Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թե ին­չու Ար­մեն Սարգ­սյա­նը դար­ձավ «օտար»

POLITICS

Երբ շաբաթներ առաջ անդրադարձ էի կատարել նախագահ Արմեն Սարգսյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին՝ արձանագրելով, որ դրանցում նկատվում են անվստահության ու ճգնաժամի բաղադրիչներ, շատերն ասում էին, թե չափազանցության գիրկն եմ ընկել։ Վերջին շաբաթների ընթացքում, սակայն, տեղի ունեցան իրադարձություններ, որոնք միայն հաստատեցին ենթադրություններս, ավելին՝ հիմքեր կան պնդելու, որ Փաշինյան-Սարգսյան հակադրությունը ստվերից դուրս է գալու հրապարակային հարթություն՝ ստեղծելով ինֆորմացիոն նոր առիթներ։ Երկու շաբաթ առաջ, երբ խորհրդարանական մեծամասնությունը ցուցադրաբար, թեկուզ ժամանակավորապես, տապալեց խորհրդարանի արտահերթ նիստը, որտեղ քննարկվում էր ԱԺ կանոնակարգում և «ՍԴ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, ակնհայտ էր, որ խնդիրը ո՛չ Արցախ մեկնող պատգամավորներն էին, ո՛չ էլ հերթապահ պատճառաբանությունները։ Ավելին՝ խորհրդարանի նիստն, ի վերջո, կայացավ, սակայն մի քանի ժամվա ընթացքում Փաշինյանի թիմը հասցրեց նախագահ Սարգսյանին ուղերձ հասցեագրել, որ կոնսոլիդացված կարող է մերժել ՍԴ անդամի համար առաջադրված նրա թեկնածուին։

Շատերն այդ սցենարին չէին հավատում, բայց նախօրեին Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուն՝ իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանը, խորհրդարանում ստացավ ընդամենը 24 քվե։ Ամենևին չենք պնդում, որ նախագահի առաջադրած թեկնածուն իդեալական էր, սակայն արդեն այն հանգամանքը, որ նա չի ասոցացվում ո՛չ նախկին ու ո՛չ էլ գործող իշխանության հետ, դրական երևույթ էր ու կարող էր երաշխիք լինել, որ ՍԴ-ում ունենալու ենք դատավոր, որը քաղաքական իմաստով կաշկանդված չէ։ Թերևս այդ պատճառով էլ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվեց, ավելի շուտ՝ այն հաշվարկով, որ «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ դատավորի պաշտոնում տեսնում է Վահե Գրիգորյանին։ Վերջինս, անշուշտ, նույնպես պրոֆեսիոնալ է, ու այս հարթության վրա որևէ խնդիր չկա, սակայն Գրիգորյանը Մարտի 1-ի գործում ներգրավված փաստաբան է ու կոնկրետ ասոցացիաներ է առաջացնում որոշակի քաղաքական թիմի հետ, ինչը, բնականաբար, այնքան էլ հարիր չէ ՍԴ անդամի կարգավիճակին։

Սակայն, տվյալ պարագայում, խնդիրն ավելի խորքային է, քան ՍԴ անդամի ընտրությունը։ Հայաստանի Սահմանադրությամբ նախագահն ունի խիստ սահմանափակ լիազորություններ, որոնցից մեկը ՍԴ անդամի առաջադրումն է, ու փաստորեն շարունակ ժողովրդավարությունից խոսող հեղափոխության թիմը «խուզում» է նաև այդ սահմանափակ լիազորությունները։ Սա ավելի ընդգծված է դարձնում, այսպես կոչված, սուպերվարչապետական համակարգը, մանավանդ, որ կառավարության նոր կառուցվածքով այն միայն ֆորմալիզացվում է։ Բացի այդ՝ Հայաստանում ստեղծվել է փաստացի մի իրավիճակ, երբ վարչապետի իշխանությունն, ըստ էության, անսահմանափակ է դարձել, որովհետև գործող խորհրդարանը՝ քաղաքական ու որակական հարթության վրա, ոչ միայն չի վերահսկում կառավարությանը, այլ գտնվում է Փաշինյանի լիակատար վերահսկողության տակ։ Վստահաբար կարելի է պնդել, որ ՍԴ անդամի ընտրության հետ կապված քաղաքական որոշումը կայացվել է ոչ թե խորհրդարանում, այլ՝ վարչապետի մակարդակով։

Մյուս կողմից՝ իր քաղաքական ինքնուրույնությունը նշանային քայլերով ի ցույց է դնում Արմեն Սարգսյանը։ Մի քանի օր առաջ աշխատանքից ազատվել էր վարչապետի աշխատակազմի կադրերի բաժնի պետ Մարգարիտա Ազարյանը։ Վերջինս իրապես պրոֆեսիոնալ է, ու չնայած մամուլում հայտնված վարկածներին՝ պնդում եղավ, թե տիկին Ազարյանը կենսաթոշակային տարիք ունի ու մտադիր է զբաղվել թոռներով, սակայն ընդամենը մի քանի օրում նա նոր աշխատանքի անցավ՝ ստանձնելով նախագահի օգնականի պարտականությունները։ Այս իրադարձություններն, անշուշտ, պատահականություն չեն, մանավանդ, որ դեռ փետրվարի 12-ին Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չէր կարողացել «գտնել» Արմեն Սարգսյանին, որպեսզի նրան անձամբ հրավիրեր Ստեփանակերտ՝ մասնակցելու ԱԽ նիստին, վերջինս էլ «տեխնիկական» պատճառներով չմասնակցեց ԱԽ նիստին, սակայն ընդամենը երկու շաբաթ առաջ Ստեփանակերտում արժանացավ ԼՂՀ ղեկավարության բավականին ընդգծված ջերմ ընդունելությանը։ Նույն պատմությունը կրկնվեց տակավին օրերս, երբ ԲԴԽ առաջին տարեդարձին նվիրված միջոցառումներին վարչապետն ու նախագահը մասնակցեցին առանձին ու տարբեր օրերի։

Մի խոսքով՝ Փաշինյան-Սարգսյան հակասություններն այլևս բացահայտ են, ու նույնիսկ անիմաստ է դա քողարկելը։ Հեղափոխության օրերին ու դրանից հետո Արմեն Սարգսյանը խիստ դրական, կայունացնող դերակատարություն է ունեցել, ու բոլորը գոհունակությամբ արձանագրում էին, որ Նիկոլ Փաշինյանի բարձր լեգիտիմության ու Արմեն Սարգսյանի փորձառության ու միջազգային կապերի համադրությունը կարող է դրական ազդեցություն ունենալ երկրի համար։ Սակայն երկու հանգամանք հուշում են, որ դրական կանխատեսումներն իրականություն չեն դառնալու։ Նախ՝ վարչապետի ու նրա թիմի վարկանիշի բնական անկումը հեղափոխության թիմի շրջանում խանդ է առաջացնում Արմեն Սարգսյանի հանդեպ, որի նկատմամբ հասարակության դրական տրամադրությունները կարող են նույնիսկ աճել՝ հատկապես օտարերկրյա բավականին տպավորիչ այցերի ու ընդունելությունների համատեքստում։ Եվ որ ամենակարևորն է՝ խորհրդարանական ընտրություններից հետո հակահեղափոխության վտանգն, ըստ էության, վերացված է, իշխանությունը դառնում է մոնոլիտ՝ ավտորիտարիզմի որոշակի դրսևորումներով, ու ավելի դժվար է հանդուրժում «օտարներին», որոնցից մեկն ակնհայտորեն Արմեն Սարգսյանն է։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal