Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մոսկ­վան վերց­նո՞ւմ է նա­խա­ձեռ­նու­թյու­նը

POLITICS

Ռուսաստանի արտգործնախարարությունում նախօրեին տեղի են ունեցել ԼՂ խնդրի կարգավորմանը նվիրված մի շարք հանդիպումներ. առավոտյան նախ հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները, այնուհետև կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ ձևաչափով բանակցությունները, որին այնուհետև միացել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Հանդիպումներն անցել են դռնփակ ռեժիմով, ու շատ դժվար է հստակ կանխատեսումներ անել թե՛ դրանց կոնկրետ օրակարգի և թե՛ հնարավոր պայմանավորվածությունների մասին, ու ստիպված ենք բավարարվել ոչ այնքան հարուստ պաշտոնական տեղեկատվությամբ։

Մոսկովյան եռակողմ բանակցությունների ավարտին հետևել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որում մասնավորապես ասված է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են, որ մտադիր են շարունակել դիվանագիտական ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը։ Արձանագրված է, որ հակամարտող կողմերը շահագրգռված են շփման գծում իրավիճակի կայունացման առումով, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։ Կողմերը նաև պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի կալանավորված անձանց մտերիմների այցելությունը։ Նախարարները մարդկանց շփումների, լրագրողների փոխայցելությունների համար համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ գործնական աշխատանք սկսելու պատրաստակամություն են հայտնել։ Նաև պայմանավորվել են շարունակել շփումները մոտ ապագայում։

Բանակցությունների պաշտոնական հատվածը թերևս այսքանն է, մյուս կողմից՝ նկատենք, որ արտգործնախարարների հանդիպումները, որպես կանոն, ավելի քիչ հասարակական ուշադրության են արժանանում ու ավելի շատ միտված են երկու երկրների ղեկավարների բանակցությունների նախապատրաստմանը, թեև մոսկովյան քննարկումներից հետո դեռևս չի հայտարարվել Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հնարավոր հանդիպման մասին։

Սակայն մոսկովյան հանդիպումը փորձագիտական հանրության ուշադրությունը գրավեց այլ պատճառներով։ Նախ՝ դա անմիջապես հաջորդում էր Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը, երկրորդ՝ որոշակի մտավախություններ են առաջանում, որ սա ոչ թե Վիեննայի գործընթացի շարունակությունն է, այլ՝ Մոսկվայի հերթական միակողմանի նախաձեռնությունը, ինչը բերելու է նրան, որ բանակցությունները շարունակվեն ոչ թե համանախագահության, այլ եռակողմ ձևաչափով։ Շատերը մտավախություն են հայտնում, որ վերակենդանանում է, այսպես կոչված, Լավրովի պլանը, ինչի եռակողմ քննարկումները 2015-16թթ.-ին հանգեցրեցին քառօրյա պատերազմին։ Այլ խոսքով՝ տեսակետ է արտահայտվում, որ Բաքուն Մոսկվայի միջոցով փորձում է «ջրել» Հայաստանի կողմից այսօր առաջարկվող օրակարգը։ Իհարկե, պաշտոնական Երևանը հերքում է նման մտավախությունները։ Մասնավորապես, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ եռակողմ ձևաչափով բանակցությունների մեջ տարօրինակ բան չկա, քանի որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր է. «Այդպիսի պրակտիկա եղել է և կլինի: Ե՛վ Ռուսաստանի արտգործնախարարի հովանու ներքո կարող է լինել, և՛ Ֆրանսիայի, և՛ Միացյալ Նահանգների: Այնպես որ, ոչ մի արտառոց և տարօրինակ բան չեմ տեսնում»: Վարչապետի ասածին հավելենք նաև այն հանգամանքը, որ մոսկովյան բանակցությունները եզրափակվել են Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ, ինչն առնվազն ֆորմալ իմաստով ենթադրում է, որ բանակցությունները տեղի են ունենում միջազգայնորեն ճանաչված ձևաչափի շրջանակներում։ Գոյություն ունի նաև օբյեկտիվ իրականություն, որ մեր տարածաշրջանում դոմինանտ է Մոսկվայի ազդեցությունը, ինչը, բնականաբար, նախադրյալներ է ստեղծում, որ Ռուսաստանը զբաղվի հակամարտության, այսպես կոչված, մենենջմենթով։

Մյուս կողմից՝ գոյություն ունի 2016-ի նախադեպը, ու կարծում եմ՝ առնվազն խորհրդարանական լսումների մակարդակում Հայաստանի իշխանությունը պետք է համոզիչ փաստարկներով փարատի այն մտահոգությունները, որ հերթական անգամ կարող են տեղի ունենալ ռուս-ադրբեջանական սեպարատ պայմանավորվածություններ՝ հայկական շահերի հաշվին։ Այս առումով՝ տեղին է հիշատակել, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնապես հանդես է եկել ԼՂ խնդրով խորհրդարանական լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ, որին դեռևս չի հաջորդել պաշտոնական արձագանք։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023