Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԱԱԾ-ն ՀՀ-ում պետք է զբաղվի բացառապես հետախուզական ու հակահետախուզական գործունեությամբ․ Դ․ Իոաննիսյանը` ԱԱԾ-ին վարչապետի հանձնարարության մասին

POLITICS

ԱԱԾ-ն Հայաստանում պետք է զբաղվի բացառապես հետախուզական ու հակահետախուզական գործունեությամբ։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի`ԱԱԾ-ին տրված հանձնարարությանը՝ կապված մանիպուլյացիաներ անող «ֆեյքերին» կոշտ հակահարված տալու հետ։

Նա նկատեց, որ այս հարցում իր հետ համակարծիք են նաև քաղաքացիական հասարակության շատ անդամներ։ Միևնույն ժամանակ Իոաննիսյանը հասկանում է վարչապետի մտահոգությունը՝ «ֆեյք» լուրերի հետ կապված։

«Ինչ վերաբերում է հարցին՝ «ֆեյք» լուրերն ու ապատեղեկատվական արշավները վնասում են ազգային անվտանգությանը, ասեմ, որ վտանգում են ժողովրդավարությունը, հետևաբար, նաև ազգային անվտանգությունը։ Բայց դրանց դեմ պայքարը պետք է լինի բացառապես ժողովրդավարական արժեքների պաշտպանության տրամաբանությամբ, իսկ ժողովրդավարական արժեքների անբաժանելի մաս է նաև խոսքի ազատությունը։ Իրականում ՀՀ օրենսդրությունն այս մասով թերի է և քիչ լծակներ է տալիս իրավապահներին որևէ բան անելու այս ուղղությամբ։ Կարծում եմ՝ պետք է սկսենք քննարկել օրենսդրական փոփոխություններ, բայց այդ օրենսդրական փոփոխությունները որևէ պարագայում չպետք է լինեն այնպիսին, որ որևէ կերպ սահմանափակեն, օրինակ՝  իշխանությանը քննադատելու հնարավորությունը, այդ թվում նաև անանուն»,- ասաց նա։

Իոաննիսյանը կարևորում է գիտակցումը, որ անոնիմ քննադատությունը ևս խոսքի ազատության դրսևորում է։ Նա հիշեցրեց, որ գործող օրենսդրությամբ ապատեղեկատվություն տարածելը, 1000 և ավելի «ֆեյք» պահելն ու ամիսներ շարունակ տեղեկատվական արշավ անելը քրեորեն հետապնդելի արարք չէ։ Նրա գնահատմամբ՝ օրենսդրական դաշտի որոշակի փոփոխություններով կարելի է միայն որոշ ապատեղեկատվական լուրերի տարածումը դարձնել քրեորեն պատժելի։

«Կարելի է քննարկել որոշակի տեսակների ապատեղեկատվության քրեականացման հնարավորությունը, բայց այնպես չլինի, որ դա ուղղակիորեն խոցի ժողովրդավարական այլ արժեքներ։ Օրինակ՝ ապատեղեկատվություն է տարածվում, թե Նիկոլ Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին ցույցին գալ դանակով, սա ապատեղեկատվության կոնկրետ օրինակ է, խոսքը օգոստոսի 17-ի ցույցի մասին է։

Գործող օրենսդրությամբ սա քրեորեն պատժելի արարք չէ, սակայն, կարծում եմ, որ  նման տեսակը կարելի է քրեորեն պատժելի դարձնել։ Այսինքն՝ այստեղ պետք է շատ նուրբ սահման անցկացնել, բայց ոչ այնքան, որ սա սահմանափակի իշխանությանը քննադատելը։ Ամեն դեպքում մարդը պետք է ազատ լինի քննադատել, այդ թվում նաև կեղծանունով»,- շեշտեց Իոաննիսյանը։

Վերջինս տեղյակ էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի պատասխանից, որ «ֆեյքերի» դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, ավելին, եթե գրառումների մեջ չլինի հանցակազմ, այդտեղ իրավապահները որևէ բան անելու առիթ չեն ունենա։ Իոաննիսյանն էլ համակարծիք է, որ ԱԱԾ-ն պետք է գործի բացառապես օրենքի սահմաններում և վարչապետի հանձնարարական էլ պետք է կատարի այնքանով, որքանով թույլ է տալիս ՀՀ օրենսդրական դաշտը։

«Եթե հանկարծ ԱԱԾ-ն որոշի դիմել միջոցների, որոնց դիմել է նախկին իշխանությունը, ապա սա պետք է հասարակության կողմից կոշտ հակազդեցության հանդիպի, և մենք լինելու ենք այդ հակազդեցության առաջամարտիկները։ Բայց հույս ունենք, որ նման բան տեղի չի ունենա»,- շարունակեց Դանիել Իոաննիսյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահը տեղեկացրեց, որ իրենք փորձում են ուսումնասիրել միջազգային փորձը՝ «ֆեյքերի» ու «ֆեյք» լուրերի կանխարգելման հետ կապված, որպեսզի կառավարությանը օրենսդրական փոփոխությունների առաջարկ ներկայացնեն։ Նրա խոսքով՝ այս ընթացքում հասկացել են, որ առաջնային է հասարակության մոտ մեդիագրագիտություն սերմանելը։

«Եթե օրենսդրական փոփոխություններ էլ լինեն, միևնույն է, միայն կնվազեցնի «ֆեյքերի» գործունեությունը զուտ ինչ-որ նեղ ոլորտներում։ Ընդհանուր առմամբ «ֆեյքերը» կշարունակեն գործել, իսկ սա ցանկացած ժողովրդավարական երկրի առջև ծանրացած խնդիր է։ Աշխարհը վաղուց եկել է այն եզրահանգման, որ «ֆեյքերին» հակազդելու ժողովրդավարական մեխանիզմներ գրեթե չկան։ Կարևոր ու արդյունավետ մեխանիզմը, որով պետք է օր առաջ սկսի շարժվել Հայաստանը, հանրության մեդիագրագիտությունն է, իսկ դա ո՛չ Ոստիկանության, ո՛չ ԱԱԾ-ի գործառույթը չէ, այլ ավելի շատ Կրթության նախարարության, Հ1-ի, քաղաքացիական հասարակության, լրագրողների։ Հանրությանը պետք է սովորեցնել, թե ինչպես տարբերեն կեղծ լուրն իրականից, ինչպես իմանալ, թե որ լրատվամիջոցին վստահեն, որին՝ ոչ»,-եզրափակեց Դանիել Իոաննիսյանը։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal