Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Անո­րո­շու­թյան պայ­ման­նե­րում բիզ­նե­սը չի կա­րող զար­գա­նալ». տնտե­սա­գետ

INTERVIEW

Պետբյուջեի՝ առնվազն 40 մլրդ դրամով գերակատարելու համոզմունք, դրա հիմքում մատնանշվող արդյունքներ: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ քննարկել ենք վերոնշյալ թեմաները, անդրադարձել տնտեսությանն առնչվող այլ հարցերի:

Հնարավորությունները մշուշոտ են

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019թ. պետբյուջեն առնվազն 40 մլրդ դրամով կգերակատարենք: Անդրադառնալով հայտարարվածի իրատեսականությունը՝ Կ. Խաչատրյանը նշեց. «Այս ընթացքում տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները դեռևս բավարար հիմք չեն տալիս դիտարկել, որ տարեվերջին մենք իրապես կարողանալու ենք հարկային հավել յալ մուտքեր ապահովել: Եվ դա հատկապես այն ֆոնին, երբ թե՛ նախորդ տարի, թե՛ տարիներ շարունակ մենք ավանդաբար պետական բյուջեի հավաքագրման թերակատարում ենք ունեցել: Ինձ համար այս պահին մի փոքր մշուշոտ են այդ հնարավորությունները, բայց եթե փորձենք գնահատել երևույթը, անշուշտ, դրական է, որ կառավարությունը ձգտում է և կանխատեսել է, որ տարեվերջին մոտ 40 մլրդ դրամի չափով ավելի շատ հարկային մուտքեր կունենանք: Այդուհանդերձ, մյուս կողմից պետք է ֆիքսենք, որ 40 միլիարդն ընդհանուր հարկային եկամուտների 2,5 տոկոսի շրջանակում է: Այսինքն, մեծ իմաստով, այն շրջադարձային ցուցանիշ չէ»:

Ճիշտ չէ միայն ՀԴՄ կտրոնների ավելացմամբ պնդել, թե տնտեսությունն աշխուժացել է

Որպես 40 միլիարդի արդյունք՝ մատնանշվել է ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև նախորդ տարվա համեմատ ավելի շատ տպված ՀԴՄ կտրոնների քանակը: Անդրադառնալով այդ արդյունքներին՝ տնտեսագետը նկատում է. «Երբ որպես հիմնավորում ՀԴՄ կտրոնների քանակի ավելացումն ենք բերում, ապա այդ փաստարկը շատ ավելի համոզիչ կլինի, եթե զուգահեռաբար դրվի նաև այն, թե հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման արդյունքում շրջանառության ծավալները որքանով են աճել: Կտրոնների քանակը կրկնակի, եռակի կարող է աճել, բայց շրջանառության ծավալը էապես չփոխվի: Հետևաբար, այստեղ, ըստ իս, շատ կարևոր է, որ ՊԵԿ-ը նաև շրջանառության ծավալները հրապարակի, որ մենք կարողանանք համապատասխան եզրահանգումներ անել: Այլապես միայն ՀԴՄ կտրոնների ավելացմամբ պնդել, թե տնտեսությունն աշխուժացել է կամ քաղաքացիները ՀԴՄ կտրոն են պահանջում, ուրեմն՝ բիզնեսն էլ ավելի շատ հարկ է վճարելու, այդքան էլ ճիշտ չէ»:

Միաժամանակ, նա շեշտեց, որ ՀԴՄ կտրոնների տրամադրումը շատ կարևոր է ստվերի դեմ պայքարի իմաստով. «Եվ այստեղ կարևոր մի քանի հանգամանք կա. կառավարությունը պետք է մի քիչ ավելի թիրախավորված գնահատի հարկային բեռը, որ չփորձի հատկապես փոքր բիզնեսի վրա հարկային բեռ ավելացնելու ճանապարհով հավել յալ ֆիսկալային եկամուտներ ունենալ: Պետք է հասկանանք, թե հատկապես փոքր բիզնեսի մասով լիարժեք ստվերից դուրս գալն ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել:

Մասնավորապես, եթե, օրինակ, փոքր առևտրի կետերին ամեն գնով ստիպում ենք, որ ՀԴՄ կտրոն տրամադրի, չի բացառվում, որ դա նրանց տեղափոխի ԱԱՀ դաշտ, ինչը, բնականաբար, խոշոր առևտրի կենտրոնների համեմատ, մրցակցային, ոչ բարենպաստ վիճակ է ստեղծելու. փաստացի ստացվելու է, որ փոքր բիզնեսը փակվելու է: Հետևաբար, ըստ իս, ճիշտ կլինի, որ ՊԵԿ-ը փորձի վերանայել կամ վերաարժևորել ԱԱՀ-ի շեմը և ավելի արդարացի, խելամիտ շեմ ֆիքսելով՝ դրանից հետո միայն բոլորին, այդ թվում ՝ փոքր բիզնեսին ստիպի, որ եկամուտները լիարժեք հայտարարագրեն»:

Հստակ ու երկարաժամկետ թիրախավորումներ են պետք

Ինչ վերաբերում է տնտեսական քաղաքականության առաջնային խնդիրներին, Կառլեն Խաչատրյանն առանձնացնում է կանխատեսելիությունը:

«Բիզնեսը զարգացնելու, տնտեսությունն աշխուժանալու համար որոշակիություն է պետք, անորոշ վիճակը չի բխում բիզնեսի շահերից, ու անորոշության պայմաններում բիզնեսը չի կարող զարգանալ: Առաջնային խնդիրն այն է, որ կառավարությունը հստակ ու երկարաժամկետ թիրախավորումներ դնի: Պետք է ֆիքսի իր պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որ բոլոր խաղացողների համար պարզ լինի, թե կառավարությունն իրենցից ի՞նչ է ակնկալում, որ իրենք էլ հասկանան, թե կառավարությունից ի՞նչ կարող են ակնկալել: Խոսքը միայն Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին չէ, այլ, առհասարակ, տնտեսական քաղաքականության՝ սկսած տարբեր նպատակային ծրագրերում պետության կողմից վարկային ռեսուրսների սուբսիդավորման ծրագրերից, տարբեր ոլորտներին տրվող արտոնություններից, վերջացրած հարկային համակարգի փոփոխություններով»,-եզրափակեց տնտեսագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia