Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մշա­կույ­թում կա­յուն ճա­հիճ է.այ­սօր մարտն­չող տգետ­նե­րի ժա­մա­նակն է»

INTERVIEW

«Փաստի» զրուցակիցն է Հայաստանի ազգային պատկերասրահի փոխտնօրեն, մշակութաբան Նաիրա Եղիազարյանը:

-Բազմապիսի խմորումներ ենք նկատում մշակույթի շուրջ: Լավի ու վատի զուգահեռում, ինչպես շատ մտավորականներ են նշում, նաև վատի ու անորակի գերակշռում: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը հայաստանյան ներկայիս մշակույթի մասին: Ինչպե՞ս մշակութային կյանքում ևս հեղափոխություն սկսել:

Այսօր մշակույթի շուրջ, իրոք, լուրջ խմորումներ են տեղի ունենում, սակայն, ցավոք, դրանք հոգևորի սահմաններից դուրս են: Գեղեցիկի, վեհի, լուսավորի թեման վաղուց փակված է: Այո', գերակշռում է վատն ու անորակը, և դա զարմանալի չէ, քանի որ այսօր մարտնչող տգետների ժամանակն է: Իրապես տաղանդավորներն ու շնորհալիները մղվել են երկրորդ, երրորդ պլան, քանի որ արծարծվող թեմաները, քննարկվող նյութը, ընտրված նպատակներն ու միջոցներն այլևս այն չեն։ Այսօրվա հայաստանյան մշակույթը հավակնում է դառնալ գավառական, նեղ, տեղային, սահմանափակ։ Մենք շատ հեռու ենք համամարդկային ու համաշխարհային մշակույթ ստեղծելուց։ Հիմա գոնե պետք է մտածել եղածը պահելու ու պահպանելու մասին։ Իսկ մշակութային հեղափոխության մասին խոսք լինել չի կարող, քանի որ դրա համար նախ միտքն ու մտածողությունն է պետք փոխել, գաղափարները, իդեալները, նպատակները։ Այս պահին մեզ մոտ մշակութային դաշտը զբաղված է ընդամենը ՊՈԱԿ-ի տնօրեն մնալ-չմնալու, հանել-նշանակելու, իմ մարդուն բերեմ-նախկիններին հանեմ ճղճիմ քաշքշուկներով։ Այս ամենի մեջ մշակույթն իսպառ բացակայում է։ 

-Ի վերջո, լուծարե՞լ մշակույթի նախարարությունը, թե՞ ոչ: Ի՞նչ վտանգներ կան օպտիմալացման հետ կապված:

-Ես չլուծարելու կողմնակիցներից եմ։ Իրականում այդ գերատեսչության անելիքն ու կատարած գործի ծավալը շատ մեծ է։ Աշխատել եմ այդ կառույցում ու շատ լավ գիտեմ ներսից, թե այնտեղ ինչ է կատարվում։ Ասացի, որ մենք հսկայական մշակութային ժառանգություն ունենք ու դա պահպանել է պետք։ Մշակույթի նախարարության ակտիվ գործունեության պարագայում նույնիսկ թերացումներ լինում էին, քանի որ խնդիրներն անսահման էին։ Դե, պատկերացրեք, թե ինչ կլինի նյութական ու ոչ նյութական մշակութային արժեքների վիճակն առանց այդ կառույցի։ Մենք տանուլ կտանք միջազգային մշակութային հարաբերություններն ամբողջովին։ Թեև այսօր էլ դա այնպես է նահանջել, որ տանուլ տվածի հաշիվ է։ Նախկինում տարվա մեջ տասից ավելի մեծ, մասշտաբային, միջազգային նախագիծ էր իրականացվում։ Հիշեք, թե համաշխարհային ինչպիսի՞ անուններ տեսանք մենք մեր բեմերում։ Հիշեք, թե մեր մշակութային խմբերն ու կազմակերպությունները աշխարհի հեղինակավոր ինչպիսի՞ բեմերում հանդես եկան։ Ցավոք, դա հիմա չկա։ Վերջին շրջանի միջազգային հնչեղ նախագիծը եղել է «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված ցուցահանդեսը, որը կրկին նախկինների նախագծած, ստեղծած, ամբողջացրած աշխատանքն էր։ Ես կարծում եմ՝ նախարարության գոյությունն անհրաժեշտ է, պարզապես այն պետք է իրականացվի կարգին կրճատումների ու նորմալ մասնագետների համալրմամբ։ Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ների օպտիմալացմանը, ապա այո՛, դա միշտ էլ ակտուալ թեմա է եղել, սակայն ապրում ենք մի երկրում, որը սոցիալական լուրջ խնդիրներ ունի։ Ու այդ պայմաններում չի կարելի խելքին փչածն իրականություն դարձնել։ Երկար քննարկելուց, մանրամասն վերլուծելուց հետո միայն կարելի է հասկանալ՝ ինչը ոնց անել։ Այլապես վտանգները մեծ են ու շատ։

-Հասարակությունը, թերևս, ավելի ագրեսիվ է դարձել, բուռն է արձագանքում իրադարձություններին: Ինչպիսի՞ն է մեր հասարակությունը ձեր աչքերով:

-Առհասարակ մենք՝ հայերս, միշտ էլ այդպիսին ենք եղել։ Օտարի հանդեպ աննկարագրելի բարյացկամ, օգնող, հյուրասեր, նվիրված, իսկ ազգակցի հանդեպ` միանգամայն հակառակը։ Ընդհանրապես, մարդիկ ամենաշատը խոսում են այն բանից, ինչը չունեն։ Մենք վերջին շրջանում լոզունգ դարձրեցինք սերն ու հանդուրժողականությունը, սակայն դրանց գոյությունը մեր հարաբերություններում հասավ զրոյի։ Մենք միմյանց ուրախությունը, հաջողությունը կիսող ազգ չենք։ Մենք լավ համախմբվում ենք վշտի, դժբախտության, անհաջողության դեպքում։ Այսօր մեզ մաղթում եմ, որ քիչ խոսենք սիրուց ու դրա փոխարեն սիրենք միմյանց, հանդուրժողականությունը որպես լոզունգ ծածանելու փոխարեն, հանդուրժենք մեր կողքին ապրող ու սխալված կամ մյուսներից տարբերվող, սեփական կարծիք ունեցող մարդկանց։

-Որպես քաղաքացի՝ ինչպիսի՞ն էին ակնկալիքները հեղափոխությունից և արդյո՞ք արդարացան:

-Հեղափոխության մասին իմ պատկերացումները ձևավորվել են դեռևս դպրոցական դասագրքերից սկսած։ Ես այն ժամանակ (մտքում, իհարկե), ատում էի Հոկտեմբերյան հեղափոխությունն ու դրա հետևանքները։ Ատելությունս շարունակում է նույն ոգով թարմ մնալ, որովհետև հեղափոխություններին հաջորդող այդ անցումային շրջանը միշտ կյանքը հետ է մղում մի քանի քայլ։ Ես եղել ու մնում եմ բարեփոխումների կողմնակիցը։ Եթե հեղափոխություն, ապա թող այն լինի մշակույթում։ Իսկ մշակույթում հիմա կայուն ճահիճ է։ Ու այսօրվա մշակույթի պատասխանատուների արած գործերը ոչ միայն հեղափոխական ու նորարարական չեն, այլ վաղուց իրականացրած, նույնիսկ լավ հնացած, ռետրո նախագծեր են։ Ասում են՝ աբոնեմենտային համակարգ։ Սիրելիներս, դա եղել է միշտ՝ և՛ խորհրդային, և՛ հետխորհրդային շրջանում։ Մի ներկայացրեք դա որպես ձեռքբերում։ Կամ ի՞նչ է նշանակում երեխային թանգարան բերելու փոխարեն ցուցանմուշը տանել դպրոց։ Սա, ինչ ասեմ, ոչ պրոֆեսիոնալիզմի փայլուն օրինակ է, փանջունիական քայլ։ Մշակույթը շատ խորը համակարգային փոփոխությունների կարիք ունի, սակայն դա պետք է անեն մասնագետները, ոչ թե մշակույթի հետ բակային ճամբարի միջոցով առնչված մարդիկ։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia