Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պե­տու­թյու­նը պետք է մշա­կի հա­յե­ցա­կարգ, թե յու­րա­քան­չյուր ոլոր­տում ինչ­պի­սի մի­աս­նա­կան պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն պետք է իրա­կա­նաց­վի»

INTERVIEW

Կառավարության արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին, հարց բարձրացրեց այն մասին, որ, օրինակ, մարզադպրոցների մի մասը գտնվում է ԿԳ նախարարության համակարգում, մի մասը՝ սպորտի նախարարության, մյուս մասն էլ՝ համայնքապետարանների կամ էլ մարզական միությունների ենթակայության տակ: Փաշինյանի խոսքով՝ սա լրացուցիչ խնդիրներ է ստեղծում ոլորտում առկա խնդիրները լուծելու համար:

Հատկանշական է, որ խնդիրը վերաբերում է նաև հանրակրթական դպրոցներին, որոնք գտնվում են ոչ թե ԿԳ նախարարության, այլ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ: 

Կառավարման հարցերի փորձագետ, վերլուծաբան Սերոբ Անտինյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ նշված խնդիրները և հարցերը բարձրանում են միասնական ռազմավարության և ոլորտային միասնական քաղաքականության բացակայության հետևանքով. «Օրինակ, նույն խնդիրը կա երաժշտական դպրոցների հետ: Դրանք ժամանակին կրթության, նաև մշակույթի նախարարության ենթակայության տակ էին և վերցվեցին ու տրվեցին համայնքներին՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակով: Դպրոցների հետ տեղի ունեցավ հետևյալը. դրանք վերածվեցին ինչ-որ արվեստի կենտրոնների, արվեստի խմբակների: Աղճատվեց և տարրալուծվեց այն միասնական պետական, տվյալ դեպքում՝ մշակութային և կրթական քաղաքականությունը, որի շրջանակներում երաժշտական դպրոցը, որպես կրթական մշակութային հաստատություն, պետք է գործի:

Նույնը վերաբերում է մարզադպրոցներին: Երբ չկա միասնական ռազմավարություն, ոլորտային միասնական քաղաքականություն, երբ չկա ոլորտային հայեցակարգ, կոնցեպցիա, թե այդ ոլորտն ինչպես պետք է կարգավորվի, սրա հետևանքով առաջ են գալիս նման կառավարչական խնդիրներ», նշում է փորձագետը:

Վերջինս ընդգծում է, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ է ասել՝ երաժշտական կամ մարզական դպրոց: «Նշված կազմակերպությունները երեք բաղադրիչ ունեն: Առաջինը շենքն է, շենքային ենթակառուցվածքը, երկրորդը՝ հաստատության գործունեության բովանդակությունն է, այսինքն՝ կրթական կամ մարզական ծրագիրը, երրորդը՝ անձնակազմն է, որը պետք է իրականացնի վերը նշվածը: Ինչու են այդ դպրոցները տրվում համայնքներին: Նկատի առնելով շենքային պայմանների խնդիրները, այսինքն՝ շենքի կառավարման և պահպանման խնդիրները, ավելի մոտ են համայնքին, դրանք տրվում են համայնքապետարաններին: Սակայն այստեղ աղճատվում է միասնական ոլորտային քաղաքականությունը, որը պետք է միավորի այդ բոլորը հաստատությունները, որ դրանք ծառայեն ոլորտային պետական քաղաքականությանը», - ասում է պարոն Անտինյանը:

Նա ընդգծում է, որ իր նշած այս երեք բաղադրիչները պետք է տարանջատել: «Ենթակառուցվածքը պետք է տրվի համայնքին, որպեսզի նա կառավարի զուտ շենքային պայմանները, իսկ բովանդակություն այն պետք է ստանա միասնական պետական քաղաքականության տրամաբանության մեջ: Այսինքն՝ եթե դա սպորտ է, ապա պետությունը պետք է հստակ սահմանի սպորտային քաղաքականությունը, եթե ֆիզիկական կուլտուրա է՝ մարմնակրթություն, ապա համապատասխան քաղաքականությունը: Այլ հարց է՝ դա կիրականացվի սպորտի կոմիտեի, նախարարության կամ վարչության միջոցով: Մենք գիտենք, որ սպորտը զարգանում է ֆեդերացիաների միջոցով: Այսինքն, յուրաքանչյուր սպորտաձևի հետ կապված ֆեդերացիան է կապ պահպանում միջազգային իր գործընկերների և համապատասխան միջազգային կառույցի հետ և, ըստ էության, բովանդակությունն այստեղից է «լցվում»: 

Պետությունը պետք է սահմանի սպորտի բնագավառում որոշակի գերակայությունները և այդ ամենն իրագործի ֆեդերացիաների միջոցով: Միասնական պետական քաղաքականության շրջանակներում բովանդակությունը պետք է նույնպես լինի միասնական: Չի կարել ի սպորտդպրոցների բովանդակային խնդիրները տրամադրել համայնքներին: Աղճատվածությունն այստեղից է գալիս»,- ասում է կառավարման հարցերի փորձագետը՝ շեշտելով, որ նույնը վերաբերում է նաև երաժշտական դպրոցներին. դրանց շենքերը կարող են լինել համայնքների ենթակայության տակ՝ զուտ որպես ենթակառուցվածք: 

«Բայց անթույլատրելի է, երբ երաժշտական դպրոցի բովանդակային՝ կրթական մասը տրամադրվում է համայնքին»: 

Այս դեպքում ո՞րը պետք է լինի համապատասխան նախարարությունների գործառույթը: Պարոն Անտինյանը նշում է, որ պետական ոլորտային միասնական քաղաքականությունը պետք է մշակեն հենց նախարարությունները: 

«Պետությունը պետք է մշակի ոլորտաին քաղաքականությունը, ռազմավարությունը, հայեցակարգը, թե յուրաքանչյուր ոլորտում ինչպիսի միասնական պետական քաղաքականություն պետք է իրականացվի: Սա մշակողը և համապատասխան իրավական ակտերի ձևով ձևակերպողը պետությունն է՝ ի դեմս կոնկրետ նախարարության: Այլ հարց է, թե այդ քաղաքականության իրականացումը տեղերում ինչպես պետք է լինի: 

Կրթական գործառույթի միասնական չափորոշիչները, միասնական քաղաքականությունը՝ մեկ ընդհանուր ոլորտային հայեցակարգի ներքո, պետք է մշակի և կրթական բովանդակությունը սահմանի պետությունը: Տեղերում իրագործումն արդեն պետք է անեն համապատասխան ոլորտային մասնագետները», - եզրափակում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ենթակառուցվածքների պահպանումը պետք է վերապահվի տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համայնքապետարաններին, քանի որ նախարարությունը չի կարող հսկել ամեն մի մարզի դպրոցի վիճակը. սա բավական ժամանակատար և ծախսատար խնդիր է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak