Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Դեռ վաղ է խո­սել տնտե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան մեկ­նար­կի մա­սին»

INTERVIEW

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի կարծիքով, տնտեսական հեղափոխություն ասվածը ճիշտ ընկալելու կարիք ունենք: Խոսելով նախ տնտեսական հեղափոխության հնարավորությունների և այդ ուղղությամբ իրականացվող քայլերի մասին, «Փաստի» հետ զրույցում Գ. Վարդանյանը նկատեց.

«Այո՛, 2018 թ. ապրիլ յան իրադարձություններից մի որոշ ժամանակ անց հայտարարվեց երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու անհրաժեշտության մասին: Ցավոք, «հեղափոխություն» բառեզրը տարբեր կերպ ընկալվեց, ու վերջին շրջանում ոմանք հեգնանքով են վերաբերվում դրան կամ, ավելի շուտ, թերահավատորեն են տրամադրված դրա իրագործման հնարավորությանը: Բնակչության ավելի մեծ զանգվածն այդ երևույթը կապում է կայծակնային արագությամբ սոցիալական արդարության հաստատման, համընդհանուր բարեկեցության հասնելու հետ: Սակայն հասարակության տարբեր խմբեր տարբեր պատկերացումներ ունեն դրանց հասնելու ուղիների վերաբերյալ: Այսպես, պարզունակ մտածելակերպի մակարդակում մարդկանց մի զգալի զանգված մոլորության մեջ է՝ տնտեսական հեղափոխության միջոցով հարուստների, օլիգարխների «թալանածը» hետ կբերվի ու կբաժանվի իրենց միջև: Դրանից ելնելով էլ հանրային մեծ հնչեղություն ունեցող միջոցառումները հայտնվում են մարդկանց ուշադրության կենտրոնում: Խոսքը մեծահարուստների ունեցվածքի բռնագրավման վերաբերյալ քննարկումների ու նաև որոշ գործողությունների մասին է: Այդուհանդերձ, «ունևորների ունեզրկում» բանաձևը, ինչպես հայտնի է 1917 թ. բոլ շևիկյան հեղափոխության պատմությունից, այնքան արդյունավետ չեղավ երկրի համար: Կարծում եմ՝ դա երկար շարունակվել չի կարող»:

Ընդգծելով տնտեսական հեղափոխության նշանակության մասին՝ Գ. Վարդանյանը հավելեց. «Ցանկանում եմ հավատալ, որ «տնտեսական հեղափոխություն» արտահայտությունը գործածվել է Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրը լուծելու առումով, քանի որ ավստրիացի տնտեսագետ Յոզեֆ Շումպետերի սահմանման տեսանկյունից այդպիսի խնդիր դեռևս չի ձևակերպվել: Հետևաբար, այսպիսի խնդիր չի լուծվել անցած գրեթե երեք տասնամյակի ընթացքում»: Մեր զրուցակիցը շեշտեց, որ «հեղափոխությունը» սովորաբար հասկացվում է որպես համակարգի արմատական փոփոխություններ, որոնք հաճախ ուղեկցվում են մարդու գիտակցության վերափոխմամբ:

«Երբ ասվում է տնտեսական հեղափոխության մասին, առաջին հերթին պետք է վերհանել ու համակարգել Հայաստանում կուտակված ոչ էվոլ յուցիոն երևույթները և քայլեր ձեռնարկել տնտեսության նոր, ավելի բարձրորակ հատվածների ձևավորման ուղղությամբ: Հարկ է նկատի ունենալ, որ էվոլ յուցիոն գործընթացը բնութագրվում է վերափոխումների զանգվածի կուտակմամբ, որոնք քվանտային թռիչքի միջոցով ապահովում են անսպասելի երևացող հատկություններ և որոնք էլ այնուհետև դրսևորվում են համակարգի հաջորդ էվոլ յուցիոն մակարդակում: Էվոլ յուցիան ունի նպատակ, ծրագիր, միջոցների, մեթոդների, տեխնոլոգիաների ծրագրային ապահովում, ինչպես նաև արդյունքների ու շեղումների ճշգրտման համակարգ: Ասվածից, ինչպես նաև չդադարող հանրային քննարկումներից ու պաշտոնական հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ մեզանում «տնտեսական հեղափոխություն» հասկացությունը թյուր ընկալում ունի, ինչի պատճառով դեռ վաղ է խոսել տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին»,-նշեց տնտեսագետը:

Գ. Վարդանյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նախագծին: Անդրադառնալով օրենսգրքի շուրջ առկա քննարկումներին ու մտահոգություններին՝ տնտեսագետը շեշտեց.

«Պետք է հաշվի առնել, որ հարկային համակարգը, ըստ սահմանման, միայն պետական եկամուտներ ապահովելու համար չէ: Այդ համակարգը պետք է ածանցվի տնտեսությունից, այն պետք է նպաստի տնտեսական զարգացմանը. «կաթնատու կովին չեն մորթում»: Ես դեռ 1992 թ. առիթ եմ ունեցել հանդես գալու հարկային համակարգին վերաբերող «Որպեսզի գործարարները չշրջվեն մեջքով» հրապարակմամբ: Բացի ֆիսկալ նպատակից, հարկային օրենսգիրքը պետք է հետապնդի առնվազն ևս երկու նպատակ: Այն պետք է ապահովի սոցիալական արդարություն՝ «արդարացի հարկային օրենք» և տնտեսական զարգացում: Առաջարկվող փոփոխությունները, իմ կարծիքով, բացառապես միտված են պետական բյուջեի եկամուտների ավելացման ոչ հեռանկարային նպատակին և չեն տեղավորվում հայտարարված տնտեսական հեղափոխության տրամաբանության մեջ: Չնայած հայտնի քաղաքական իրադարձություններին ու փոփոխություններին՝ այդ ոլորտում տասնյակ տարիների ավանդույթը չի փոխվում: Այդ ավանդույթին կարելի է տալ «հարկային միոպիա» անվանումը»:

Եզրափակելով՝ Գագիկ Վարդանյանը ընդգծեց, որ հարկ է հաշվի առնել նաև այն, որ աշխարհի որոշ առաջատար երկրներում հարկային օրենսդրություններում թողնում են որոշակի «սողանցքներ», որոնք թթվածին են բիզնեսի համար:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023