի լայն խնդրի մեջ է դիտարկում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ, առհասարակ, օրենքի փոփոխություններ միշտ են եղել, բայց խնդիրն այլ է:

«Փոխվում են ինչ-որ պաշտոնյաներ, բայց համակարգը, կառուցվածքը, որպես այդպիսին, չի փոխվում: Այդ համատեքստում է նաև փաստաբանական համայնքը, առկա խնդիրները: Հիմա կոսմետիկ վերանորոգումներ են կատարվում օրենքում, բայց բուն համակարգը պետք է առողջացվի: Երբ մենք օրենքի որևէ հոդված կամ նորմ ենք փոխում, հարմարեցնում ենք տվյալ իրավիճակին, մեկ է՝ համակարգին որևէ փոփոխություն չենք տալիս: Արդյունքում մենք շարունակում ենք մնալ այն լճացած վիճակի մեջ, որն ունեցել ենք տարիներ շարունակ: Հիմա նույն ձեռագիրն է շարունակվում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ ոլորտում շատ լուրջ ու գլոբալ խնդիրներ ունենք:

«Օրինակ՝ առաջարկվում է քննարկման առարկա դարձնել փաստաբանների՝ մեկից ավելի պալատ ունենալու տեսակետը, ինչպես նաև ներկայիս փաստաբանների պալատի վարչական, կառավարչական առումով փոփոխությունների ու ընտրությունների հարցը: Ու թեև համակարգն առողջացնելու շատ ավելի լուրջ հարցեր կան, այդուհանդերձ, ինչպես նախկին իշխանությունների օրոք, այնպես էլ հիմա ճգնաժամային խնդիրները լուծելու փոխարեն դարձյալ հոդվածներ ու կարգավորումներ փոխելով ենք զբաղված: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ օրենքի փոփոխության նախագիծը նախորդ տարիներից ենք ժառանգություն ստացել: Փաստորեն, ստացվում է, որ դրա մեջ մեկ-երկու ստորակետ կամ նախադասություն ավելացնելով կամ խմբագրելով՝ նորից շարունակում ենք նույն թելը թելել»,-նկատեց մեր զրուցակիցը:

Նա ընդգծեց, որ զուտ «կոսմետիկ վերանորոգումների» կողմնակից չէ: «Ընդհանրապես համակարգն առողջացնելու շատ լուրջ ու արմատական խնդիր պետք է կատարենք: Կհամաձայնենք, թե չենք համաձայնի նախատեսվող փոփոխությունների հետ, իրավիճակը դրանից չի փոխվելու: Շատ լուրջ խնդիրներ կան. օրինակ՝ պետական մարմինները օրենքով սահմանված կարգով փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու մասին հարց բարձրացնելու լծակներ ունեն: Բացի այդ, փաստաբանների նկատմամբ նաև այսօր առկա հետապնդումները շատ ավելի մեծ ուշադրության կարիք ունեն: Եվ չնայած նշված խնդիրներին, շարունակում ենք հին համակարգի վրա ինչ-որ փոքրիկ փոփոխություններ կատարել: Չեմ ուզում վիրավորական հնչի, բայց սա ինքնախաբեության նման մի բան է: Մենք ինչ-որ բան ենք փոխում, տվյալ իրավիճակում թվում է, թե ինչ-որ տեղային խնդիր լուծեցինք, բայց իրականում ոչինչ էլ չենք լուծում: Այդպես մենք նույն համակարգի մեջ ենք մնալու՝ իր բոլոր խնդիրներով, իսկ հաջորդ օրը, նոր խնդրի դեպքում, նորից նոր նախաձեռնությամբ փորձելու ենք ինչ-որ բան փոխել, բայց այդպես չեն անում: Մենք խարխուլ հիմքերով կառուցվածի տանիքն ենք վերանորոգում՝ առանց հիմքերն ամրապնդելու: Կոնկրետ այդ փոփոխությունն ուղղված է խարխլված հիմքերով շինության պատուհանների վերանորոգմանը»,-ասաց նա՝ կարևորելով նաև համայնքի ներկայացուցիչներին լսելու անհրաժեշտությունը:

«Ես չեմ բացառում և ենթադրում եմ, որ Փաստաբանների պալատի ղեկավարությունը հանդիպումներ է ունենում տարբեր միջգերատեսչական մարմինների հետ: Բայց ես, գոնե վերջին 2-3 տարիների կտրվածքով, տեղեկություն չունեմ, որ այդպիսի հանդիպումներին մասնակցած լինեն այն փաստաբանները, որոնք քննադատում են, որոնց դիրքորոշումը տարբերվում է ՓՊ դիրքորոշումից և այլ առաջարկներ ունեն: Կան մեծ թվով պրոֆեսիոնալներ, որոնք ունեն առաջարկներ, ասելիք, բայց դուրս են մնացել որևէ ձևաչափով քննարկումներից, ինչը ևս պետք է մտահոգիչ լինի: Իհարկե, հասկանալի է, որ հնարավոր չէ այնպիսի քննարկում կազմակերպել, որին կմասնակցեն համայնքի բոլոր ներկայացուցիչները, բայց գոնե լավ կլինի, որ կազմակերպվի այնպես, որ յուրաքանչյուր հետաքրքրված կամ շահագրգռված անձ կկարողանա ներկա լինել այդ հանդիպումներին»,-եզրափակեց նա: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia