Ի՞նչ դրամական միջոցներ և եկամուտ ունի նախագահի աշխատակազմի ղեկավարը
SOCIETYՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Էմիլ Տարասյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Ներկայացված հայտարարագրում առկա են տվյալներ միայն դրամական միջոցների և եկամուտների մասին: 2018թ. հարկային տարվա սկզբում Է. Տարասյանի դրամական միջոցները կազմել են 5 700 000 ՀՀ դրամ և 8500 ԱՄՆ դոլար:
2018թ. հարկային տարվա վերջում Է. Տարասյանի դրամական միջոցներն ավելացել են: Նշված ժամանակահատվածում նրա դրամական միջոցները կազմել են 7 500 000 ՀՀ դրամ և 12 500 ԱՄՆ դոլար:
Նախորդ տարի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի եկամուտների հանրագումարը կազմել է 16 903 646 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է երկու աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 4 809 942 ՀՀ դրամ և 12 093 704 ՀՀ դրամ:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ