Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղաքագետ. «Մենք արժեքաբանական քաոտիկ անորոշությունների ու վերագնահատումների ցիկլում ենք, որի վերջը գոնե այս պահին չի երևում»

POLITICS

Քաղաքական դիսկուրսի մակարդակն ինչ-ինչ երևույթներից ու դրանց հաջորդող քննարկումներից հետո ավելի ցայտուն է երևում: Արդյոք բավարարո՞ւմ է այդ մակարդակը: Առհասարակ ինչպիսի՞ն է նաև հասարակական տրամադրվածությունը, ի՞նչ են արտացոլում առկա քննարկումները: 

Սկսելով նախ քաղաքական դիսկուրսից՝ «Փաստի» հետ զրույցում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը շեշտում է, որ քաղաքական դիսկուրսի բավարար մակարդակ Հայաստանում երբևէ չենք ունեցել: 

«Ընդհանրապես քաղաքական դիսկուրսը կախված է նախ օրակարգից, որը քննարկվում է, երբեմն մանիպուլ յացիայի դիրքերից պարտադրվում: Այսինքն, որոշվում է առաջնահերթը, և դրա շուրջ էլ սկսվում են հանրային, քաղաքական քննարկումներ, քննադատություններ ու փաստարկումներ: Երկրորդ կարևոր հարցն այն է, թե ովքե՞ր են դա իրականացնում. այսինքն, դիսկուրսի կողմերն արդյոք կոմպետե՞նտ են, չե՞ն առաջնորդվում զուտ քաղաքական պոպուլիզմով կամ ներքաղաքական շահերով, կարողանո՞ւմ են կարևորն անկարևորից տարանջատել կամ գոնե մասնագիտական հմտություն ունե՞ն, թե՞ ոչ: Այս հարցերի առումով մենք բավական անհարմար վիճակում ենք, որովհետև մեր քաղաքական դիսկուրսը վերածվել է կենցաղային խոսակցության՝ կոմպետենտության ամենացածր դրսևորումներով, առաջնահերթությունների իսպառ բացակայությամբ: Բացի այդ, մեզ մոտ պետությունը, որպես դիսկուրսի կողմ, ոչ միայն ներկայանում է մի քանի հոգու դիրքերից, այլև նրանց հնչեցրած թեզերում տարբեր մոտեցումներ են նկատվում՝ այդ թվում երբեմն միմյանց հակառակ: Սա շատ վատ է, որովհետև պետական իշխանությունը պետք է մոնոլիտ լինի, այսինքն, կոնկրետ հարցի վերաբերյալ ունենա մեկ դիրքորոշում և կարողանա այն համապարփակ հիմնավորել»,-նշեց քաղաքագետը:

Ալեն Ղևոնդյանն այլ վտանգ էլ է տեսնում:

«Մյուս կողմից՝ հանրային հարթակներում կենցաղը ինստիտուցիոնալ մակարդակում թափանցել է քաղաքականություն: Դա նոր չէ, իհարկե, սակայն ներկա ծավալները և խորությունը աննախադեպ են: Սկսած բանակից, վերջացրած կենցաղային ինչ-որ դրվագներով տարբեր պոպուլիստական ու վտանգավոր թեզեր են հնչում: Ցավոք կենցաղային այդ թեզերը հաճախ որպես ազգային շահի բաղադրիչ են ներկայացվում: Մեծ հաշվով, այսօր գրեթե բոլոր ոլորտներում մենք անորոշությունների մեջ ենք: Մենք շատ բարդ իրավիճակում ենք, բացի այդ, կա մեկ այլ վտանգավոր հանգամանք. այդպիսի դիսկուրսների հետևանքով այսօր կորչում է արժեքավորը: Միևնույն ժամանակ, վտանգի հանդեպ հասարակական ընկալումը վերացել է, բթացել: Սա բավական վտանգավոր միտում է, ինչի հետևանքով ցանկացած առողջ մտածողություն կարող է կորչել այդ տեղեկատվական «քննարկումների» աղբի մեջ: Դա կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ մեր ներկայի ու հեռանկարի առումով. այսինքն, կարող է գալ մի պահ, երբ քաղաքացիներն ընդհանրապես չընկալեն իրենց ներկան, չհասկանան, թե ուր են գնում, թե վտանգներին ու մարտահրավերներին հակադարձելու ինչ օրակարգ կա և, ընդհանրապես, ով է դրա պատասխանատուն: Մենք քաոտիկ անորոշությունների ցիկլում ենք, որի վերջը գոնե այս պահին չի երևում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մեր հարցադրման երկրորդ հատվածին՝ հասարակական տրամադրվածություններին, քաղաքագետը նշեց, որ այսօր մենք մեր ինքնության հստակեցման փուլում ենք: 

«Մեր ինքնությունը միգուցե դարեր, տասնամյակներ շարունակ չպատասխանված հարցերից է կազմված: Օրինակ՝ մենք հասարակական մակարդակում ինչպիսի՞ պատկերացում ունենք Արցախյան խնդրի լուծման վերաբերյալ, ի՞նչն է մեզ համար կարևոր Արցախում: Կամ, օրինակ, եկեղեցին այդքան կարևոր ինստիտո՞ւտ է, թե՞ նշանակությունն ուռճացվել է: Կամ մեր իրական կյանքում ավանդական ընտանիքի դերն ու արժեքը ո՞րն է, ավանդական ընտանիքն արդյոք արժե՞ք է: Այս և նման շատ հարցեր տևական ժամանակ ունեցել են կիսատ-պռատ պատասխաններ, իսկ երբեմն առհասարակ չեն ունեցել: Կիսատ-պռատ պատասխաններից ձևավորված ինքնությունը տարիներ շարունակ կոնսերվացվել է: Այսինքն, մենք ապրել ենք ինչ-որ միջինացված իրականության մեջ՝ ինքնաբերաբար ընդունելով ինչ-որ կիսատ-պռատ ճշմարտություններ և հստակ դիրքորոշում չենք ունեցել: Հիմա եկել է մեկը և, հավանաբար, բացել է ինքնության այդ արկղը ու օրակարգ է գցում այս թեզերը՝ փորձելով հասկանալ՝ մենք ո՞վ ենք, ի՞նչ իրականության մեջ ենք ապրում և ո՞ւր ենք ուզում գնալ: Իրականում առանց այս հարցերին պատասխանելու հնարավոր չէ այդ ուղին ֆիքսել, ճանապարհներ ուղենշել, քանզի նախ պետք է հասկանալ՝ ի՞նչ ռեսուրսի կրող ենք և ի՞նչ նպատակներ ունենք, որ հետո հասկանանք, թե ինչպե՞ս ենք գնում այդ ուղղությամբ: Մենք այսօր ինքնության ռեստարտի մեջ ենք, իսկ արդյունքը կարող է նաև բավական ռիսկային լինել: Մյուս կողմից այս գործընթացը կարող է հնարավորություն տալ, որ մենք նոր հայացքով նայենք մեր ներկային ու վաղվա օրվան, քանի որ չպատասխանված հարցերը մեզ համար բեռ են, զարգացման խոչընդոտ»,-ընդգծեց Ա. Ղևոնդյանը:

Նույն համատեքստում վերադառնալով դիսկուրսի հարցին՝ նա ընդգծեց. «Այդ դիսկուրսն անմխիթար վիճակում է: Մենք քննարկման մշակույթ չունենք: Իսկ տրամաբանական լուծումներն այս դեպքում միշտ չէ, որ ընկալելի են դառնում: Հույզերը գերակշռում են տրամաբանությանը: Ինչ վերաբերում է իրավիճակից դուրս գալու ուղիներին, ապա մենք նախ պետք է ինքներս մեր նկատմամբ ազնիվ լինենք: Մենք պետք է հասկանանք, որ ինքներս մեզ համար ձևավորել ենք ինչ-որ կոմֆորտի զոնա, և միշտ չէ, որ բավարար չափով ուզում ենք փոխել այն: Բայց այդ կոմֆորտի զոնան չփոխելով՝ մենք առաջ չենք գնա: Պետք է հասկանալ, որ փոփոխությունները ցավոտ են լինելու, բայց դրանք պետք է լինեն պլանավորված և ոչ հախուռն: Վերջինի դեպքում վատագույն անդրադարձներ կարող են լինել»:

Նա նշեց, որ ամենատարբեր մակարդակներում պետք է քննարկել հետևյալը. 

«Պետք է նստենք ու փորձենք հասկանալ՝ ո՞վ ենք մենք և ի՞նչ ենք ուզում դառնալ: Միգուցե ոչինչ չենք ուզո՞ւմ դառնալ: Հասարակությունն այդ առումով, մեծ հաշվով, մոլորյալ վիճակում է: Ինքը հաճախ առաջնորդվում է «ավտոպիլոտ» տարբերակով, և պետք է ի հայտ գան կարծիք ստեղծողներ, մեսիջներ կրողներ, որոնք ունեն տեսլական, թե ինչպես պետք է հասարակությանն ուղղորդել, ինչ «մեսիջներ» տալ, որ մարդիկ փոփոխությունը նաև հոգեբանորեն կարողանան լեգիտիմացնել: Եթե մարդը չգիտի, թե ուր է գնալու, ինչպե՞ս պետք է փոխվի»:

Ալեն Ղևոնդյանի խոսքով, իրավիճակի փոփոխություն կարող է արձանագրել արդյունավետ երկխոսության մշակույթը, ինչպես նաև ոչ պոպուլիստական ու ներքաղաքական շահերից վեր քաղաքականությունը:

«Պետք է նաև հաշվի առնել, որ խնդիրը միայն պետության մեջ չէ: Խնդիրը նաև այս տարիների ընթացքում ձևավորված քաղաքական կուլտուրայի մեջ է: Տարբեր կուսակցություններ, որոնք իշխանության կրող չեն, որևէ կերպ չեն նպաստում հասարակական ուղու հստակեցմանը: Հակառակը՝ նեղ կուսակցական ու անհատական շահերից ելնելով՝ ավելի են խճճում այն: Այստեղ սթափվելու անհրաժեշտություն կա, բայց քաղաքականության մեջ սթափվելու միակ և հիմնական լծակը շահի գիտակցումն ու սանկցիան են: Այլ տարբերակ չկա: Երբեք չենք կարող հույս դնել ինչ-որ մեկի խոհեմության վրա, որովհետև նման կատեգորիաները տեղայնացման ենթակա չեն այն ամենի հետ, ինչի մասին ես խոսեցի: Ամեն ինչ բարդ է՝ ժամանակ է պետք: Այդուհանդերձ, պետք է մեկնարկ տալ, որն այս պահին ես չեմ տեսնում»,-ասաց նա՝ շեշտելով, որ կան միայն անհասկանալի, անհիմն ինչ-որ գործընթացներ, որոնք ուղղակի և ընդամենը հանրայնացվում են:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia