Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞վ է լի­նե­լու հայ­կա­կան «Զե­լենս­կին», կամ՝ «պու­պուշ» թեկ­նա­ծուի պա­հան­ջարկը

ANALYSIS

Ուկրաինայի նախագահական աղմկահարույց ընտրությունների առաջին փուլը հետևում է։ Շոումեն Վլադիմիր Զելենսկին ու նախագահ Պյոտոր Պորոշենկոն երկրոդ փուլում են, ուկրաինացիները նրանցից մեկին հինգ տարով վստահելու են երկրի ղեկը։ Պորոշենկոյի՝ երկրոդ փուլում հայտնվելը օրինաչափություն է, եթե հաշվի առնեք այն հանգամանքը, որ նա 2014-ի Մայդանի առաջնորդներից մեկն էր ու, ի վերջո, գործող նախագահը։ Բոլորն այս օրերին խոսում են Զելենսկու ֆենոմենի մասին։ «Ժողովրդի ծառա» էպատաժային անունով կուսակցության ղեկավարը հայտնի շոումեն է ու Պորոշենկոյի հակառակորդ օլիգարխ Կոլոմոյսկու դրածոն, սակայն առաջին տուրի արդյունքներով՝ հենց նա է ֆավորիտը, այն էլ՝ բավականին մեծ առավելությամբ։

Բանն այն է, որ Զելենսկին արդեն մի անգամ «դարձել» է Ուկրաինայի «նախագահ»՝ «Ժողովրդի ծառա» երգիծական ֆիլմում մարմնավորելով գլխավոր հերոս ուսուցչի դերը, որը հետո դառնում է ժողովրդի դարդ ու ցավով տառապող, ժուժկալ կյանքով ապրող նախագահ։ Զելենսկին չունի քաղաքական հայացքներ, ու հենց նրա մարմնավորած «հասարակ նախագահի» կերպարն է ձգում ուկրաինացիներին։ Այլ խոսքով՝ Զելենսկին, այսպես կոչված, համաշխարհային պոպուլիստական թրենդի ուկրաինական դրսևորումն է։ Արտահամակարգային Թրամփը պոպուլիստական կարգախոսներով դարձավ ԱՄՆ նախագահ, Մակրոնի նախագահության գինը դարձավ Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության քաղաքական համակարգի չեղարկումը։ Մեծ հաշվով՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հաջողության գրավականը նույնպես այն էր, որ Նիկոլ Փաշինյանն, այսպես կոչված, արտահամակարգային գործիչ էր, ու մարդիկ գնացին նրա հետևից՝ ոչ թե ծրագրերի կամ խոստումների համար, այլ, առաջին հերթին, շնորհիվ այն բանի, որ Հայաստանի գործող վարչապետը չէր նույնանում կոռուպցիայի, այն ամենի հետ, ինչն ասոցացվում է, այսպես կոչված, արտոնությունների համակարգի հետ։

Լիբերալ դեմոկրատական արժեհամակարգի վրա խարսխված աշխարհակարգը լուրջ ճգնաժամի մեջ է, որը բերում է պոպուլիզմի շեշտակի աճին, ինչն, իհարկե, արժեզրկում է քաղաքականությունը, հանգեցնում է պետական ու քաղաքական համակարգերի դեինստիտուցիոնալիզացիային։ Մարդիկ տրվում են հեղափոխական տրամադրություններին, ինչը, մեծ հաշվով, քաղաքական լուծումները պարզունակացնելու միջոց է։ Պատահական չէ, որ հետհեղափոխական Հայաստանում նույնիսկ ծիծաղելի են թվում այն կարգախոսները, որոնք նախկինում հնչում էին ընդդիմադիրների կողմից, օրինակ՝ «կարմիր գծերի» վերացումը։ Սակայն հեղափոխությունները հազվադեպ են բերում արժեքային նոր մտածողության՝ որպես կանոն, լ յումպենացնելով հասարկություններին, ու այդ օրինաչափությամբ օրակարգ են գալիս նոր պրիմիտիվ կարգախոսներ կամ «հեշտ» լուծումներ։

Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Էմանուել Մակրոնի հաղթանակը շատ ֆրասիացիներ համարեցին հեղափոխություն, որովհետև նրա մուտքը Ելիսեյան պալատ քաղաքական լուսանցք մղեց պահպանողականներին ու սոցիալիստներին, որոնք մի քանի տասնամյակ մարմնավորել են երկրի քաղաքական կյանքը, ու այս կուսակցությունների հակադրությունն է ձևավորել իշխանություն ու ընդդիմություն։ Պատահական չէ, որ Մակրոնի ծրագրային գիրքը կրում է հենց «Հեղափոխություն» անունը։ Սակայն Ֆրանսիայի երիտասարդ «հեղափոխական» նախագահը շատ արագ հիասթափեցրեց ֆրանսիացիներին, ու քաղաքական վակուումը լրացրեցին «դեղին բաճկոնավոր» անարխիստները, որոնք, ի դեպ, վայելում են հասարակության մի զգալի հատվածի համակրանքը։

Նույն իրավիճակն է Ուկրաինայում։ Զելենսկու ֆենոմենը հեղափոխությունից հիասթափության դրսևորում է։ Ըստ վերլուծաբանների, Պորոշենկոյի դեմ քվեարկողները բողոքի քվեարկություն են կատարել, և երկրորդ փուլում նրանց զգալի մասը նորից քվեն կտա Զելենսկուն: Բայց Զելենսկին շատ «յուրահատուկ» թեկնածու է. պարզ չէ, թե ի՞նչ քաղաքականություն է վարելու, ի՞նչ է առաջարկելու հանրությանը: Հետևաբար, երկրորդ փուլում ընտրողներից շատերին կարող է մտահոգել այդ հանգամանքը: Զելենսկին գուցե և չընտրվի, սակայն փաստ է, որ ուկրաինացիների մի ստվար զանգվածի համար նա «պուպուշ» թեկնածու է՝ նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ նրա հետևում երևում են վտարանդի օլիգարխի «ականջները»։

Շատերը սխալվում են, երբ կարծում են, որ Հայաստանում հեղափոխության ձախողումը հանգեցնելու է հին համակարգի ռեստավրացիային։ Նման մեխանիկական հետևությունը հակասում է քաղաքականության կանոնին։ Ուկրաինայի օրինակով կարող ենք պնդել, որ հեղափոխական օրակարգի տապալումը բերելու է հասարակության ու քաղաքականության ավելի ընդգծված լ յումպենացմանը, ինչի հետևանքով Հայաստանի հաջորդ ընտրություններում «պուպուշ» թեկնածուների պակաս չի լինելու, անկախ «ականջներից»։ Այս հարթության վրա՝ բնավ զարմանալի չի լինի, որ «ժողովրդի լեզվով» խոսող էպատաժային որևէ կերպար ստանձնի Հայաստանի գլխավոր ընդդիմադիրի դերը։ Այդ հեռանկարը թելադրված է ինչպես համաշխարհային միտումներով, այնպես էլ՝ հեղափոխության նկատմամբ ահգնացող դժգոհությամբ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer