Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նի­կոլ Փա­շի­նյա­նի «նվե­րը» Վազ­գեն Մա­նու­կյա­նին

POLITICS

Նախօրեին կառավարությունը Հանրային խորհրդի նախագահ է վերանշանակել Վազգեն Մանուկյանին, ինչպես նաև հրապարակվել է խորհրդի 45 անդամների ցանկը. դրանում կան հին ու նոր անուններ, սակայն անգամ ցանկալի թարմացումներն, ըստ էության, չեն կարող նպաստել Հանրային խորհրդի ինստիտուցիոնալ նոր նշանակության ձևավորմանը։

Կառավարության երեկվա որոշմանը քննադատական մեկնաբանություններով անդրադարձան անգամ հեղափոխության կողմնակիցները. ոմանք արդարացիորեն չեն հասկանում, թե ինչ գործառույթ ունի այս մարմինը, մյուսները պնդում են, որ խորհուրդը պահպանվել է բացառապես այն պատճառով, որ արժևորվի 88-ի շարժման առաջնորդներից մեկը՝ Վազգեն Մանուկյանը։ Այս պնդումները թե՛ օբյեկտիվ են, թե՛ ոչ։

Հանրային խորհրդի ստեղծումն ի սկզբանե արհեստական է եղել ու հետևանք է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների։ Սերժ Սարգսյանի իշխանությունն ուներ լեգիտիմության ակնհայտ դեֆիցիտ, որի հետևանքները չէին կարողանում հաղթահարել ոչ միայն Տիգրան Սարգսյանի կառավարությունը, այլև, գուցե՝ առաջին հերթին, խորհրդարանը։ Նման իրավիճակում Սարգսյանը որոշեց ստեղծել Հանրային խորհուրդ՝ իմիտացիայի մակարդակում, միջազգային հանրությանը ցույց տալով, թե փորձում է երկխոսության գնալ հասարակության հետ։ Իրականում գործ ունեինք պարզունակ քարոզչական հնարքի հետ, որովհետև ճգնաժամի հաղթահարման բանալին ոչ թե նման արհեստական կառուցներ ստեղծելն էր, այլ ընդդիմության հետ ուղղակի երկխոսություն վարելը։

Ինչևէ, Հանրային խորհուրդն իր ֆունկցիոնալ դերը չկատարեց։ Ճիշտ չի լինի ասել, որ խորհրդում առհասարակ քննարկումներ չեն եղել, հարցեր չեն բարձրացվել։ Եղել են թե՛ մեկը, թե՛ մյուսը, սակայն չեմ հիշում մի դեպք, որ Հանրային խորհրդի որևէ որոշում կամ դիտողություն ազդած լինի պետական քաղաքականության վրա։ ՀԽ-ն չի դարձել անգամ դիսկուրսիոն հարթակ, ու այս համատեքստում առնվազն տարակուսելի էր, որ 2015-ի սահմանադրական փոփոխություններով այս խորհրդակցական մարմնին տրվեց սահմանադրական կառույցի կարգավիճակ։ Շատերը նախկինում ու հիմա պնդում են, որ ՀԽ-ն, ի թիվս այլ պատճառների, ստեղծվել է Վազգեն Մանուկյանի ու նրա շրջապատի այլ մարդկանց «թոշակային կոմֆորտն» ապահովելու համար։ Այս վարկածն ունի գոյության իրավունք, մանավանդ՝ հեղափոխական իշխանությունը նույնպես Մանուկյանին թողեց ՀԽ նախագահի պաշտոնում՝ չնայած դրա կազմում հայտնվեցին նաև նոր դեմքեր, որոնք հեղափոխության օրակարգի կրողներ են։

Մյուս կողմից՝ կառավարությունը չէր կարող ՀԽ նոր կազմ ու նախագահ չնշանակել, որովհետև, ինչպես նշեցի, դա սահմանադրական մարմին է։ Այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ֆորմալ առումով կարող են ասել, որ իրենք ընդամենը կատարել են Սահմանադրության պահանջը, ու այդ փաստարկը միանգամայն լեգիտիմ է։ Մյուս կողմից՝ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում ունի սահմանադրական մեծամասնություն ու հանգիստ կարող էր վերանայել Հանրային խորհրդի մասին սահմանադրական դրույթը՝ պետական համակարգն ազատելով այս ավելորդ ինստիտուտի «բեռից»։

Այս հարցում Նիկոլ Փաշինյանը փաստորեն չգնաց հեղափոխական լուծման ու Հանրային խորհուրդը ոչ միայն պահպանվեց, այլ նաև կշարունակի գործել Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։ Արդյո՞ք Փաշինյանը համարում է, որ նոր իրավիաճակում ՀԽ-ն կարող է արդյունավետ գործել։ Հազիվ թե։ Բանն այն է, որ թավշյա հեղափոխությունից ու օրինական ընտրություններից հետո, երբ ձևավորվել է միանգամայն օրինական իշխանություն, ՀԽ «ավելորդությունն» ավելի ընդգծված է դարձել։ ՀԽ-ն չի կարող կատարել «այլընտրանքային խորհրդարանի» դեր, որովհետև գործող ԱԺ-ն ձևավորվել է տակավին վերջերս և ունի լեգիտիմության մեծ պաշար։ Նիկոլ Փաշինյանը հասարակության ու դրա տարբեր խմբերի հետ գերադասում է շփվել անձամբ և միջնորդների անհրաժեշտություն չունի, ու այս համատեքստում նույնպես ՀԽ-ի ֆունկցիոնալ դերակատարությունը զրոյական է։ ՀԽ-ն նախորդ տարիներին ապացուցել է, որ չի կարողանում դառնալ դիսկուրսիոն հարթակ՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, ու այս առումով՝ վիճակն արմատապես չի փոխվել։

Մնում է ենթադրել, որ Վազգեն Մանուկյանն ու ՀԽ-ն Նիկոլ Փաշինյանին պետք են այլ պատճառներով։ Թավշյա հեղափոխությունից հետո Փաշինյանի թիմում հայտնվեցին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշ թիմակիցներ, ինչը շահարկումների տեղիք տվեց, ու ոմանք պնդում են, որ առաջին նախագահն է գործող իշխանության քաղաքական, գաղափարական «կնքահայրը»: Հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը պահում է Վազգեն Մանուկյանին՝ նաև նման շահարկումները կանխելու, Տեր-Պետրոսյանի թիմից որոշակի քաղաքական հեռավորություն պահելու նպատակով։ Այս վարկածն, իհարկե, միակը չէ, սակայն միանգամայն տրամաբանական է թվում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Gagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structure