Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ընդ­դի­մու­թյան ար­ժև­ո­րո՞ւմ, թե՞ իրա­վի­ճա­կա­յին լու­ծում

ANALYSIS

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդես են գալու սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ, որի նպատակը այլ հարցերի հետ մեկտեղ լինելու է նաև կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններին Ազգային ժողովի հերթական նիստերին պատգամավորների հարցերին պատասխանելու հրավիրելը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Սա «Իմ քայլը» խմբակցության արձագանքն է կառավարության կառուցվածքի շուրջ տեղի ունեցած քննարկումներին, մասնավորապես՝ ընդդիմության այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հրաժարվում է սուպերվարչապետական համակարգը չեղարկելու խոստումից։ Խորհրդարանական մեծամասնությունը հրապարակային հայտարարությամբ արձանագրում է, որ ականջալուր է ընդդիմության մտահոգություններին ու ցանկանում է ուժեղացնել խորհրդարանական վերահսկողության ինստիտուտը։

 

Անկասկած, ողջունելի է, որ իշխանությունն ընդառաջ քայլ է անում ընդդիմությանը։ Մյուս կողմից՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ սովետական իրականության օրինակով՝ գործող իշխանությունը փորձում է «ջրել» ընդդիմության բարձրացրած հարցը։ Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնման գործընթացը շատ նման է սովետական իրականության հանձնաժողովների ստեղծման պրակտիկային, երբ հարցը տեղափոխվում էր անդադար ու անպտուղ քննարկումների հարթություն՝ ի վերջո կորցնելով ակտուալությունը։ Հիմա ստեղծվում է ճիշտ նույն տպավորությունը, մանավանդ՝ հայտնի չէ՝ երբ են տեղի ունենալու այդ փոփոխությունները ու, առհասարակ, արժե՞ր այս հարցով նախաձեռնել Հիմնական օրենքի փոփոխությունների գործընթաց։

Բանն այն է, որ կառավարության կառուցվածքը սահմանվում է օրենքով, ու ընդդիմության մտահոգությունները կարող էին փարատվել, եթե ոստիկանությունը, ՊԵԿ-ը կամ ԱԱԾ-ն ստանային նախարարության կարգավիճակ կամ ներառվեին այլ նախարարությունների մեջ ու հաշվետու դառնային խորհրդարանին։ Կառավարությունն ու մեծամասնությունը չգնացին այս բնական ճանապարհով՝ չունենալով որևէ լուրջ փաստարկ, հիմա ո՞րն է երաշխիքը, որ նրանց մոտեցումները կվերանայվեն սահմանադրական փոփոխությունների գործընթացի ժամանակ։

Ասենք՝ արդյո՞ք հիմնավոր էր Նիկոլ Փաշինյանի այն փաստարկը, թե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կքաղաքականացվեն՝ նախարարություն դառնալով։ Իհարկե՝ ոչ։ Այս տրամաբանությամբ՝ բանակը պետք է վաղուց քաղաքականացված լիներ։ Բացի այդ՝ ամիսներ առաջ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պաշտպանության, ՆԳ ու ԱԱ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծիք էր հայտնել, թե Մարտի 1-ի ողբերգության պատճառներից մեկն այն է եղել, որ իրավապահ մարմիններն ունեցել են իրենց այսօրվա կարգավիճակը, այլ խոսքով՝ վերահսկելի չեն եղել խորհրդարանի կողմից։ Փաստորեն՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից մեկը պնդում է, որ 2008թ.-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, ունենալով այսօրվա կարգավիճակը, ամենաքաղաքականացվածն են եղել։ 

«Իմ քայլի» նախաձեռնությունը վիճահարույց է նաև իրավական տեսանկյունից, որովհետև այնքան էլ ակնհայտ չէ, թե հնարավոր սահմանադրական փոփոխություններով ինչպես են նույնացվելու նախարարների ու վարչապետին առընթեր մարմինների ղեկավարների կարգավիճակները։

Տպավորություն է, որ հեղափոխության թիմի հերթական էմոցիոնալ արձագանքն է, որը ժամանակի ընթացքում դարձյալ խմբագրվելու է։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak