Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ավտոներկրման ոլորտը թող կարգավորեն, հետո խոսեն, որ Հայաստանը մեքենաների գերեզմանոց է դառնում»

INTERVIEW

Օրերս Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հիմա 100-300 դոլարով, ասենք, 2000 թվականի մեքենաներ են ներկրվում Հայաստան, ընդ որում՝ մեծ քանակությամբ: Միևնույն ժամանակ խոսվում է խցանումների, վթարների մասին: «Հայաստանն ի՞նչ է, մեքենաների գերեզմանո՞ց: Չեմ ցանկանում, որ ներկրումների ծավալը կրճատվի, բայց մեքենաների պարկը պետք է թարմանա», - ասաց Փաշինյանը:

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում, արձագանքելով վարչապետի դիտարկումներին, ասում է, որ ինքը կցանկանար՝ վարչապետի խորհրդականները կամ օգնականներն ավտոներկրման շուկայում առկա խնդիրների լուծումները տեսնեին ոլորտը կարգավորելու մեջ:

«Ամբողջ ազգը տաքսի է վարում, լիցենզիան «մեռնում է», վարչապետն էլ հայտարարում է, որ կառավարության և Ազգային ժողովի վարորդներն էլ տաքսի վարեն: Նույնը տեղի է ունենում ավտոներկրման ոլորտում: Եթե ամբողջ ազգը զբաղվում է ավտոներկրումով, և ոլորտը չի կարգավորվում, ուրեմն խցանում էլ կլինի, վթար էլ, երթևեկությունն էլ կոլապսի կենթարկվի: Դրա համար ի՞նչ է պետք անել. կարգավորել դաշտը, լիցենզավորել: Ուսումնասիրում են ոլորտը, տեսնում, որ, օրինակ, մեքենա ներկրող 100 հազար մարդուց 10 հազարն է իրական ներկրող, և կառավարությունը նստում, խոսում է այդ մարդկանց հետ: Ասում է՝ կներկրեք, օրինակ, այս քանակի աջ ղեկով մեքենա, ոչ ավելի:

Աջ ղեկն ինչո՞ւ արգելեցին: Հայաստանի բազմաթիվ գյուղերում մարդիկ աջ ղեկով մեքենա էին ներկրում, շունը տիրոջը չէր ճանաչում: Բոլորը ներկրող էին: Այնքան զզվացրեցին, որ վերցրեցին, աջ ղեկի ներկրումն արգելեցին: Իսկ ովքե՞ր պայքարեցին դրա դեմ. աջ ղեկով մեքենա ներկրող մի քանի հարյուր մարդ: Եթե աջ ղեկով մեքենա ներկրող 200-300 հոգու լիցենզավորեին, խնդիրը կլուծվեր: Իսկ եթե ամբողջ ազգը զբաղվի մեքենայի ներկրմամբ, կլինի «бардак»», - ասում է պարոն Հովհաննիսյանը:

Վերջինս նշում է, որ ավտոներկրողները 20 տարի է՝ խոսում են խնդիրների մասին, որոնք լուծում չեն ստանում: «Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ավտոներկրողները երազում են հարկ վճարել, որպեսզի իրենց համարեն մեքենայի ներկրմամբ զբաղվողներ: Վարչապետին ասում են՝ սա գերեզմանո՞ց է, այս ինչքա՞ն մեքենա են բերում: Բայց ովքե՞ր են բերողները: Եկեք Վրաստան, տեսե՛ք՝ մեր շենքի բոլոր բնակիչներն այնտեղ են: Բոլորը գնում են մեքենա բերելու»: 

Տիգրան Հովհաննիսյանը ևս նշում է, որ մեքենաների պարկը թարմացման կարիք ունի. «Սակայն կառավարությունն ինչ էլ ցանկանա անել, պետք է անի լիցենզավորված ավտոներկրողի հետ: Մարդը պետք է լինի օրինական դաշտում, նրա հետ կառավարությունը պետք է բանակցի: Շուտով ամբողջ ազգին կասեն՝ գնացեք, անձնագրով մեքենա բերեք: Կգնան, կբերեն, հետո էլ կասեն՝ այս ինչքան աղբ են բերում, այս ինչքան մեքենա են բերում: Կրճատե՛ք: Բայց ո՞վ է մեղավոր: Մեքենայի ներկրմամբ զբաղվողնե՞րը: Ո՛չ: Պետությունը պետք է պաշտպանի այդ մարդկանց», - ընդգծում է զրուցակիցս: 

Հովհաննիսյանը փաստում է, որ ավտոներկրման ոլորտը կարգավորելուց հետո միայն կարելի է խոսել մի շարք հարցերի մասին. «Ոլորտը թող կարգավորեն, նոր խոսեն, որ Հայաստանը մեքենաների գերեզմանոց է դառնում: Գերեզման է, որովհետև ամբողջ ազգը մեքենա ներկրող է, թող մարդկանց տարանջատեն, որ իրական գործ անողը տարբերվի, ու այդ ժամանակ Հայաստանը մեքենաների գերեզմանոց չի լինի: Դավիթ Անանյանի համար ի՞նչ կա: Ամբողջ ազգին ասելու է՝ անձնագրո՞վ եք ուզում ներկրում անել: Այո՛, անձնագրով եմ ուզում, բայց պետք է մոտ 300 հազար դրամ դեպոզիտ ունենամ լիցենզիայի համար, որպեսզի միայն ես մեքենա ներկրեմ: Ժողովրդին էլ երաշխիք տամ, մեքենան վաճառեմ, իրենք էլ գոհ լինեն: Շատերը գնում են մեքենա բերելու, խաբվում են, ստացվում է, որ իրենք մեքենայի ներկրմա՞մբ են զբաղվում: Իրական ներկրողները անպիտան մեքենաներ չեն բերում: Եկեք, մեր մեքենաները տեսեք. բոլորը նոր են, ամենաշատը 10 տարվա արտադրության», - եզրափակում է ավտոներկրողների միության նախագահը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal