Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը այլընտրանք է առաջարկում եկամտահարկի համահարթ դրույքաչափի տարբերակին

BLOG

Past.am

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում ծավալուն անդրադարձ է կատարել եկամտային հարկի փոփոխությանը՝ ներկայացնելով այլընտրանք «առաջարկվող համահարթ դրույքաչափի տարբերակին».

«Հատուկ ընդգծեմ՝ սա գաղափար է, որը օրենսդրական նախաձեռնություն դարձնելու ուղղությամբ դեռ որևէ քայլ չի կատարվել։

Գաղափարը քննարկվել է ՀՀ մեծ թվով տնտեսագետների հետ և բոլորի կողմից ընդունվել է։

Ակնկալում եմ ակտիվ մասնագիտական քննարկում՝ առայժմ մեկնաբանությունների տեսքով։

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ՝ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԴԻՄԱՑ (Քեշբեք)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներում բազմիցս նշել է, որ պետությունը պետք է խրախուսի բարձր աշխատավարձերը։ Այդ թվում, հարկային համակարգի առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ներկայումս գործող 23%, 28%, 36% պրոգրեսիվ հարկման ռեժիմից անցնել 23% համահարթ հարկման ռեժիմի։ Արդյունքում բարձր աշխատավարձ ստացողների տնօրինվող եկամուտը էապես կբարձրանա։

Առաջարկում ենք եկամտային հարկի այլընտրանքային տարբերակ, որը բոլոր վարձու աշխատողներին 23%-ով հարկվելու հնարավորություն տալով հանդերձ՝ միաժամանակ կապահովի այլ էական լրացուցիչ առավելություններ։

Այսպես.

Այն մարդիկ, որոնց եկամուտներն ընկնում են 28% և 36% հարկման ռեժիմի տակ, ապագայում ԿԱՄԱՎՈՐ հայտարարագիր ներկայացնելու դեպքում կարող են նվազեցումներ կատարել եկամտային հարկից ընդհուպ այն չափով, որ հարկման փաստացի դրույքաչափը կազմի 23%։

Մասնավորապես, եթե հարկվող սուբյեկտը ծախսեր է հայտարարագրել պետության կողմից գերակա ճանաչվող ուղղություններով (առողջապահություն, կրթություն, մշակույթ) և հիպոթեկային վարկի մարման գծով, ապա ետ կստանա վճարված եկամտային հարկի մի մասը (հայտարարագրված ծախսերի չափով)։

Ընդ որում, նվազեցումների առավելագույն ընդհանուր չափը պետք է լինի այնպիսին, որի դեպքում փաստացի եկամտային հարկի դրույքաչափը պակաս չի լինի 23%-ից։

* * *

Ամսական 3 մլն դրամ կեղտոտ աշխատավարձ ստացողի օրինակով ցույց տանք՝ ինչպես է դա աշխատում.

ԳՈՐԾՈՂ հարկային օրենսդրությամբ 3 000 000 դրամ աշխատավարձ ստացողի համար եկամտային հարկը կազմում է

Ամսական 912.5 հազար դրամ (30.5% էֆեկտիվ տոկոսադրույք),

Տարեկան՝ 10 մլն 950 հազար դրամ։

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀԱՄԱՀԱՐԹ 23%-ով հարկվելու դեպքում հարկը կկազմեր

Ամսական՝ 690 հազար դրամ։

Տարեկան՝ 8 մլն 250 հազար դրամ։

Համահարթ 23%-ով հարկվելու դեպքում եկամտային հարկի տարբերությունը (վարձու աշխատողի շահածը) կկազմի

Ամսական՝ 222.5 հազար դրամ։

Տարեկան՝ 2 670 հազար դրամ։

ԸՍՏ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ

3 մլն դրամ ստացողը տարվա ընթացքում եկամտային հարկը վճարում է ըստ գործող պրոգրեսիվ սանդղակի՝ ամսական 912.5 հազար դրամ (տարեկան՝ 10 մլն 950 հազար դրամ)։

Եթե նա հաջորդ հարկային տարվա ապրիլին ԿԱՄԱՎՈՐ լրացնում է ծախսերի և եկամուտների հայտարարագիր, և եթե նրա կատարած ծախսերի մեջ կան կրթությանը, առողջապահությանը, մշակույթին և հիպոթեքային վարկի մարմանն ուղղված ծախսեր, ապա կառավարությունը նրան 2 ամսվա ընթացքում հետ է վերադարձնում մինչև 2 մլն 670 հազար դրամ։

3 մլն դրամ ստացողի եկամտային հարկի փաստացի դրույքաչափն այսպիսով կազմում է 23% (ամսական՝ 690 հազար դրամ ամսական, կամտարեկան՝ 8 մլն 250 հազար դրամ)։

* * *

Այս տարբերակի ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Խրախուսվում է բարձր աշխատավարձը, ինչի մասին շեշտադրում է վարչապետը։ Պետությունը բարձր ստացողներին հնարավորություն է տալիս հարկվել 23%-ով՝ փոխարենը պահանջելով թափանցիկություն,
  2. Սահուն ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների և ծախսերի հայտարարագրման մեխանիզմը,
  3. Նպաստում է բարձր ստացողների և նրանց գործատուների թափանցիկության ավելացմանը,
  4. Կրճատում է ստվերը այլ ոլորտներում (աշխատավարձ ստացողը շահագրգռված է լինում փաստաթղթեր ստանալ իր կատարած ծախսերի դիմաց),
  5. Նվազեցնում է պետբյուջեի կորուստը։ Ներկայումս առաջարկվող փոփոխությունների 27.5 մլրդ դրամի փոխարեն բյուջեի կորուստն ավելի քիչ է լինում, քանի որ ոչ բոլոր բարձր ստացողները կհայտարարագրեն իրենց բոլոր ծախսերը, ոչ բոլոր հայտարարագրողները կհայտարարագրեն բոլոր ծախսերը։
  6. Բյուջեի բեռը 2020 թվականից տեղափոխում է 2021 թվականի կեսեր (2020 թվականի հայտարարագրերը լրացվում են 2021 թվականի ապրիլին, գումարը ետ է տրվում մայիս-հունիսին),
  7. Բարելավում է է սոցիալապես ունևոր խավին վերաբերող վիճակագրությունը։

Հ. Գ. – Այս տարբերակը կարող է լինել միջանկյալ լուծում։ 2021 կամ 2022 թվականից կարող է անցում կատարվել համահարթ եկամտային հարկի՝ միաժամանակ պահպանելով հայտարարագրման պահանջը և այն աստիճանաբար տարածելով նաև եկամտային ավելի ցածր շեմերի տակ գտնվողների համար։

Նախապայմանները

  1. Կա բավարար ժամանակ՝ ավելի քան 1.5 տարի (մինչև 2021թ. ապրիլ) հայտարարագրերի ձևն ու մեխանիզմները մշակելու համար։
  2. Բարձր աշխատավարձ ստացող սեգմենտի ֆինանսական գրագիտության մակարդակն ավելի բարձր է, այսինքն հայտարարագիրը մշակելու դժվարություն չեն ունենա»։
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal