Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մանրէներ. ճի՞շտ է արդյոք պայքարել նրանց դեմ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Մանրէասպան (բակտերիցիդ) օճառների օգտագործումը օգտակար է, քանի որ այն նպաստում է մարդու մաշկը ախտածին մանրէներից ազատելուն:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Իհարկե, պետք է նշել, որ նման օճառների օգտագործումը բավականին օգտակար է մաշկի վնասվածքների, կտրվածքների և քերծվածքների դեպքում: Սակայն նրանց մշտական օգտագործումը դժվար թե կարելի է արդարացված համարել: Ամբողջ աշխարհում գիտնականները հայտնում են, որ մանրէասպան օճառների մշտական օգտագործման արդյունքում «հրաշք միջոցի» անընդհատ ազդեցության տակ մանրէները սկսում են կայունություն ձեռք բերել մանրէասպան նյութերի հանդեպ: Օրինակ, ստաֆիլոկոկի որոշ տեսակներ սկսել են քիչ արձագանքել նույնիսկ վանկոմիցինի նման հզոր «զենքին»: Դեռևս 1998 թվականին աշխարհի ամենահեղինակավոր գիտական ամսագրերից մեկը՝ «Նեյչըրը», հայտնել է, որ տրիկլոզան քիմիական նյութը (ի հակադրություն համընդհանուր համոզմունքի, սա այն նյութն է, որը ապահովում է մանրէասպան օճառի ազդեցությունը, այլ ոչ թե քլորը կամ կարբոլը) կարող է առաջացնել մի շարք բակտերիաների մուտացիաներ: Բրիտանական գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կյանքը ստերիլ միջավայրում վտանգավոր է առողջության համար: Բացի այդ, շատանում են բազմատեսակ ալերգիաները: Ցավալի է, որ, որպես կանոն, մենք չգիտենք, թե որքան ժամանակ կարող ենք օգտագործել այդ «հրաշք օճառը» և երբ պետք է դադարեցնել օգտագործել այն: Բանն այն է, որ մանրէասպան օճառ օգտագործելիս մաշկի դիմադրողունակությունը անկում է ապրում: Հնարավոր է, որ այս կերպ մաշկը մաքրելով՝ մենք մեր մարմինը բացում ենք ավելի վտանգավոր մանրէների համար: Ահա թե ինչու փորձագետները խորհուրդ են տալիս դադարեցնել «մանրէազերծող լվացող միջոցների» օգտագործումը: Մարմնի մաքրության նկատմամբ անսահման խնամքը կարող է հանգեցնել մաշկի բնական միկրոֆլորայի խախտման, և դրա հետևանքով կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ: Այստեղ, ինչպես միշտ, տեղին է «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ» արտահայտությունը: 

Շատերը մանրէներն ընկալում են որպես այնպիսի մի բան, որը միայն վնասում է մարդուն: Մարդու մաշկի վրա, բերանում, որոշ ներքին օրգանների լորձաթաղանթում կան մի շարք միկրոօրգանիզմներ, որոնք ստեղծում են մի տեսակ պաշտպանական թաղանթ օրգանիզմի համար, այսինքն՝ ունեն պաշտպանական ֆունկցիա: Այս մանրէները առաջինն են, որ հարձակվում են վնասակար նյութերի և մանրէների վրա՝ բացառելով նրանց ներթափանցումը մարմին: Ինչպես մարդու ամբողջ օրգանիզմի, մաշկի համար ևս պակաս կարևոր չէ նրա բնական «մանրէաբանական ֆոնը»: Մեր մարմնին անհրաժեշտ մոտ 500 տեսակի միկրոօրգանիզմներ անընդհատ ապրում են մեր վրա: «Օրգանիզմի սեփական» միկրոֆլորան պաշտպանում է մաշկի մակերևույթը։ Այն ոչնչացնում է «օտարածին միկրոօրգանիզմներին»: Ցավոք, անընդհատ աճում է այն մարդկանց թիվը, որոնք իրենց բնական «մանրէային ֆոնը» խախտում են տարբեր բակտերիասպան մաքրող միջոցների չհիմնավորված օգտագործման արդյունքում, մասնավորապես, խոսքը վերաբերում է ակտիվորեն գովազդվող հակամանրէային օճառներին (այս տեսակի օճառի ոչնչացման հիմնական թիրախը դառնում են սապրոֆիտ մանրէները): Հետաքրքիր է, որ չնայած մանրէաբանությունը գրեթե հարյուրամյակի պատմություն ունի, բայց պարզվում է, որ շրջակա միջավայրում միկրոօրգանիզմներից մենք պատկերացում ունենք ընդամենը նրանց ճշգրիտ քանակի միայն 0,4% -ի մասին: Մարդու մարմնի վրա ապրող բակտերիաների քանակը գերազանցում է բոլոր բջիջների ընդհանուր թիվը 10 անգամ: Հնարավոր է, որ մոտ ապագայում կլինեն ավելի շատ հայտնագործություններ, որոնք թույլ կտան նոր գիտելիքներ ստանալ ծանոթ բաների մասին:

Արդյոք մենք գիտե՞նք, որ ձեռքերը նույնիսկ մի քանի անգամ «լվանալուց» հետո էլ մաշկը դեռ մնում է կեղտոտ: Այնտեղ այնքան շատ մանրէներ կան, որ հնարավոր չէ նրանց ամբողջությամբ ոչնչացնել: Օրինակ, մաքուր ձեռքերի մեկ քառակուսի միլիմետնիսկ մի քանի անգամ «լվանալուց» հետո էլ մաշկը դեռ մնում է կեղտոտ: Այնտեղ այնքան շատ մանրէներ կան, որ հնարավոր չէ նրանց ամբողջությամբ ոչնչացնել: Օրինակ, մաքուր ձեռքերի մեկ քառակուսի միլիմետՁեռքսեղմման դեպքում մարդը հնարավորություն է տալիս իր ձեռքերի 16 միլիոն բակտերիաներին շփվել մյուս մարդու ձեռքերի նույն քանակի բակտերիաների հետ: Իսկ ահա համբուրվելիս տեղի է ունենում ավելի քան 42 միլիոն մանրէների փոխադարձ «ծանոթություն»:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal