Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարծում եք՝ ստրկությունը վերացե՞լ է. եթե այո, ապա սխալվում եք

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Հին ժամանակներում աշխարհում տարածված է եղել ստրկությունը, իսկ ներկայումս նման բան չկա։

Իրականում այդպես չէ։

Պարզվում է, որ ներկայումս աշխարհում ավելի շատ ստրուկներ կան, քան եղել են նախկինում։ Ըստ վերջին տվյալների, այժմ կա մոտ 27 միլիոն ստրուկ, որոնցից 13 միլիոնը՝ երեխաներ: Իսկ ահա հին ժամանակներում երկրագնդի բնակչությունը քիչ էր, և չէր կարող այդ քանակի ստրուկ լինել (համեմատության համար ասենք, որ դարերի ընթացքում Աֆրիկայից Ամերիկա մայրցամաք է տեղափոխվել ընդամենը 12 միլիոն ստրուկ)։

Ներկայիս ստրուկների 80%-ը նախատեսված է սեքս-ինդուստրիայի համար, 19%-ը՝ աշխատանքային շահագործման համար , իսկ մնացած 1%-ը՝ այլ նպատակների համար (մասնավորապես, մարդկանց օգտագործելը օրգաններ ձեռք բերելու նպատակով)։ Ստրկության հաշվին հանցագործ արտազգային կորպորացիաները տարեկան ստանում են մոտավորապես 19 միլիարդ դոլար եկամուտ։ Ըստ Ազգերի լիգայի կողմից 1926 թվականին ընդունված «Ստրկության մասին» հռչակագրի, ստրկություն արտահայտության ներքո հասկանում ենք անձի կացությունը կամ վիճակը, ում հանդեպ իրականացվում են սեփականության իրավունքին բնորոշ բոլոր կամ որոշ լիազորություններ, իսկ ստրկավաճառության տակ հասկանում ենք այն բոլոր գործողությունները, որոնք կապված են առևանգման, ինչ-որ անձի գնման կամ նրան ստրուկի վերածելու հետ։ Մարդկանց առք ու վաճառքով զբաղվողները սովորաբար օգտագործում են սուդանյան արտահայտությունն այն մասին, որ պետք է օգտագործել ստրուկին, որպեսզի ունենաս այլ ստրուկներ, այսինքն՝ նրանք ուղարկում են «կոտրված աղջիկներին» սեքս-առևտրի համար նոր երիտասարդ աղջիկներ հավաքագրելու։ Նշենք նաև, որ սեքս-առևտուրը մեծ ազդեցություն ունի աշխարհում ՄԻԱՎ /ՁԻԱՀ-ի տարածման գործում։ Չինաստան փախչող հյուսիսկորեացիների 80%-ը կանայք են։ Նրանց մեջ ամեն 10-ից 9-ը դառնում է մարդկանց վաճառքով զբաղվողների զոհ՝ մեծամասամբ սեքսառևտրի համար։ Եթե կանայք բողոքում են՝ նրանց հետ են ուղարկում Հյուսիսային Կորեա, որտեղ նրանց սպասում է բանտ ու մահապատիժ։ Ըստ վերջին տվյալների, ամեն տարի մոտ 30 000 ստրուկ է մահանում հիվանդությունների, կտտանքների և ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով։ Սեքսստրկության մեջ գտնվողների 80%-ը մինչև 24 տարեկան է, կան անգամ մինչև 6 տարեկաններ։ Ըստ մարդկանց առևտրի համար դատապարտված Լյուդվիգ Ֆայնբերգի («Տարզան»), կարելի է 10 000 դոլարով գնել կին և մեկ շաբաթից այդ ամբողջ գումարը հետ ստանալ, եթե նա լինի երիտասարդ և սիրունատես, իսկ արդեն նրա հետագա աշխատանքը քո մաքուր շահույթն է։ 2003 թվականին Հոլանդիայում իրականացված մի հետազոտությամբ պարզվել է, որ միջինը մեկ սեռական ստրուկը իր կավատի համար տարեկան բերում է 250 000 դոլար եկամուտ։ Չնայած նրան, որ մարդկանց առևտուրը գաղտնի է, համարվում է հանցագործություն ու ճշգրիտ վիճակագրական տվյալներ չկան, բայց հետազոտողների և մասնագետների կարծիքով, մարդկանց առևտրի զոհերի ավելի քան 80%-ը կանայք են, ընդ որում՝ 50% դեպքերում դրանք երեխաներ են։ Ներկայումս աշխարհում սառը պատերազմի ավարտը նշանավորվել է տարբեր տարածաշրջանային հակամարտությունների առատությամբ։ Մեծ թվով հակամարտող խմբեր ռազմական գործողությունների ֆինանսավորման և զինվորների հավաքագրման համար գումար են ձեռք բերում մարդկանց վաճառքով։ Օրինակ, Թալիբան շարժումը գնում է 7 տարեկան երեխաներ և նրանցից պատրաստում մահապարտներ։ Այդ երեխաների գինը տատանվում է 7 000-ից 14 000 դոլարի սահմաններում։

Կարելի է նշել նաև, որ հին ժամանակներում երբեմն ստրուկների վիճակը ավելի լավ էր, քան ներկայիս ստրուկներինն է։ Օրինակ, Հին Հունաստանում կային, այսպես կոչված, հասարակական ստրուկներ. սրանք պատկանում էին քաղաքին և ոչ թե կոնկրետ մեկ անձնավորությանը։ Նրանք սեփականության իրավունք ունեին, ավելին՝ նրանց մեջ անգամ մեծահարուստներ կային։ Բացի իրենց պարտականությունները կատարելը, մնացած դեպքերում նրանք ունեին այն բոլոր իրավունքները , ինչ ազատ մարդիկ։ Հենց նման ստրուկներից էր կազմավորվում քաղաքի ոստիկանությունը, նման ստրուկները աշխատում էին նաև որպես բանտապահներ, դահիճներ, գրագիրներ և անգամ հաճույքի ծառաներ՝ հասարակաց տների աշխատողներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal