Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դավիթ Պեդանյան. «Եթե այս­պես շա­րու­նակ­վի, եր­թև­ե­կու­թյունն ուղ­ղա­կի կաթ­վա­ծա­հար է լի­նե­լու»

INTERVIEW

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան հ/կ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը երթևեկության մեջ կրկին խնդիրներ է տեսնում, միևնույն ժամանակ սպասվելիք որոշ փոփոխություններից դրական ակնկալիքներ ունի:

Նշենք, որ 2019 թ.առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17.3 տոկոսով: Այս մասին գրառել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս արդյունքը գրանցվել է այն դեպքում, երբ ավտոմեքենաների թիվն էականորեն ավելացել է, իսկ արագաչափերով եւ տեսախցիկների տուգանքները նվազել են շուրջ 51 հազարով:

Մինչ խնդիրներին անցնելը, անդրադառնալով նախ վերոնշյալ ցուցանիշին, Դ. Պեդանյանն ընդգծեց. «Տվյալների մասով ոչինչ չեմ կարող ասել, բայց, ընդհանուր առմամբ, երթևեկության մեջ այդպիսի կտրուկ փոփոխություն չի եղել: Ամենայն հավանականությամբ, միգուցե, ինչ-որ ճանապարհների որոշ հատվածներում վարորդների զգոնության մակարդակն է որոշ չափով բարձրացել: Բացի այդ, ՃՈ-ում մարդիկ նույն քանակով են ծառայություն իրականացնում, ուղղակի, միգուցե, սկսել են ավելի պարտաճանաչ իրականացնել: Թեև վարորդների կողմից հակասական կարծիքներ կան, բայց, ըստ իս, ծառայության որակն ինչ-որ չափով բարձրացել է: Միաժամանակ կարող եմ արձանագրել, որ ՃՈ ծառայողների ինչ-որ հատվածի մոտ կոռուպցիայի վերացմանը զուգընթաց մոտիվացիան ամբողջությամբ կորել է: Սա ժամանակի հարց է, և համակարգը պետք է թարմացվի նոր կադրերով»:

Ինչ վերաբերում է տուգանքներին, նա նշեց, որ հիմա անիմաստ տուգանքներ այլևս չկան: Դ. Պեդանյանը միաժամանակ հիշեցրեց նախորդ տարի արված հայտարարությունը, թե մարդիկ տուգանելու համար չեն:

«Իրականում շատ պիտանի և անհրաժեշտ հայտարարություն էր, բայց նման կերպով հայտարարելը հանգեցրեց նրան, որ շատ վարորդներ սկսեցին առիթից օգտվել: Ավելի ճիշտ կլիներ, որ ներքին կարգով արվեր: Իսկ այսպես վարորդները սկսեցին ավելի շատ խախտումներ անել այն մտքով, որ, միևնույն է, իրեն չեն տուգանելու, ու քանի որ ՃՈ տեսուչը գումար չի վերցնում, չի ցանկանա վատամարդ դուրս գալ ու չի տուգանի: Հիմա հստակ կարող եմ ասել, որ արագության մեծ գերազանցումները տուգանում են, բայց որոշ դեպքերում դրանք փոխարինվում են այլ, օրինակ, ամրագոտու տուգանքով: Սա մարդասիրական քայլ է, բայց իրականում կոռուպցիոն դրսևորման ձև է»,-ասաց նա:

Ինչպես ամիսներ առաջ, այնպես էլ այսօր մեր զրուցակիցը որոշ խնդիրների առումով խստացումն անխուսափելի է համարում:

«Խոսքն առօրյա մանր խախտումների մասին չէ, որոնք կյանքի և առողջության համար վտանգ չեն ներկայացնում: Պետք է նշել, որ բավականին շատացել են լկտի վարողները: Նման դեպքերի մասին հաճախ ահազանգում են նաև համացանցում, մարդիկ տեսանյութեր են տարածում, ՃՈ-ն էլ արձագանքում է տուգանքների տեսքով: Համենայն դեպս, նախկինում այդ խախտումների առումով նման ինտենսիվություն չկար: Հիմա նույնիսկ ստեղծվել են խմբեր, որ այդ ամենը հասցնեն ՃՈ-ին, որովհետև խնդիրը հասել է այն աստիճանի, երբ միջամտության կարիք կա»,-նշեց հ/կ փոխնախագահը՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, առաջիկայում լավ նորություններ ևս սպասվում են, որոնք իրենց հերթին կարող են բարելավել երթևեկությունը:

«Օրինակներից մեկն այն է, որ ՃՈ շրջիկ ծառայություն են կատարելու նաև պարեկապահակային ծառայողները: Արդյունքում շրջիկ ծառայողների քանակը կավելանա, ինչն էլ իր հերթին բավականին կբարձրացնի զգոնությունը: Երկրորդը խոստացված բալային համակարգի ներդրումն է, ինչը ևս զգալի փոփոխություններ կբերի հատկապես վթարների հետևանքով մահացությունների դեպքերի նվազման առումով»,-նկատեց Դ. Պեդանյանը:

Ինչ վերաբերում է այնպիսի խնդիրներին, որոնք կարճաժամկետ լուծումներ են պահանջում, մեր զրուցակիցը մատնանշեց խցանումները:

«2017թ. համեմատ 2018թ.-ին ավտոմեքենաների մուտքերի մոտ 30 տոկոսով աճ կա: Այս տարի շատ ավելի մեծ ցուցանիշ է սպասվում, քանի որ 2020 թվականից ԵՏՄ համաձայնագրի շրջանակներում երրորդ երկրից ներկրվող մեքենաների մաքսազերծման գինը բարձրանալու է: Հետևաբար, մարդիկ հիմա ամեն գնով փորձում են մեքենաներ բերել: Այս տարի, ըստ իս, մեքենաների թվաքանակի բում է լինելու: Եթե այսպես շարունակվի, մեր երթևեկությունն ուղղակի կաթվածահար է լինելու»,-նշեց նա:

Իսկ թե ի՞նչ է պետք այդ իրավիճակից խուսափելու համար, Դ. Պեդանյանը ասաց. «Երևանի կենտրոնից հանել բոլոր այն կառույցները, որոնց պատճառով մեքենաների մեծ ներհոսք է լինում: Խոսքը պետական հիմնարկների մասին է: Այս մասին պաշտոնյաների մակարդակով բազմիցս խոսվել է, բայց հարցը ձգձգվում է»:

Նա օրինակ բերեց ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու հանձնարարականը. «Բայց սա գործընթաց է, որը տևելու է մի քանի ամիս, իսկ մենք չգիտենք, թե մի քանի ամիս հետո այստեղից ընդհանրապես մեքենա հնարավոր կլինի՞ դուրս հանել, թե՞ ոչ: Վաղուց պետք է տեղափոխած լինեին: Հիմա խոսքը կոնկրետ նախարարությունների մասին է: Միայն ՊՆ-ն է, որ Երևանի ծայրամասում է, իսկ մնացածը կենտրոնում են: Նախարարությունները տեղափոխելու մասին մինչև ընտրություններն էր հայտարարվում: Եթե գործընթացն անցած տարի սկսվեր, գոնե երկու նախարարություն տեղափոխվեր, ապա որոշակի լուծում կլիներ: Բայց փաստն այն է, որ գործընթաց դեռ չկա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank