Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԵԿՄ նոր կարգավիճակը. հարց, որին չպատասխանեց համագումարը

POLITICS

Հասարակության մեծամասնության համար ապրիլը 7-ը նույնանում է մայրության, գեղեցկության, ծաղիկների հետ, սակայն հենց այդ օրն էին երկրապահները որոշել անցկացնել իրենց պատմական համագումարը։ Ինչո՞ւ պատմական, որովհետև 12-րդ համագումարն ինչ-որ իմաստով գիծ պետք է քաշեր ԵԿՄ գործունեության նախորդ ու ապագա գործունեության միջև։ Ընդ որում՝ պարզունակ կլիներ, եթե պատմականությունը հիմնավորվեր միայն այն փաստով, որ գեներալ Մանվել Գրիգորյանի աղմկահարույց կալանավորումից հետո ԵԿՄ-ում ստեղծվել է միանգամայն նոր իրավիճակ։

Իրավիճակն ավելի խորքային է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Երբ այլևս չկա Մանվել Գրիգորյանի խնդիրը, ապա դա բնավ էլ չի նշանակում, թե լուծված են երկրապահության, կամ նրա ու պետության հարաբերությունների իրոք բարդ, ինստիտուցիոնալ լուծում պահանջող խնդիրները։ Բնավ, ընդ որում՝ դրանք լուծելու առաքելությունը չի կարող սահմանափակվել մեկ համագումարով կամ ընտրված վարչությունով

Երկրապահության ու պետության հարաբերությունների խնդիրը խորքային իմաստով ծագել է դեռ արցախյան առաջին պատերազմից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը որոշեց գնալ կոնյուկտուրային ճանապարհով. պատերազմի վետերանների համար չստեղծվեցին Հայաստանի նոր բազմաշերտ իրականություն վերադառնալու ինստիտուցիոնալ հիմքեր ու շեշտը դրվեց, այսպես կոչված, ռազմական էլիտայի ձևավորման վրա։ Դա իշխանության համար ամենահարմար ճանապարհն էր, սակայն ոչ մի լավ բան չէր խստանում ո՛չ ԵԿՄ-ին, ո՛չ էլ, առավել ևս, պետության հեռանկարին։ Քանի կենդանի էր խարիզմատիկ Վազգեն Սարգսյանը, այս խնդիրը տեսանելի չէր, որովհետև նա իր ներկայությամբ կարողանում էր փակել ինստիտուցիոնալ բացը ու արդյունավետ կամուրջ լինել պետության ու երկրապահության հարաբերություններում։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո իրավիճակն արմատապես փոխվեց։ ԵԿՄ նախագահի ու պաշտպանության նախարարի պաշտոնում չհայտնվեց որևէ գործիչ, որը կարողանար իր հեղինակությամբ բովանդակություն հաղորդել միությանը, նրա գործունեությանը, ու սկսվեց ԵԿՄ ճգնաժամի գործընթացը, որը հանգեցրեց բոլորիս հայտնի իրադարձություններին։ ԵԿՄ-ն ոչ միայն պառակտվեց ու ժամանակի ընթացքում առաջացան մի քանի, նույնիսկ տասնյակ նոր կառույցներ, այլ հայտնվեց երկու իրարամերժ գործընթացների թիրախում։ Մի կողմից՝ Հայաստանում ձևավորվում էր օլիգարխիա, ու իշխանությունները փորձում էին, այսպես կոչված, երկրապահական էլիտային դարձնել դրա կարևոր բաղադրիչը, մյուս կողմից՝ ընդդիմադիր գրեթե բոլոր հարթակները, հատկապես ընտրությունների ժամանակ, փորձել են կռված տղաներին բերել հրապարակներ։ ԵԿՄ-ի շուրջ նման կոնտրաստային զարգացումների կուլմինացիան դարձան 2008-ի հայտնի իրադարձությունները, ինչից հետո միության ինստիտուցիոնալ, բովանդակային դեգրադացիան ինքնին անխուսափելի էր, կանխորոշված։

Արդյո՞ք նախօրեին կառավարության նիստերի դահլիճում համագումարի հավաքված երկրապահներն ունեն իրավիճակի նման խորքային ընկալում կամ այն հաղթահարելու ուղիներ։ Հարցն, անշուշտ, հռետորական է, սակայն նաև՝ պրակտիկ, որովհետև առանց խորքային լուծումների՝ չի կարող ո՛չ արժևորվել ԵԿՄ ներկան ու ո՛չ էլ ուրվագծվել միության ապագան։

Սասուն Միքայելյանն, անշուշտ, պատերազմի բովով անցած լեգենդար հրամանատարներից մեկն է, ու նրա ընտրությունը ԵԿՄ նախագահի պաշտոնում արդեն տվել է իր դրական հետևանքները. միության վարչություն են վերադարձել մարդիկ, ովքեր տարիների ընթացում հեռացել էին նրանից՝ շատ դեպքերում ստեղծելով իրենց ոչ այնքան արդյունավետ միությունները։ Մյուս կողմից՝ ցանկացած միասնություն պետք է ունենա ռացիոնալ հիմք, հակառակ պարագայում՝ ինքնանպատակությունը ժամանակի ընթացքում կարող է ծնել նոր ինտրիգներ ու խմորումներ։

Համագումարը լուծեց ԵԿՄ միասնականության վերականգնման խնդիրը, սակայն չպատասխանեց հիմնական հարցին՝ ո՞րն է ԵԿՄ տեղը նոր Հայաստանում կամ հետհեղափոխական համատեքստում։ Երկրապահները հույս ունեն, որ քանզի ԵԿՄ նոր նախագահի պաշտոնում հայտնվել է գործող իշխանության առանցքային դերակատարներից մեկը՝ Սասուն Միքայելյանը, ապա նա կարող է գտնել այդ հարցի պատասխանը։ Սա պարզունակ ընկալում է, որովհետև այդ հարցի պատասխանը չունի անգամ իշխանությունը կամ ունի պատասխան, որը գուցե այնքան էլ հաճելի չլինի հարյուրավոր երկրապահների համար, որոնք տարիներ շարունակ ԵԿՄ-ն համարել են ոչ այնքան հասարակական կազմակերպություն, որքան պետական հիմնարկ, որը պետք է լուծում տա իրենց բազում հարցերին ու նույնիսկ քվոտայավորի այս կամ այն հրամանատարի գործունեության ոլորտները։

Հիմա ակնհայտ է, որ իշխանությունները նման դեր ԵԿՄ-ին չեն վերապահում՝ նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ միության վարչության ղեկավար է ընտրվել իրենց կուսակիցը։

«Հերոսությունը ամենօրյա խնամք պահանջող կարգավիճակ է»,- ԵԿՄ երեկվա համագումարում արդարացիորեն հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու սա է լինելու միության նկատմամբ իշխանության նոր քաղաքականության առանցքային դրույթը։ Ասել կուզի, որ հրամանատարները պետք է խնայեն իրենց հերոսությունը՝ այն արտոնությունների համակարգում մսխելու փոխարեն։ Այլ խոսքով՝ ԵԿՄ-ն երեկ վերադարձել է ոչ թե 1999թ., երբ ընդհատվեց Վազգեն Սարգսյանի կյանքը, այլ 90-ականներ, երբ պետք է նոր բովանդակությամբ ճշտի պետության հետ իր հարաբերությունները։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal