Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տնօրենը նկատեց, որ 18-ամյա մատուցողուհին ուտում է հաճախորդների ավելցուկները․ ուղղակի կապշեք, երբ տեսնեք, թե ինչպես վարվեց նա

LIFE

Մարիան, մեծանալով ապահովված ընտանիքում, երբևէ գումարի խնդիր չի ունեցել։ Ավարտելով դպրոցը՝ նա ընդունվեց համալսարան և սովորում էր բարձր առաջադիմությամբ։ Բայց մի օր Մարիայի կյանքում սև գիծ հայտնվեց։ Նրա հայրն, ով ամեն ինչ անում էր իր ընտանիքը պահելու համար, առողջական լուրջ խնդիրներ ունեցավ և ստիպված եղավ որոշ ժամանակ անկողնուն գամված մնալ։

Մարիան հայտնվեց ֆինանսական վատ դրության մեջ․ դասի գնալ էր պետք, ընդմիջումներին սնվել էր պետք և, իհարկե, ամենաանխուսափելին ուսման վարձը վճարելն էր։ Քանի որ աղջկան մանկուց սովորեցրել էին, որ յուրաքանչյուր բարոյական գործ կարելի է անել, եթե գումար է անհրաժեշտ, Մարիան առանց վարանելու փնտրեց և սրճարաններից մեկում մատուցողուհու աշխատանք գտավ։

Ամեն ինչ շատ լավ էր, մինչև մի օր սրճարանի տնօրենը, տեսախցիկների միջոցով հետևելով սրճարանի աշխատանքին, նկատեց, որ Մարիան հավաքելով այցելուների ուտելիքների մնացորդը, լցնում էր տոպրակի մեջ և սրճարանի ետնամուտքից դուրս գալիս։ Չուզենալով աշխատակիցների ներկայությամբ աղջկան անհարմար դրության մեջ գցել՝ տնօրենը նրան կանչեց իր աշխատասենյակ և հարցրեց, թե ու՞ր է տանում ավելացած սննդամթերքը, որը սովորաբար աղբն են նետում։ Մարիան պատասխանեց․ «Պարոն, որպեսզի ընդմիջման ժամանակ սնվելու համար գումար չվատնեմ, ես սնվում եմ հաճախորդների թողած սնունդով»։ Տնօրենի լեզուն պապանձվեց, չգիտեր, թե ինչ ասեր աղջկան՝ բացի հավելյալ գումար առաջարկելուց։ Մարիան հրաժարվեց այդ գումարից՝ ասելով, որ չի ուզում պարտքի զգացողություն ունենալ, որ իր աշխատած գումարն իրեն լիովին բավական է, իսկ այդպես վարվում է գումար խնայելու համար։

Այդ օրվանից ամիսներ էին անցել։ Մարիան այլևս այդ սրճարանում չէր աշխատում, քանի որ հայրն արդեն ապաքինվել էր և կարողանում էր գումար վաստակել, իսկ աշխատելու կարիք այլևս չկար, փոխարենը պետք էր կենտրոնանալ ուսման վրա։ Մարիայի աշխատանքից հեռանալուց հետո սրճարանի ողջ աշխատակազմը նկատեց, որ անհասկանալի պատճառներով սրճարանի շրջակայքում շատացել են մուրացկանները, ինչի պատճառով հաճախ լսվում էր այցելուների դժգոհությունը, թե նրանցից վատ հոտ է գալիս, նրանց տեսնելուց ախորժակը փակվում է և այլ վիրավորական բաներ։ Տնօրենն իրավունք չուներ վռնդելու մուրացկաններին, քանի որ դա մարդու իրավունքների կոպիտ խախտում և մարդկային տեսանկյունից անխղճություն կլիներ, ուստի որոշեց անձամբ մոտենալ մուրացիկներին և խնդրել որոշակի գումարի դիմաց հեռանալ այդտեղից ու չանհանգստացնել այցելուներին։

Սակայն զարմանքից քար կտրեց, երբ մուրացկաններից մեկն ասեց, որ նրանք գումար խնդրելու համար չեն եկել, այլ փնտրում են այն աղջկան, ով ամեն օր իրենց տոպրակի մեջ փաթաթած ուտելիք էր բերում։ Տնօրենը միանգամից գլխի չընկավ, բայց երբ նկարագրեցին աղջկա արտաքինը, հասկացավ, որ խոսքը Մարիայի մասին է։

Տնօրենին ամբողջ գիշեր տանջում էր ոչ թե այն միտքը, որ մուրացկաններին հաց է տվել, այլ այն, որ իրեն ստել է՝ ասելով՝ թե ինքն է ուտում այդ ավելցուկները։ Մի կերպ համբերելով միչև լուսաբաց՝ տնօրենը զանգեց Մարիային և ասաց, որ այժմ ողջ ճշմարտությունը գիտի և ուզում է իմանալ իրեն ստելու պատճառը։

Այն, ինչ ասաց Մարիան, տնօրենին շոկի ենթարկեց։ Պարզվում է, որ այդ ամենը տնօրենից շուտ նկատել էր սրճարանի մենեջերն ու աղջկան արգելել էր նման բան անել։ Ավելին՝ ասել էր՝ եթե մեկ անգամ էլ տեսնի անտուններին կերակրելիս, կպահի աղջկա աշխատավարձից, քանի որ դա նրան վնաս է հասցնում և գցում է սրճարանի հեղինակությունը։ Այդ պատճառով էլ Մարիան վախեցել էր, որ տնօրենն ավելի խիստ կարձագանքի և աշխատանքից կազատի։ Սա էր ստելու ողջ պատճառը։ Տնօրենը հեռախոսն անջատեց և․․․ կռահեք, թե ինչ եղավ։

Մենեջերն իր այդ բարձրաքիթ վերաբերմունքի և աշխատակցին անհիմն սպառնալու համար աշխատանքից ազատվեց, իսկ հաջորդ օրը Մարիան կրկին տնօրենից զանգ ստացավ և հրավիրվեց սրճարանում աշխատելու որպես մենեջեր։

 

 

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia