Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ար­դյո՞ք հա­կա­մար­տող կող­մերն ունեն հա­կա­մար­տու­թյան լուծ­ման աշ­խա­տան­քա­յին սցե­նար

INTERNATIONAL NEWS

regnum.ru-ն «Նախարարներ Մամեդյարովին ու Մնացականյանին ինչո՞ւ է պետք Լավրովը. նախապատրաստվում է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայում ապրիլի 15-ին նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Միևնույն ժամանակ Զախարովան պարզաբանել է, որ այդ հանդիպմանը կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս առումով կարելի է մի քանի եզրակացություններ անել: Նախ` եթե այս փուլում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը որոշել է անձամբ միանալ բանակցային գործընթացին, նշանակում է, որ հակամարտող կողմերը սեղանին ունեն հակամարտության լուծման որոշակի աշխատանքային սցենար, որի վրա աշխատելը համարվում է հեռանկարային միջանկյալ արդյունք ստանալու տեսակետից: Երկրորդն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցություններին մասնակցությունը ենթադրում է, որ Լավրովը չունի այս հարցի վերաբերյալ իր էքսկլ յուզիվ լուծումը, և նա հանդես է գալիս Մինսկի խմբի հետ, քանի որ համանախագահները կարող են աջակցել երկխոսության պայմաններ ստեղծելուն և հակամարտող կողմերի միջև ուղղակի երկխոսությամբ որոշումներ կայացնելուն: Երրորդն այն է, որ ամեն ինչ տեղի է ունենում նախկին բանակցային ձևաչափով, թեև ԵԽԽՎ-ում Փաշինյանը իր ելույթում նշել է, որ «մեր քայլերը ուղղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսության վերականգնմանը»: Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ Փաշինյանը չի խոսում կարգավորման գործընթացում Ստեփանակերտի մասնակցության մասին, որպես այդ գործընթացի իրականացման պայման: Բայց հետո ամեն ինչ խճճվում է: Փաշինյանը արձանագրում է, որ կարողացել է բավականին պարզ ու անկեղծ զրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, բայց, ցավոք, առայժմ չկան ընդհանուր պատկերացումներ ղարաբաղյան հակամարտության լուծման նրբերանգների և մեխանիզմների մասին, չնայած արդեն լավ է, որ ստեղծվել է կառուցողական և անկեղծ քննարկումների մթնոլորտ: Այսինքն, Բաքուն և Երևանը դեռևս չեն մշակել ընդհանուր հայեցակարգային մոտեցումներ, առանց որոնց երկխոսությունը շատ դժվար կլինի: Միևնույն ժամանակ հարց է ծագում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման ժամանակ Լավրովի դերի մասին, քանի որ մի բան է հակամարտության լուծման ինչ-որ սցենարի քննարկմանը մասնակցել, լրիվ այլ բան՝ օգնել հակամարտող կողմերին՝ ձևավորել ընդհանուր հայեցակարգային մոտեցում, որը, ըստ էության, այդ գործընթացում չի համապատասխանում Ռուսաստանի ԱԳ նախարարի ներկայացուցչականության մակարդակին: Պատասխանը շատ դժվար է գտնել, քանի որ, ինչպես Լավրովն է ասում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները «գաղտնի են», և այդ առումով նույնիսկ հայաստանյան իշխանափոխությունը ոչինչ չի փոխել: Իսկ եթե այդպես է, ապա փորձագետները հնարավորություն են ստանում մեկնաբանել իրադարձությունների ընթացքը առավել միջնորդավորված՝ կա՛մ իրենց սեփական համոզմունքներով, կա՛մ էլ իրենց աղբյուրների՝ «կուլիսներից» ստացված տեղեկատվությամբ: 

Օրինակ, «Վալդայ» ակումբի գիտական ղեկավար Ֆյոդոր Լուկյանովը գտնում է, որ «Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը Լավրովի մասնակցությունից չպետք է սպասել որևէ տեղաշարժի, քանի որ ղարաբաղյան կարգավորման հարցում չափազանց անհավանական և շատ դժվար է պատկերացնել կողմերի դիրքորոշումների փոփոխությունները»: Իսկ այդ հանդիպումների խնդիրը, ըստ Լուկյանովի, «այն փխրուն, բայց դեռևս գոյություն ունեցող հավասարակշռության պահպանումն է, որի վրա է հիմնված ներկայիս խաղաղությունը»: Միևնույն ժամանակ փորձագետը գտնում է, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը բանակցություններում չի պաշտպանելու որևէ մեկի շահերը, սակայն նրա մասնակցության փաստը արդեն իսկ դրական է Հայաստանի համար: Սակայն բանն այն է, որ հենց Մամեդյարովն է Մոսկվայում Լավրովի հետ հանդիպելուց հետո առաջինը հայտարարել, որ Լավրովը ցանկանում է մասնակցել բանակցություններին: Նրա խոսքերով, «եթե Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ներկա իրավիճակը հասկանալու համար որոշել է իր քաշը դնել կշեռքի նժարին, ապա Աստված տա, որ ամեն ինչ ստացվի»: Դժվար թե Մամեդյարովը այս գործում աշխատել է Հայաստանի համար: Ավելի իրատեսական է թվում այն սցենարը, որ Լավրովը նախապատրաստում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ալիևի և Փաշինյանի հետ: Իսկ դրա համար նախադրյալները ակնհայտ են: Եթե Մամեդյարով-Լավրով-Մնացականյան ձևաչափով բանակցային գործընթացում առաջընթաց չլինի, ապա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը իմաստ չի ունենա: Եթե ԱլիևՓաշինյան ձևաչափով ինչ-որ բեկում լինի, և նրանց միջև փոխվստահություն առաջանա, ապա Մոսկվան կարող է փորձել ռազմավարական գործընկերության մակարդակի հարաբերություններ ստեղծել այս «եռանկյունում» և լայն շրջանակում ընդլայնել տակտիկական փոխհարաբերությունների և փոխգործակցության ձևաչափերը՝ կապված Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բարդ գործընթացների հետ: Այս առումով Լավրովը պետք է իրականացնի ժամացույցների սլաքների ուղղում, որոշի, թե ինչ է տեղի ունենում և ինչպես են հետագայում զարգանալու իրադարձությունները ղարաբաղյան ուղղությամբ և որքանով են կանխատեսելի զարգացման այն սցենարները, որոնք մոտ ապագայում կներկայացվեն, և ինչպես դա կազդի կամ չի ազդի Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների վրա: Այդ իսկ պատճառով Մոսկվան կունենա հավասարակշռված դիրքորոշում և կշարունակի փնտրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման այնպիսի լուծում, որը ընդունելի կլինի կողմերի համար:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal