Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մար­տի 1-ի մի քա­նի «բա­ցա­հայ­տում­նե­րը»

POLITICS

Մարտի 1-ի գործը տարողունակ է ու ամենևին էլ չի սահմանափակվում միայն իրավական բաղադրիչով։ Ասվածն, իհարկե, չի նշանակում, որ չպետք է իրավական գնահատականի արժանանան ողբերգական այդ իրադարձության բոլոր դրվագները։ Խոսքն, առաջին հերթին, վերաբերում է տասը սպանությունների բացահայտմանը, ու թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ամիսներ առաջ ասել էր, որ Մարտի 1-ի գործն, ըստ էության, բացահայտված է, նրա այս հայտարարությունը վերջերս հերքվեց անգամ գլխավոր դատախազի կողմից։ Սա բնական է, որովհետև այս գործի ամբողջական բացահայտման մասին առնվազն տեղին չէ խոսել, քանի դեռ տասը զոհերի հարազատներն ու հասարակությունը չունեն առանցքային հարցի պատասխանը, թե ովքեր են սպանությունների անմիջական կատարողները կամ գոնե հրաման տվողները։

Սակայն տեղին է Մարտի 1-ի թեման քննարկել ավելի գլոբալ համատեքստում՝ իրավական բաղադրիչից անդին, մանավանդ, որ Հայաստանի պատմության ողբերգական էջերից մեկը հետևանք էր մեզանում ձևավորված անտագոնիստական քաղաքական համակարգի, որը կառուցված էր երկրի երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի բարդ ու բազմաշերտ հարաբերությունների հենքով։ Այս հանգամանքն էապես ազդել է Մարտի 1-ի գործի բացահայտման օբյեկտիվության վրա։ Նույնիսկ կարող ենք պնդել, որ ոճրագործությունն անցած 11 տարիներին մի քանի անգամ «բացահայտվել» է։

Նախ՝ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի մի քանի տասնյակ կողմնակիցներ տարբեր պատժաչափերով հայտնվեցին անազատության մեջ։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Մարտի 1-ը «բացահայտվեց» յուրովի՝ կախված քաղաքական կոնյուկտուրայից, սլաքն ուղղվում էր կա՛մ առաջին, կա՛մ էլ երկրորդ նախագահների ուղղությամբ։ Սակայն, իհարկե, այդպես էլ չբացահայտվեցին տասը սպանությունները։ Հեղափոխությունն, անշուշտ, իրավիճակ փոխեց, փոխվեցին նաև «մեղադրողն» ու «մեղադրյալը»։ Ճաղերի հետևում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանն, ով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, սակայն այդպես էլ չբացահայտված են մնում տասը մարդկանց սպանությունների հանգամանքները, ըստ այդմ՝ ժամանակավրեպ է խոսել հանցագործության բացահայտման մասին, եթե, իհարկե, խնդրին չենք մոտենում քաղաքական տեսանկյունից ու կոնկրետ մարդու կալանավորումը կամ թիրախավորումը չենք նույնացնում գործի բացահայտման հետ։

Սկզբից Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին խոսում քաղաքական ճնշումների ու հետապնդումների մասին, հիմա դերերը փոխվել են, ու երկրորդ նախագահի թիմն է համարում, որ Քոչարյանը քաղկալանավոր է։

Միայն այս հանգամանքը բավարար է, որպեսզի անկախ փորձագետները խոսեն Մարտի 1-ի գործում քաղաքական բաղադրիչի շեշտված առկայության մասին։

Սկզբունքորեն խիստ կարևոր է գործի իրապես համապարփակ քննությունը, որպեսզի մեկընդմիշտ կարողանանք փակել պատմության այս էջը ու քաղաքական հետագա փոփոխություններն առիթ չհանդիսանան, որպեսզի քրեական գործը հերթական շրջադարձն ապրի։ Բայց նույնիսկ գործով անցնող կարևոր ֆիգուրանտների հարցաքննությունների կառուցվածքային անալիզը բերում է այն եզրակացության, որ Մարտի 1-ի ամբողջական բացահայտում չենք ունենալու անգամ հիմա։

Կան մի քանի կոնկրետ հարցեր, որոնց սպառիչ պատասխաններ չի կարողանում տալ ՀՔԾ-ն։ Օրինակ՝ ինչպե՞ս է, որ Մարտի 1-ի հիմնական քաղաքական շահառուն համարվում է Սերժ Սարգսյանը, սակայն նա գործով ունի վկայի կարգավիճակ, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ է դարձել ու կալանավորվել է հենց առաջին հարցաքննության մեկնարկին։ Կամ՝ ինչպե՞ս է պատահում, որ վկա Սերժ Սարգսյանը հարցաքննվում է երեք օր՝ պատասխանելով 26 հարցի, իսկ մեկ այլ վկա Լևոն Տեր- Պետրոսյանի հարցաքննությունից տպավորություն է առաջանում, որ դա, ըստ էության, նրա 2008թ. մարտի 1-ին տված մամուլի ասուլիսի սղագրությունն է՝ երկու ակնկալվող ու կանխատեսելի հարցերի լրացումով։

Իհարկե, մեծ ցանկության դեպքում՝ ՀՔԾ-ն այս հարցերի պատասխանները կարող է տալ, սակայն դրանք հազիվ թե համոզիչ լինեն հասարակության մեծամասնության համար։ Ընտրողական, սելեկտիվ վերաբերմունքը կարող է ապալեգիտիմացնել ցանկացած քննություն, եթե անգամ մեղադրանքի առաջադրման իմաստով թիրախները ճիշտ են ընտրված։ Պրոցեսուալ խախտումները կարող են հիմք հանդիսանալ, որ, օրինակ, ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ որոշումներ կայացնի՝ ապալեգիտիմացնելով նախաքննության ու դատաքննության գործընթացները։ Նման ռիսկեր կան, մանավանդ, որ նախաքննությունը ընթացել է մի քանի սկանդալների ուղեկցությամբ, որոնցից ամենահայտնին գաղտնալսումների տխրահռչակ պատմությունն է։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer