Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Զատ­կին հա­ջոր­դող հի­շա­տա­կու­թյան օրը պետք էր դարձ­նել ոչ աշ­խա­տան­քա­յին»

SOCIETY

Օրերս «Փաստ» օրաթերթն անդրադարձել էր Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները ոչ աշխատանքային օր սահմանելու և դրանք որևէ շաբաթ օր տեղափոխելու թեմային: Այս հարցի շուրջ մշտապես տարակարծություն կա: Խնդիրն, իհարկե, բազմաշերտ է: Մի կողմից՝ պետության վերաբերմունքն ավանդույթներին, մյուս կողմից էլ կարծիքը, որ ոչ աշխատանքային օրերն ավելորդ շռայլություն են երկրի համար: Բայց նշենք, որ գոնե հիշատակության օրերի դեպքում խոսքը բացառապես աշխատանքային օրերը տեղափոխելու մասին է: Արդեն իսկ պարզ է, որ նոր իշխանություններն արդեն երկրորդ տաղավար տոնի պարագայում ձեռնպահ են մնում Մեռելոցը ոչ աշխատանքային սահմանել:

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ հիշատակության օրերը պետք է պահպանվեն:

«Ես պնդում եմ, որ Զատկին հաջորդող մեռելոց-հիշատակության օրը պետք է պահպանվեր, և այդ կերպ, տարվա մեջ գոնե մի քանի անգամ, հասարակությանը հնարավորություն պետք է տրվեր, որ հիշեն և հարգեն իրենց ննջեցյալներին: Ազգային ավանդույթները պետք է ավելի զորացնել, պանծացնել և ոչ թե մեր կենցաղավարությունից դուրս մղել: Ի վերջո, եկեղեցական և ազգային ավանդույթները մեր ինքնության բաղկացուցիչներն են: Մենք, մոռանալով այդ արժեքները, կուրանանք մեր ինքնությունը», - ասում է Սեպուհ սրբազանը:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ զրույցում անդրադարձանք հարցի տնտեսական կողմին, թե արդյոք մի քանի աշխատանքային օրերի տեղափոխումը կարո՞ղ է պարալիզացնել տնտեսությունը:

«Իմ սուբյեկտիվ կարծիքով, մեր տիպի երկրների համար որքան քիչ լինեն ոչ աշխատանքային, տոն օրերը, այնքան ավելի լավ, որ տնտեսությունն աշխատի, հավել յալ արդյունք ստեղծի, զարգանա: Այդ առումով կարևոր է՝ որքան հնարավոր է քիչ ոչ աշխատանքային օրեր ունենալը: Իսկ կոնկրետ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրը ոչ աշխատանքային լինել-չլինելու հարցը կդժվարանամ մեկնաբանել: Բայց պետք է նշել, որ նախկինում ոչ աշխատանքային օրը շաբաթ օր տեղափոխելով, փաստացի, տարվա մեջ աշխատանքային օրերի քանակը չէր փոխվում, ուղղակի երկուշաբթի օրը տեղափոխվում էր շաբաթ՝ հնարավորություն տալով քաղաքացիներին առանց անհարմարությունների այցելել ննջեցյալներին: Այժմյան կառավարությունը հարցի հետ կապված ուրիշ դիրքորոշում ունի և որոշել է այս երկուշաբթին աշխատանքային թողնել:

Շաբաթ օրը ֆինանսական, տնտեսական բոլոր ինստիտուտները լիարժեքորեն աշխատում են, այս դեպքում աշխատանքի պարալիզացման խնդիր չեմ տեսնում: Չեմ կարծում, որ աշխատանքային մի քանի օրվա տեղափոխումը կարող է վնաս հասցնել տնտեսությանը», - ասում է տնտեսագետը:

Հ. Գ. Պետությունը պետք է հարգի ազգային ավանդույթները, հավատացյալ ժողովրդի զգացմունքները: Մի քանի աշխատանքային օրերի փաստացի տեղափոխությունը առանցքային նշանակություն չի ունենա, հատկապես այն դեպքում, երբ, միևնույն է, անխափան աշխատում են շտապօգնությունը, փրկարար ծառայությունը, ոստիկանությունը, հերթապահություն է սահմանվում մաքսային ծառայությունում: Բայց մեկ դիտարկում ևս. ոչ պետական համակարգում աշխատող մարդիկ հաճախ աշխատում են առանց շաբաթ-կիրակի և տոն օրերի: Այս դեպքում արդեն պետք է բարեխիղճ լինեն տնտեսվարողները՝ հնարավորություն տալով իրենց աշխատակիցներին այցելելու հարազատների շիրիմներին: Ի վերջո, ննջեցյալների հիշատակության օրերն աշխատանքային դարձնելն արտահայտում է պետության վերաբերմունքը եկեղեցու և հավատացյալ ժողովրդի նկատմամբ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal