Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սո­ցի­ա­լա­կան լար­վա­ծու­թյան ստվերը

ANALYSIS

Նախօրեին վաղ առավոտից «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները փակել էին դեպի գործարան տանող ճանապարհը: Գործարանի ղեկավարությունն աշխատակիցներին ծանուցել է, որ երկու ամսից ազատվելու են աշխատանքից: Գործարանի հնարավոր փակման պատճառը շատ ավելի ցածր ինքնարժեք ունեցող իրանական ցեմենտի հետ մրցակցության ոչ հավասար պայմաններն են։ Սա ոչ միայն պաշտոնական, այլ նաև իրական վարկած է, որը հաստատում են ինչպես կառավարության ներկայացուցիչներն, այնպես էլ գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը։

«Արարատցեմենտի» պատմությունը հասարակական մեծ հնչեղություն ստացավ, որովհետև խոսքը վերաբերում է հազարից ավելի մարդկանց աշխատանքին, երկրի տնտեսության համար մեծ նշանակություն ունեցող գործարանի ճակատագրին։ Պատահական չէ, որ «Արարատցեմենտի» շուրջ ծավալվող իրադարձություններին նախօրեին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կառավարությունն էսօր ոչ մեկից ոչ մի բան վերցնելու կարիք չունի, կառավարությունը էսօր զարտուղի քաղաքական աջակցությունների կարիք չունի: Որովհետև կառավարությունը գործում ա ժողովրդից ստացած մանդատով և գործելու ա էնքան ժամանակ, քանի դեռ ունի էդ մանդատը: Մենք մանիպուլ յացիաներով իշխանություն չենք պահելու: Իսկ էդ խնդիրը արդեն գործատուի և աշխատողների խնդիրն է»,- ասել է նա։

Տեսականորեն վարչապետը գուցե ճիշտ է, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ տնտեսական հեղափոխության օրակարգ հռչակած իշխանությունը պարտավոր է ստեղծել այնպիսի օրենսդրական միջավայր, ինչի հետևանքով չեն տուժի հազարավոր մեր համաքաղաքացիները, այլ խոսքով՝ վարվող քաղաքականությունը կծառայի մարդկանց, նրանց բարեկեցությանը։ Ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է, ըստ որի՝ կլինկերի (ցեմենտի հումքի) վրա տուրք չի դրվելու։ Ուշագրավ է, որ սկզբում կառավարությունն այլ դիրքորոշում է ունեցել, ինչը, սակայն, վերանայվել է խորհրդարանական մեծամասնության պատգամավորների պնդումներից հետո։ Ընդ որում՝ Գագիկ Ծառուկյանը երեկ ակնարկել է, որ իշխանության դիրքորոշման փոփոխությունն ամենևին էլ թափանցիկ մոտիվների հենքով տեղի չի ունեցել. «...Իսկ եթե իրենք որոշում են կլինկերի վրա տուրք չդնել, իրենց անձնական շահերի, որոշ ծանոթ-բարեկամների խնդիրն են լուծում և պրովոկատորներին ուղարկում են ցեմենտի գործարան, որոնք ընդհանրապես կապ չունեն ցեմենտի գործարանի հետ»։

Սակայն խնդիրը շատ ավելի գլոբալ է ու վերաբերում է կառավարության որոշումների կամ նախաձեռնությունների որակին, դրանցում ռիսկերի հաշվառմանն՝ առհասարակ։ Չգիտեմ՝ պրոտեկցիոնիզմն արդարացվա՞ծ է, թե՞ ոչ, սակայն ակնհայտ է, որ եթե կառավարությունը որոշել է բարձրացնել ներկրվող ցեմենտի մաքսատուրքը, ապա դա արել է երկրի տնտեսության, տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով։ Հենց այստեղ էլ սկսվում է հակասությունը։ Կլինկերը ցեմենտի հիմնական մասն է, որը ծասխերի 90 տոկոսն է, այսինքն՝ եթե ներկրվող ցեմենտի մաքսատուրքը բարձրացվում է, կլինկերինը՝ ոչ, ապա կառավարության նախաձեռնությունը կորցնում է իր իմաստը ու թերևս նաև ակտուալությունը։ Սա հասկանալու համար պետք չէ անգամ տնտեսագետ լինել կամ մասնագիտական գիտելիքներ ունենալ։ Այսինքն՝ դարձյալ հարկադրված ենք արձանագրել, որ իշխանությունը կայացնում է որոշումներ, որոնց ռացիոնալությունն ու ռիսկերը հաշվարկված չեն։

Նույն տրամաբանությունը գործում է «Սպայկայի» պարագայում։ Որևէ մեկս չենք խրախուսում հարկեր թաքցնելը կամ ստվերում աշխատելը, լրիվ ընդհակառակը, սակայն ակնհայտ է՝ նույն «Սպայկային» կարելի էր առաջարկել հարկային անբարեխղճությունը վերացնելու ավելի փափուկ մեխանիզմներ, որոնք թույլ կտային շրջանցել ընկերության հնարավոր սնանկության ռիսկերը։ Ի վերջո, «Սպայկայի» սնանկությունից պետությունը հաստատ չի շահելու. մի կողմից՝ գործազուրկ են դառնալու հարյուրավոր մարդիկ, ինչն այնքան էլ չի տեղավորվում տնտեսական հեղափոխության տրմաբանության մեջ, մյուս կողմից՝ գոնե այս տարի վտանգվելու է գյուղատնտեսական ապրանքների մթերման գործընթացը։ Նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ պատկերացնել, որ շաբաթների ընթացքում խելամիտ է շուկայում այնպիսի ընկերությունների հայտնվելը, որոնք իրենց ենթակառուցվածքներով կամ հնարավորություններով կարող են այլընտրանք լինել «Սպայկային» կամ լրացնել նրա բացը։ Գյուղատնտեսության ոլորտում այս տարի օբյեկտիվորեն առաջանալու են նաև որոշակի համակարգային խնդիրներ՝ գյուղատնտեսության նախարարության լուրծարման հետևանքով։ Ասածս այն է, որ կառավարությունը ցանկացած որոշում ընդունելիս պետք է հաշվի նստի իրականության, ավելի լայն համատեքստի հետ, հաշվարկի իր քայլի դրական էֆեկտները, ռիսկերը։ Հակառակ պարագայում՝ մշտապես բախվելու ենք մի իրականության հետ, երբ գտնվում են կիսատպռատ, լավագույն դեպքում՝ իրավիճակային լուծումներ, որոնք կա՛մ տեսանելի ռիսկեր են ծնում, կա՛մ էլ արագ խմբագրվում ու վերանայվում են կառավարության կողմից։ Առհասարակ՝ այս կառավարությունն աչքի է ընկնում մի կողմից՝ չմտածվածությամբ, մյուս կողմից՝ հետևողականության բացակայությամբ, ինչը հենց ինստիտուցիոնալ մոտեցումների բացակայության հետևանք է։ 

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal