Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պա­թե­տիկ պո­պու­լիզ­մից մին­չև ցի­նիզմ ու «ցրո­ղա­կա­նու­թյուն»

ANALYSIS

ԱԺ-ում «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր շարունակ խորհրդարանում ծավալուն ելույթ ունեցավ, պատասխանեց պատգամավորների՝ շուրջ հինգ տասնյակ հարցերի։ Սա, իհարկե, դրական երևույթ է, որը մեծապես նպաստում է քաղաքական դիսկուրսի կայացմանը, մյուս կողմից՝ եթե վերանանք ֆորմալությունից, նույն դրական շեշտադրումներով չենք կարող խոսել քննարկումների որակի, Փաշինյանի խոսքի բովանդակության մասին։

Խոհրդարանում գերիշխող էր պաթետիկ պոպուլիզմը, երբ վարչապետը կամ նրա թիմը փորձում էին կենցաղային օրինակների միջոցով հիմնավորել, որ իրենք Հայաստանի տասնյակ հազարավոր շարքային ու «հպարտ» քաղաքացիներից մեկն են։ Այս պոպուլիզմի արմատները թաքնված են կոնկրետ բարդույթների, չիրականացված խոստումների խորքերում։ Մեկ տարի հասարակությանը ներշնչվում է, որ իշխանությունը վերադարձվել է նրան, սակայն Հայաստանի շարքային քաղաքացիները գրեթե նույն հետևողականությամբ ամեն օր համոզվում են, որ իրենց կյանքի որակը մնացել է նույնը։ Իշխանությունը ո՛չ «կախարդական փայտիկ» ունի, ո՛չ էլ զարգացման տեսլական ու դիմում է պոպուլիզմին՝ հասարակությանը համոզելու համար, որ հեղափոխության էլիտայի սոցիալական կյանքում նույնպես էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։

Պոպուլիզմը միշտ ծնում է ցինիզմ, որովհետև եթե չունես զարգացման կոնկրետ հայեցակարգ, անընդհատ պետք է թիրախավորես անձանց կամ կոնկրետ երևույթներ, խոսես ծրագրերից, որոնք արտաքուստ լուսավոր են, սակայն աղերս չունեն իրականության հետ։

Թավշյա հեղափոխությունը, մեծ հաշվով, արժեքային չէր ու հիմնված էր հենց հասարակ մարդկանց սոցիալական բողոքի, օլիգարխիայի ու անարդարության դեմ նրա ընդվզման վրա։ Այս համատեքստում Փաշինյանի՝ «սևագործ բանվորների» մասին երեկվա հայտարարությունը, մեղմ ասած, ադեկվատությունից զուրկ է։ «Ի՞նչ է, մենք հեղափոխություն ենք արել, որ սևագործ բանվորների հասարակություն լինե՞նք: Ոչ, բարձր կրթություն ունեցող քաղաքացիների հասարակություն ենք մենք ուզում ստեղծել»,- երեկ խորհրդարանում հայտարարել է Փաշինյանը։ Վարչապետի այս հայտարարությունն ինքնին հակասոցիալական է ու հակասում է հեղափոխության բուն տրամաբանությանը, չխոսենք նույնիսկ ոչխար պահելու թեզերի մասին։ Վարչապետը նույնիսկ մեթոդաբանորեն է սխալ արտահայտվել, որովհետև հասարակությունը բազմաշերտ է ու չի կարող բաղկացած լինել միայն էլիտար խմբերից ու անհրաժեշտաբար կան նաև «սևագործ բանվորներ», որոնցից շատերն ըստ արժանվույն չեն գնահատվում՝ պետության անարդյունավետության, իշխանությունների անգործության հետևանքով։ Ցավալին այն է, որ իշխանությունները չեն գիտակցել, որ համահարթեցված եկամտահարկի քաղաքականությունն ակամայից խորացնելու է սոցիալական անհավասարությունը՝ գուցե անխուսափելիորեն, օբյեկտիվորեն։ Ու պատահական չէ՝ երբ փաստարկները վերջանում են, գործի է դրվում ցինիզմը ու հասարակությանն արհեստականորեն սորտավորելու արատավոր պրակտիկան։ Ասենք՝ վարչապետը թերևս չի տիրապետում իրավիճակին ու տեղյակ չէ, որ «սևագործ բանվորների» կատեգորիայի տակ այսօր դասվում են նաև մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում կրթվել են, սակայն ուսուցչի կամ դասախոսի կարգավիճակում չեն կարողանում վաստակել 80000 դրամից ավելի աշխատավարձ։ Հիմա այս մարդի՞կ են մեղավոր, որ «սև» են, թե՞ պետությունը, որը երեկ ամբողջ օրը թմբկահարում էր, որ ուսուցչի չնչին աշխատավարձը 10%-ով բարձրանալու է։ Ամենևին, բնավ էլ չենք կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը նոր որակի պետության ստեղծումն է, սակայն դրա համար պետք են ծրագրեր՝ պոպուլիզմի ու ամբոխահաճության փոխարեն։

Երբեմն իսկապես տպավորություն է, որ անգամ հեղափոխությունից մեկ տարի անց խորհրդարանական ամբիոնին մոտենում է ոչ թե վարչապետ, այլ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմադիր պատգամավորը վարչապետին հարց է տալիս անգրագետ պատգամավորի, ոչ կոմպետենտ մարզպետի կամ ամբարտավան պաշտոնյայի մասին, իսկ պետության ղեկավարի պատասխանը մոտավորապես այն է, թե դուք մեզանից լավը չեք։ Երրորդ հանրապետության գրեթե բոլոր իշխանություններից լսել ենք համանման պատասխաններ, ու թվում էր՝ հեղափոխությունը դնելու է նման «ցրողականության» վերջակետը, ու իշխանությունը վերջապես գիտակցելու է իր պատասխանատվությունը։

Խոսքը՝ գլոբալ պատասխանատվության մասին է։ Հասարակությունը հոգնել է կարգախոսներից, անկառավարելիության ուրվականից, կարոտ է արժանապատիվ կյանքի, և յուրաքանչյուր մարդ, ընտանիք ցանկանում է ապրել ոչ թե անցյալի բացահայտումներով, ոչ թե անցյալի հետ ամենօրյա կռիվ տալով, այլ իրենց վաղվա օրվա պլանավորմամբ։ Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը այս հարթության վրա չտվեց հարցերի պատասխաններ։ Մարդիկ հոգնել են հեղափոխության կադրերի դիլետանտիզմից ու կարոտ են ավելի արդյունավետ կառավարման, սակայն վարչապետը հասկացրեց, որ իր թիմն «անձեռնմխելի» է, որովհետև մյուսների թիմերն ավելի լավը չեն։

Մնում է կանխատեսել, թե հասարակությունը որքան ժամանակ է «կերակրվելու» պաթետիկ պոպուլիզմով։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia