Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Ար­մեն Դար­բի­նյա­նը ներ­կա­յաց­րել է կա­ռա­վա­րու­թյան նոր կազ­մը, իսկ Անդ­րեն կմաս­նակ­ցի Եվ­րա­տես­իլին

SOCIETY

ՏՈՆԵՐ

Ուրուգվայ՝ 33-ի արշավախմբի օր, Չինաստան՝ Չիներենի օր, Ռուսաստան՝ Դոնորի ազգային օր, Վենեսուելա՝ Անկախության հռչակման օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1884-ծնվել է հայ բանաստեղծ Դանիել Վարուժանը։

1952-մահացել է հայ բանաստեղծ Անդրանիկ Թերզյանը։

1964-ծնվել է հայկական ծագումով անգլիացի դերասան, կինոռեժիսոր Էնդի Սերքիսը։

1998-վարչապետ Արմեն Դարբինյանը ներկայացրել է կառավարության նոր կազմը և այն շարժառիթներն ու պատճառները, որոնցով ինքն առաջնորդվել է նախարարներ նշանակելիս։

2004- Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը հանդիպումներ է ունեցել «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի և «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հետ:

2006- Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը որոշել է, որ «Եվրատեսիլ - 2006»-ին կմասնակցի Անդրեն։

2007-Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը:

-Լեռնային Ղարաբաղում սկսվում է նախագահության թեկնածուների առաջադրումը:

2011-մահացել է հայ հայտնի ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանը։

2012-սկսվել է Գրողների համահայկական 6-րդ համաժողովը։

2015-Հայաշատ Սոչիում քաղաքային իշխանությունների որոշմամբ, փողոցներից հեռացվել են Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցին նվիրված բոլոր պաստառները։

2017-Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը նշել է հիմնադրման 20-ամյակը։

2018-Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին առաջնորդող Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված բազմամարդ հանրահավաքում անդրադարձել է իշխանական ճամբարից հնչեցված երկխոսության կոչերին: Ըստ նրա, ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի մահամերձ կամ մահացած իշխանությունը երկխոսության կոչ է անում. «Քաղաքական դիակի հետ չեն երկխոսում»:

ԱՇԽԱՐՀ

1653-Օլիվեր Կրոմվելը ցրել է Անգլիայի խորհրդարանը։

1656-Ռուսաստանում շրջանառության մեջ են դրել պղնձադրամներ՝ արծաթադրամների փոխարեն։

1770-Ջեյմս Կուկը հայտնագործել է Նոր Հարավային Ուելսը՝ Հարավ-Արևել յան Ավստրալիան։

1770-ռուս-թուրքական պատերազմի ժամանակ վրացական Իրակլի Երկրորդ թագավորը ջախջախել է թուրքերին Ասպինձեի ճակատամարտում։

1792-Ֆրանսիան պատերազմ է հայտարարել Հունգարիային և Բոհեմային։

1808-ծնվել է Նապոլեոն Երրորդը՝ Ֆրանսիայի կայսրը (1852—1870)։

1832-պետերբուրգցի մանկաբարձ Անդրեյ Վոլֆը իրականացրել է առաջին հաջողված արյան փոխներարկումը Ռուսաստանում, նա իր արյունը փոխներարկել է իր հղի կնոջը։

1841-լույս է տեսել ամերիկացի գրող Էդգար Ալան Պոյի առաջին դետեկտիվ պատմվածքը՝ «Սպանություն Մորգ փողոցում»

1889-ծնվել է Երրորդ ռեյխի ղեկավար Ադոլֆ Հիտլերը։

1902-Մարիա և Պիեռ Կյուրիները ստացել են մաքուր ռադիումը։

1910-Հալլեյի գիսավորը մաքսիմում մոտեցել է Երկիր մոլորակին։

1922-Վրացական ԽՍՀՄ-ի կազմում ստեղծվել է Հարավային Օսիայի Ինքնավար Մարզը։

1924-ընդունվել է Թուրքիայի Հանրապետության Սահմանադրությունը։

1934-ԽՍՀՄ-ում առաջին անգամ Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել Չել յուսկին շոգենավի անձնակազմին փրկած յոթ օդաչուներին։

1940-ԱՄՆ-ում ստեղծվել է առաջին էլեկտրոնային մանրադիտակը։

1942- Մեծ հայրենական պատերազմում ավարտվել է մոսկովյան ճակատամարտը։

1950-ծնվել է ռուս քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լեբեդը։

1958-ծնվել է ռուս հոկեյիստ, քաղաքական գործիչ Վյաչեսլավ Ֆետիսովը։

1985-մահացել է ամերիկացի ֆիզիկոս, երկրաշարժերի Ռիխտերի սանդղակի ստեղծող Չարլզ Ֆրենսիս Ռիխտերը։

1992-մահացել է բրիտանացի կատակերգակ Բեննի Հիլլը։

1994-ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը։

1998-Intel ընկերությունը ներկայացրել է Pentium II Xeon պրոցեսորը։

2001-Չինաստանը պաշտոնապես հոմոսեքսուալիզմը դասել է հոգեկան հիվանդությունների շարքը։

2010-ԱՄՆ-ի ափերի մոտ գտնվող Մեքսիկական ծոցում գտնվող Deepwater Horizon նավթային պլատֆորմում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացել է տեխնոգեն աղետ։

Կամո Խաչիկյան

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia