Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղաքագետ. «Ոչ թե իշ­խա­նա­կան, այլ պե­տա­կան շա­հի գե­րա­կա­յու­թյունն է կա­րև­որ»

POLITICS

Հանրային ու քաղաքական կյանքում վերջերս ականատես ենք լինում իրավիճակների, որոնք երբեմն կարող են անգամ սուր և բորբոքված որակումներ ստանալ: Պատճառը հասկանալու համար, ըստ քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի, նախ պետք է հասկանալ, թե ինչ իրավիճակում ենք:

«Հիմա ունենք հետհեղափոխական իրավիճակ, որն ունի սահմանված հստակ պահանջներ: Այն, ինչը վերաբերում է օրակարգերին, ապա դրանք պետք է ճշգրտվեն քաղաքական գործընթացի ընթացքում՝ ըստ սահմանված նպատակների և իրավիճակային անհրաժեշտությունների: Նշվածը, որպես հետևանք, քաղաքական խոսույթում կարող է մի փոքր ավելի խստացում առաջացնել, որը, սակայն, բացառապես պետք է ուղղված լինի կարգի հաստատմանը: Այսինքն, այս փուլում կարող է դրսևորվել կարգի հաստատմանն ուղղված ցանկացած քաղաքական խոսույթ: Եթե որևէ խոսույթ հիմա ուղղվում է կարգի հաստատմանը, ապա այս իրավիճակում և այս փուլում դա ընկալելի է ու օրինաչափ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Շարունակելով թեման՝ քաղաքագետն ընդգծեց, որ ցանկացած պետության կայացման հարցում փուլեր են առանձնացվում:

«Դրանցից առաջինը միշտ «ուժեղ բռունցքի» քաղաքականություն է պահանջում:

Սկզբում վերոնշյալ կարգը հաստատելու համար ավելի ամուր բռունցք է պետք, և այդ ամուր բռունցքի հաստատմանն ուղղված քաղաքականության արդյունքում արդեն ձևավորվում է համապատասխան քաղաքական մշակույթը: Երբ արդեն քաղաքական մշակույթը ձևավորվում է, երկրորդ փուլն ավելի մեղմ է լինում: Մեղմ այն պատճառով, որ այդ մշակույթն արդեն հաստատված է, և ավելի օրինաչափ ու ավելի կանոնակարգված է դառնում, այսինքն, վերադառնում է սահմանված կարգին: Իսկ եթե կարգը, նախկին սովորույթով պայմանավորված, միշտ խախտվել է, ապա այդ ձևով աշխատել ու շարունակել հնարավոր չէ: Այս պարագայում ինստիտուցիոնալացում է տեղի ունենում, որի նախադրյալները բխում են քաղաքական խոսույթից: Դրանք կարող են լինել կոշտ, կարող են լինել թիրախային, բայց անպայման պետք է լինեն իրավաչափ և ուղղված լինեն բացառապես կարգի հաստատմանը»,-հավելեց Է. Օրդուխանյանը:

Այս փուլում, ըստ քաղաքագետի, անհրաժեշտ է խստացնել խոսույթը. «Բայց դա պետք է իրավաչափ լինի: Սա շատ կարևոր է: Այդ խոսույթը չպետք է որևէ մեկի իրավունքը ոտնահարի, որովհետև պետության նպատակը իրավական պետության ճանապարհով գնալը պետք է լինի: Այդ խոսույթը կարող է լինել խիստ, բայց ուղղված իրավական պետության հաստատմանը»:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ երբեմն իշխանությունը բացառապես այլոց մեջ է մեղավորներ փնտրում, մեր զրուցակիցը նկատում է.

«Երբեք չի եղել որևէ իշխանություն, որը թերություններ չունենա: Դա էլ է բնական երևույթ, բայց այդ թերությունները ուրիշներին վերագրելն արդեն կարող է հակասել այն նույն կարգին, որին ուղղված էր այդ խոսույթը: Մենք պետք է խնդիրներին այսպես նայենք. եթե ցանկացած բնագավառում կան հարցեր, խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն, բայց լինի թե՛ իշխանական օղակներում, թե՛ դրանցից դուրս, լուծումը պետք է օրինաչափ լինի: Այսինքն, որևէ մեկը չպետք է ավելի գերակա կարգավիճակի ձգտի, քան իրավունքն է. ցանկացած իշխանություն սահմանափակվում է իրավունքով, և պետությունն էլ ինքնին հենց իշխանությունը սահմանափակելու քաղաքական ինստիտուտ է: Ոչ թե իշխանական, այլ պետական շահի գերակայությունն է այստեղ կարևոր»:

Էմիլ Օրդուխանյանը շեշտում է՝ իշխանությունը պետք է դադարի նախորդների հետ համեմատվել:

«Երբ համեմատվում են, դա կարող է նաև հակառակ էֆեկտն ունենալ, այն կարող է որոշ ասոցացիաների տեղիք տալ: Ինչ մերժվել, մերժվել է և մերժվել է ժողովրդական շարժման միջոցով: Ցույց տալու համար իր առաջընթացը՝ նոր իշխանությունը չպետք է համեմատվի նախկինների հետ, այլ քաղաքական իրավիճակը պետք է փորձի գնահատել արդեն իր ծրագրերի, իր առաջարկած օրակարգի մասով արված կամ չարված քայլերի տեսանկյունից: Իշխանությունը պետք է նայի առաջ այն ծրագրով, որն ընդունված է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տարբեր գործընթացներում բացառապես նախկինների ուրվականը տեսնելու մոլուցքին, քաղաքագետը նշում է.

«Եթե քաղաքական էլիտայի բարձր օղակը փոփոխվել է, ապա միջին օղակներում կան նախկին ռեժիմը սպասարկող կադրեր, որոնք դիմադրություն են ցույց տալիս: Սա քաղաքագիտորեն կոչվում է խորքային պետության ուրվական: Այսինքն, միջին շերտերը փորձում են դիմադրել՝ նախկին սովորույթային կարգին վերադառնալու համատեքստում: Այդ մարդիկ սովոր էին այլ ձևով աշխատել և, բնականաբար, դա դիմադրություն ու բողոք է առաջացնելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal