Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մար­դիկ փոխ­վել են, բայց քա­ղա­քա­կան հա­կամ­շա­կույ­թը մնա­ցել է»

POLITICS

Քաղաքական բանավեճի, ինչպես նաև քաղաքական դիսկուրսի գոնե բավարար մակարդակի անհրաժեշտության մասին բազմիցս է խոսվել: Այս խնդիրը հիմա ևս արդիական է՝ պայմանավորված որոշ տեսարաններով, որոնցում այդ մակարդակի բացակայությունն ավելի ցայտուն է ընդգծվում: Նկարագրվածի համատեքստում քաղաքագետ Հայկ Սուքիասյանը երկու պատճառ է առանձնացնում: Առաջինը, ըստ նրա, մշակույթն է: «Ես ենթադրում եմ, որ մեր քաղաքական գործիչները Հայաստանի և հայ ժողովրդի մշակույթի, լեզվի և քաղաքակրթության հետ այդքան էլ կապված չեն: Նրանք մարդիկ են, որոնք, մեծ հաշվով, Հայաստանի քաղաքական պատմությունը չգիտեն և պատկերացում չունեն նաև հայ ժողովրդի մշակույթի ու քաղաքակրթության մասին: Եթե մի քիչ կապված լինեին այդ ամենի հետ, իմ կարծիքով, իրենց մոտ այդ մակարդակը չէր լինի: Մարդիկ, իհարկե, փոխվել են, բայց քաղաքական հակամշակույթը, ըստ էության, մնացել է: Շատ լավ է, որ մենք լեգիտիմ, լոյալ վարչապետ ունենք, բայց նրան կառաջարկեի հետևյալը. եթե մենք սիմվոլների նկատմամբ հարգանք ենք պահանջում, ինչը նաև ինքն է պահանջում, պետք է պահանջել նաև չխոսել «ա»-երով: Մեր լեզուն մեր ժողովրդի ինքնության առաջին գրավականն է: Հետաքրքիր է՝ լեզվի կոմիտեն որևէ անգամ նկատողություն արե՞լ է, որ «ա»-երով չխոսեն, որ բակային հայերենով չմտնեն խորհրդարան»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ պաշտոնյաները մեր մշակույթի ու լեզվի նկատմամբ հատուկ ակնածանք և պատկառանք պետք է ունենան: «Հակամշակույթն ու պրիմիտիվ վարքագիծը կփոխվեն միայն այն դեպքում, երբ մեր իշխանությունները և, ընդհանրապես, մենք կկապվենք մեր մշակույթի հետ: Մշակույթը մեզ կբարձրացնի: Այդուհանդերձ, քանի դեռ մանր, մերկանտիլ ինչ-որ բաների հետևից ենք ընկել ու կապված չենք մեր ժողովրդի, մեր քաղաքական պատմությանն ու քաղաքակրթական ինքնությանը, այս իրավիճակը միշտ լինելու է: Եթե նրանք հայերեն մի քիչ շատ կարդային, մի քիչ քաղաքական պատմությանը ծանոթ լինեին, այդպիսի մանր մտածողություն չէին ունենա: Եթե մենք մեր մշակույթը լավ չգիտենք, մեր միջից, օրինակ, միշտ կարող է ծնվել Ալեն Սիմոնյանի նման մեկ ուրիշը, որը կարող է ասել, թե կարելի է հիմնը փոխել»,նշեց նա՝ հավելելով, որ բոլոր խնդիրների հիմքը մշակույթը լավ չիմանալն է: 

«Մշակույթի հետ կկապվենք՝ այս իրավիճակը կանցնի, չենք կապվի՝ այսպիսի մանր, մերկանտիլ վարքագծով կշարունակեն որպես իշխանություն կամ ընդդիմություն իշխել հայ ժողովրդի գլխին: Եթե ցանկացած հանգամանքի տակից մշակույթը հանենք, կտեսնենք, որ այդտեղ բան չի մնալու՝ ամեն ինչի հիմքը մշակույթն է»,-շեշտեց Հ. Սուքիասյանը՝ միաժամանակ նշելով, որ քաղաքական հակամշակույթը մեզ մոտ տարիների ընթացքում է ձևավորվել:

«30 տարի ապրել ենք ապօրինի, կոռումպացված պետության մեջ, որտեղ բարձր մշակույթի հարց չի դրվել, դրա համար եղել է այն, ինչին մենք ականատես ենք եղել: Հիմա նշվածն իներցիայի ուժով պահպանվել է: Իշխանությունը փոխվել է, բայց շատ բաներ իներցիայի ուժով տեղափոխվել են այս շրջան»,-նշեց մեր զրուցակիցը:

Նա ընդգծեց, որ մեզ մոտ ավանդույթն օրենքից ուժեղ է, ու եթե մշակույթը ուժեղացնենք, ապա նույն մշակույթով էլ կարող ենք ճնշել նման երևույթները:

Ինչ վերաբերում է նշված համատեքստում հասարակության ունեցած դերին, Հայկ Սուքիասյանը նկատում է.

«Մենք շատ ենք քաղաքացու դերի մասին հիշեցնում ու ամեն ինչ դնում քաղաքացու ուսերի վրա: Հիմա նույնը նաև Ն. Փաշինյանն է անում, բայց սխալ է անում: 30 տարի է՝ մեր ժողովուրդը փողոցից տուն չի գնում՝ գիշերցերեկ արդարության ու պետականության վերականգնման պահանջով պայքարում է փողոցում: Ի՞նչ են ուզում ժողովրդից, ի՞նչ անի ժողովուրդը, որը դեռ մի հատ էլ հեղափոխություն է արել: Ավելի ի՞նչ պետք է անի ժողովուրդը: Ի՞նչ է՝ ծնվել է տառապելու համա՞ր, գիշեր-ցերեկ պետք է իրենց հետևից պտտվի՞, որ հանկարծ իրեն չթալանե՞ն, որ խորհրդարանում նորմալ խոսե՞ն: Գիտեք՝ մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մենք չենք կարողանում էլիտա արտադրել: Ցանկացած մարդ կարող է իշխանության գալ, բայց այդ իշխանությունը կարող է էլիտա չլինել: Ցեղասպանության տարիներին ջնջեցին էլիտային, սովետական տարիներին նույնպես ջնջեցին, այդ առումով բացառություն չէին նաև երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները: Ու հիմա մեր միջից դժվար է էլիտա առաջանում: Փոխարենն առաջանում են անիմաստ վարքագծով և խոսելաձևով մարդիկ: Իսկական քաղաքական էլիտա չկա: Սա է պատճառը, որ վարչապետի խարիզմայի հաշվին ինչ-որ մարդիկ «գռռալով» խորհրդարան մտան: Ու հիմա չգիտեմ, թե այդ մարդկանցից ավելի բարձր քաղաքական վարքագիծ պահանջելը որքանո՞վ է ճիշտ»: Հայկ Սուքիասյանը Հայաստանի առաջին Հանրապետության օրինակը բերեց. «Պետք է տեսնել, թե այն ժամանակ մարդկանց գիրն ու խոսքն ինչպիսի քաղաքակրթական ու մշակութային բարձրության վրա էր: Հիմա մեր իշխանությունները Հայաստանում բարձր մշակույթի չափ պետք է դնեն, որ բոլորը ձգտեն ու բարձրանան հենց այդ չափին: Հայաստանում այդ չափը դրված չէ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal