Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ար­ժեզրկ­վող հե­ղա­փո­խու­թյուն

ANALYSIS

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական ֆեյսբուքյան գրառումն է արել, որտեղ հիշեցրել է, որ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերը 20 տոկոսով աճել են, նաև կրկնել է այլևս նորություն չպարունակող մի քանի այլ ցուցանիշներ, որոնք վկայում են տնտեսության աճի մասին։ «Թվախեղդության» երևույթին վերջերս անդրադարձել էի՝ նշելով, որ այն մշտապես եղել է Հայաստանի ղեկավարների նախընտրած գործիքներից մեկը, ու այդ «ավանդույթը» պահպանվեց նույնիսկ հեղափոխությունից հետո։ Հասարակությունը Հայաստանում թվերին վաղուց չի վստահում, եթե նույնիսկ դա լսում է հեղափոխության առաջնորդից։ Ինչպես ասում են՝ «շաքար ասելով՝ բերանը չի քաղցրանում». թվերով չէ, որ մարդիկ պետք է պատկերացում կազմեն իրենց իրական վիճակի մասին, դրա համար գոյություն ունեն ավելի առարկայական ինդիկատորներ, օրինակ՝ սեփական գրպանի կամ սառնարանի պարունակությունը։ Բացի այդ՝ իշխանությունները, որպես կանոն, խոսում են միայն դրական ցուցանիշների մասին՝ «մոռանալով» արձանագրել ձախողումները կամ գոնե թերացումները։ Շատ լավ է, որ կան մարդիկ, ովքեր ավելի բարձր են վարձատրվում, բայց ակնհայտ է նաև, որ հենց միայն վերջին շաբաթվա ընթացքում մի քանի հազար աշխատատեղեր հայտնվել են փակման վտանգի առաջ, եթե նկատի ունենանք այն զարգացումները, որ տեղի են ունենում «Սպայկայի», «Արարատցեմենտի», «Գազպրոմ Արմենիայի» շուրջ, չհաշված պետական կառույցներում սպասվող ահռելի կրճատումների հեռանկարը։

Սակայն հեղափոխությունն արժեզրկվում է ավելի խորքային մակարդակում։ Այս օրերի թոփ լուրերի առաջին հորիզոնականներում իր հաստատուն տեղն ունի ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ կապված պատմությունը։ Վերջերս ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Հիմա համառորեն լուրեր են պտտվում, որ Սանասարյանը որպես կասկածյալ է ներգրավվել այս քրեական գործում։ Իհարկե, պաշտոնական պարզաբանում դեռևս չկա, Սանասարյանը թեման հեռացնում է իրենից, սակայն նույն Սանասարյանի ու գլխավոր դատախազի արձագանքներն ավելի շատ հաստատում են, որ այստեղ խնդիր կա, քան հերքում։

«Մտա «Ֆեյսբուք», պարզվեց՝ որոշ լրատվամիջոցներ ու «Ֆեյսբուքի» դատավորներ դատավճիռ են կարդացել: Այ, ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իր տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ։ Ինչպես պայքարել եմ, ոչ մի վայրկյան չեմ դադարելու պայքարել հանուն Հայաստանի, ինչպես ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ. գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի։ Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր անհանգստանում են, իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՎԾ պետը։ Իհարկե, Սանասարյանի հաստատակամությունն ու վճռականությունն իրապես գովելի են, ու անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ նա իսկապես խնդիրներ չունի, սակայն ամբողջ պրոբլեմն այն է, որ իր տեքստում պաշտոնյան այդպես էլ չի հերքում կամ հաստատում իր կասկածյալ լինելու հանգամանքը։ Սակայն հասարակության կասկածներն ավելի խորացրեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա երեկ անդրադարձել է Դավիթ Սանասարյանի կարգավիճակին և հարցին` արդյոք ինքը միջամտելո՞ւ է, որպեսզի Դավիթ Սանասարյանի լիազորությունները կասեցվեն մինչ ԱԱԾ-ում քննվող գործի ավարտը, պատասխանել. «Այդ հարցին կպատասխանեմ զուտ տեսականորեն. այն դեպքերում, երբ հանրային ծառայողի նկատմամբ կիրականացվի քրեական հետապնդում և հիմքեր կլինեն, որ նա, շարունակելով պաշտոնավարումը, կարող է խոչընդոտել քննությանը, էդ դեպքերում դատախազը որոշում է կայացնում պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ»,- ասել է գլխավոր դատախազը։

Իհարկե, Դավթյանը խոսել է «տեսականորեն», բայց լրագրողի հարցը հնչել է շատ կոնկրետ մարդու մասին, ու սա այն դեպքն է, որ գլխավոր դատախազը հաստատ «կջրեր» հարցը, եթե տարածված «ասեկոսեները» հիմք չունենային, կամ առնվազն կտար դիվանագիտական պատասխան։ Սակայն այս պարագայում՝ Արթուր Դավթյանն ոչ միայն, ըստ էության, չի հերքել, որ Դավիթ Սանասարյանը կասկածյալ է, այլ ավելի հեռուն է գնացել՝ չբացառելով, որ նրա լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել։

Դավիթ Սանասարյանը պարզապես նոր իշխանության բարձրաստիճան պաշտոնյա չէ, այլ հեղափոխության առանցքային դեմքերից, սիմվոլներից մեկը։ Անշուշտ, հեղափոխությունը բարոյական հարված կստանա, եթե պարզվի, որ նա ներքաշված է կոռուպցիոն սկանդալի մեջ։ Սակայն մեդալն ունի նաև հակառակ կողմը։ Սանասարյանը հետևողականորեն պնդում է իր անմեղությունը ու նույնիսկ ասում է, որ մինչև կյանքի վերջը պայքարելու է կոռուպցիայի դեմ։ Անմեղության կանխավարկածից ելնելով՝ իրավունք չունեմ կասկածի տակ դնելու ՊՎԾ պետի պնդումների օբյեկտիվությունը։ Սակայն այս պարագայում էլ ստացվում է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան փաստորեն կասկածի տակ է դնում ընթացող քննության օբյեկտիվությունը, դրանում քաղաքական դավեր կամ ներիշխանական ինտրիգներ է տեսնում։ Արդյո՞ք մեկ տարվա ընթացում հեղափոխական իշխանությոնը հասցրել է դիսկրիմինացվել։

Ամեն դեպքում՝ գործ ունենք իրավիճակի հետ, որի հետևանքով արժեզրկվելու է հեղափոխությունը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal