Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ կապ ունեն բժիշկները բժշկական երշիկի հետ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակներից հայտնի բժշկական երշիկը մշակված է բժիշկների կողմից, դիետիկ է և առողջարար: Նրա ստեղծումը եղել է առողջապահական նկատառումներով:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Բժշկական երշիկը ստեղծվել է էժան սննդամթերք ստանալու նպատակով, ուղղակի այնպես է ստացվել, որ այն ստացել է «բժշկական» անունը: 20-րդ դարի 30-ական թվականներին երիտասարդ խորհրդային պետությունը ՆԷՊ-ն արգելելուց հետո սննդամթերքի խիստ պակասորդ ուներ, որն էլ շատ վատ էր անդրադառնում բնակչության առողջության վրա, մի խոսքով՝ բնակչությունը քաղցած էր: Չճշտված տեղեկություններով՝ անձամբ ժողովուրդների հայր Ստալինն է հանձնարարել ստեղծել այնպիսի երշիկ, որը էժան ու հասանելի լինի ժողովրդին: Բանն այն է, որ, օրինակ, եթե մարդը կարող է միանգամից կես կիլոգրամ միս ուտել (մոտավորապես 3-4 կտոր միս), ապա կես կիլոգրամ երշիկ ուտելն անհնար է, բացի դա, այս երշիկում խիստ սահմանափակ է ամենաթանկ սննդամթերք հանդիսացող ճարպի պարունակությունը: Ելնելով դրանից՝ ԽՍՀՄ-ի առողջապահության ժողովրդական կոմիսարիատը հանձնարարում է Մոսկվայում գտնվող «Ա.Միկոյանի անվան մսի կոմբինատի» մասնագետներին ստեղծել «ժողովրդական» երշիկ, որը հասանելի կլինի ինչպես պրոլետարիատի, այնպես էլ գյուղացիության գրպանի համար: Նոր արտադրանքը որոշվել է անվանել հենց բժշկական երշիկ, քանի որ այն նախատեսված էր «քաղաքացիական պատերազմի և ցարական բռնակալության հետևանքով առողջությունը խաթարած մարդկանց համար»: Խորհրդային պետության քաղաքացիները առաջին անգամ բժշկական երշիկը տեսել են 1936 թվականին: Այն առաջարկվում էր գնել առողջական խնդիրներ ունեցող մարդկանց և խորհուրդ էր տրվում օգտագործել որոշակի աղեստամոքսային տրակտի հիվանդություններով հիվանդ մարդկանց, որոնց անհրաժեշտ է օգտագործել հեշտ մարսվող սնունդ: Մի խոսքով՝ ստացվեց այնպես, որ «նշանակել է բժիշկը»: Իսկ ինչո՞վ էր տարբերվում այս եփած երշիկը այլ երշիկներից: Իհարկե, իր բաղադրությամբ: Այն կարելի էր լրիվ դիետիկ համարել, քանի որ այս երշիկի 1 կիլոգրամը պարունակում էր 250 գրամ տավարի միս, 700 գրամ ոչ յուղոտ խոզի միս, մեկ ձու, 20 գրամ կովի կաթ, կերակրի աղ, շաքարավազ, կարդամոն կամ մուսկատային ընկույզ և ուրիշ ոչինչ (նշենք, որ գինը իջեցնող հիմնական բաղադրիչը խոզի ոչ ճարպոտ մսի մեծ քանակն էր, քանի որ այն ժամանակներում տավարի միսը համարյա կրկնակի թանկ էր խոզի մսից): Այս ամբողջը աղվում է և լավ խառնվում, որն էլ դրական է ազդում արտադրանքի տեսքի և որակի վրա: Նշենք, որ այս երշիկը հետագայում շատ սիրվեց խորհրդային ժողովրդի կողմից: Այն իրոք հասանելի էր և համեղ: Տարիների ընթացքում բժշկական երշիկի բաղադրությունը փոփոխվել է: Օրինակ՝ 1974 թվականին թույլատրվել է երշիկին երկու տոկոսի չափով կրախմալ ավելացնել: Բացի այդ, սկսել են արտադրվել այս երշիկի այլ անոլոգներ տարբեր անուններով և բաղադրությամբ:

Ներկայումս խանութներում վաճառվող «բժշկական երշիկը» անհնար է դիետիկ համարել: Բանն այն է, որ ներկայումս երբեմն անգամ անհայտ է՝ արդյոք դրա մեջ ընդհանրապես միս կա՞, թե չկա, իսկ եթե կա էլ, ապա քանի՞ տոկոսը, էլ չենք խոսում այլ բաղադրիչների մասին: Իհարկե, ներկայիս օրենքները ևս կարգավորում են արտադրանքի բաղադրությունը, բայց արդեն չի նշվում, թե կոնկրետ ինչ սննդամթերք պետք է լինի արտադրանքի մեջ (խոզի միս, տավարի միս և այլն), այլ նշվում է, որ պետք է պարունակի այսքան ճարպ, այսքան սպիտակուց, այսքան աղ և այլն: Բացի այդ, պարտադիր օգտագործվում են նատրիումի նիտրատ (արտաքին տեսքի համար) և այլ նյութեր՝ արոմատիզատորներ, համը ուժեղացնողներ, թթվայնության կարգավորողներ և այլն: Այնուամենայնիվ, նաև նշվում է, որ արգելվում է սոյայի սպիտակուցի, կրախմալի, բուսական ժելե առաջացնողների և մի շարք այլ նյութերի օգտագործումը: Բայց դե, ով գիտի, թե ինչը ինչպես է հիմա:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded