Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մոտ ապա­գա­յում Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի վար­կա­նի­շը կընկ­նի, դա ան­խու­սա­փե­լի է

INTERNATIONAL NEWS

rueconomics.ru-ն «Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծան մեջ հույսը դրել է Վլադիմիր Պուտինի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ թերթի թղթակիցը զրուցել է Կովկասի գծով փորձագետ Արթուր Աթաևի հետ: Վերջինս մասնավորապես ասել է, որ Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո հասկանալի են՝ Մոսկվան և Երևանը համակարգում են իրենց գործընկերային քաղաքականությունը: «Այսօրվա իրողություններում զարմանալի կլիներ, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ չքննարկեր Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները, քանի որ Մոսկվան և Երևանը գործընկերներ են ՀԱՊԿ-ի շրջանակում և, ինչը պակաս կարևոր չէ, ԵԱՏՄ-ում, որը մի շարք պարտավորություններ է սահմանում և ստիպում է համակարգել բազմաթիվ քաղաքական քայլեր: Բացի այդ, Հայաստանը գրեթե ամբողջ զենքը և ռազմական տեխնիկան ստանում է Ռուսաստանից, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի համար: Բայց իրականում նույնիսկ դա չէ վճռական գործոնը, այլ այն, որ ուղղակի ակնհայտ դարձավ Փաշինյանի հետ Պուտինի հարաբերությունների կայացածությունը: Ռուսաստանի նախագահի հետ Փաշինյանի հանդիպումները հստակորեն գերակայում են այլ երկրների առաջնորդների հետ շփումներին: Կարելի է ենթադրել, որ Փաշինյանը տեսնում է իր քաղաքական ապագայի աջակցությունը անգամ ոչ թե Ռուսաստանի, այլ կոնկրետ Պուտինի տեսքով, և դրա համար օբյեկտիվ պատճառներ կան», - նշել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների մասին: 

«Փաշինյանի համար խիստ կարևոր է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցը, նա իշխանության է եկել ժողովրդական անհնազանդությունների ալիքով, և, հետևաբար, բնակչությունը մեծ ակնկալիքներ ունի նրանից, իսկ մոտ ապագայում Հայաստանի վարչապետի վարկանիշը կընկնի, դա անխուսափելի է: Իրական տնտեսական զարգացման հեռանկարների բացակայության պայմաններում, երբ Ռուսաստանն է հանդիսանում Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողը, Փաշինյանը ստիպված կլինի հույսը դնել քաղաքական հարցերի վրա, և այդ նպատակի համար Լեռնային Ղարաբաղի հարցը իդեալական է: Երկրի բնակչությունը «հեղափոխական վարչապետից» սպասում է կյանքի իրական բարելավում կամ այլ իրական արդյունքներ, և Փաշինյանը պետք է առնվազն երեք ամիսը մեկ անգամ հանդես գա ռեզոնանսային գաղափարներով: Բայց նա արդեն լրջորեն ուշացնում է դա: Եթե Պուտինի հետ զրույցից հետո Հայաստանի կառավարության ղեկավարը առաջարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գաղափար, դա կխթանի նրա ժողովրդականությունը: Միջազգային հանրությունը և Մեծ Կովկասի պետությունները սպասում են անհանգիստ տարածաշրջանին վերաբերող նախաձեռնությունների, պետք է պլան ունենալ: Արդյո՞ք դա իրական պլան կլինի, թե՞ ոչ՝ հարցի երկրորդ կողմն է, բայց Փաշինյանը պետք է առաջարկի այն քննարկման համար», - կարծում է փորձագետը: Մինչև 2018 թվականի սկիզբը Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, սակայն նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նրա բողոքի ցույցերը Հայաստանում հանգեցրին զանգվածային անհնազանդությունների: Ընդդիմադիր գործչի ձերբակալությունը միայն ավելացրեց զանգվածային ցույցերի թափը և Փաշինյանին տվեց ժողովրդի համար տառապող նահատակի կերպար: Արդյունքում, բողոքների ճնշման ներքո, Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս՝ արյունահեղությունից խուսափելու նպատակով: Արդյունքում Փաշինյանը դարձավ Հայաստանի վարչապետ, որը Հայաստանում իշխանության առանցքային պաշտոնն է: Նա անմիջապես մի քանի երկիմաստ հայտարարություններ արեց՝ նշելով, որ ինքը մտադիր է Ռուսաստանի հետ շփումներին համարժեք ամրապնդել համագործակցությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ: Որոշ քաղաքական վերլուծաբաններ ենթադրում էին, որ նոր առաջնորդը կընտրի արևմտյան ուղի: Այնուամենայնիվ, առայժմ Փաշինյանը պահպանում է զսպվածություն՝ հստակորեն նախապատվություն տալով Մոսկվայի հետ շփմանը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կապված բոլոր նախաձեռնությունները անխուսափելիորեն կհամակարգվեն Պուտինի հետ. Մոսկվան երկար ժամանակ է՝ փնտրում է այդ հակամարտության լուծման ուղիներ, և անխուսափելի է «ժամացույցները ուղղելը» Հայաստանի հետ: Եթե խոսենք անցյալ տարվա Հայաստանի արտաքին հարաբերությունների մասին, ապա դրանք մնացել են նույնը, ինչ Սարգսյանի ժամանակ էր: Ավելին, նույնիսկ երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը չի փոխվել, այն դեռևս համարվում է բազմաբևեռ, այսինքն` շփումներ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ: Փաշինյանի համար մանևրելու տարածություն այդպես էլ չի առաջացել. Հայաստանը գտնվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տնտեսական մեկուսացման մեջ: Ռուսաստանը ուրախ կլիներ օգնել, բայց նրա բեռները Հայաստան մտնում են Վրաստանով, որը չունի բարեկամական հարաբերություններ Մոսկվայի հետ: Փաստացի, Հայաստանը կախված է Ռուսաստանից ու ԵԱՏՄ-ից և հուս ունի այս համագործակցությունը ամրապնդել որպես միակ տնտեսական խթան: Մյուս կողմից, Արևմուտքը ակտիվ աշխատում է Երևանի հետ մերձեցման ուղղությամբ, և առաջին ահազանգերը արդեն հնչել են: Օրինակ, վերջերս Հայաստանում ՆԱՏՕ-ի օրեր են անցկացվել, ինչը ցույց է տալիս այսօրվա հայաստանյան քաղաքականության իրական դեմքը»,- եզրափակել է Արթուր Աթաևը:

Կամո Խաչիկյան

 
 

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak