Բանակի թեմայով հերթական շահարկումը
POLITICSՄինչ մամուլը վերջին օրերին քննարկում էր ԵԿՄ նախագահ Սասուն Միքայել յանի՝ զինված ուժերի հետ կապված հայտարարությունները, թե զինվորներն առաջին գիծը հազիվ են պահում, պայմանագրայինները սեր ունեն խմիչքի հետ և այլն, բանակի հետ ասոցացվող հերթական գործիչն է անչափ տարակուսելի հայտարարություն արել: ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, երեկ պատասխանելով այն հարցին, թե բանակցություններում ուժեղ դիրքերից հանդես գալու ու պատերազմ թույլ չտալու համար արդյո՞ք մեր բանակն անհրաժեշտ հզորություններն ունի, նշել է, որ չի ցանկանում անդրադառնալ բանակի ներքին խոհանոցին, սակայն բանակի հզորությունները բավարար չի համարում: Առնվազն տարօրինակ են նման հայտարարությունները, հատկապես ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ավելի վաղ արված այն հայտարարությունների ֆոնին, որ մեր բանակը ոչ միայն ի վիճակի է պաշտպանել մեր երկրի անվտանգությունը, այլ նաև խնդիրներ լուծել հակառակորդի թիկունքում: Ակնհայտ է, որ բանակի թեման տարբեր անձանց բերանով անհարկի շահարկումների առիթ է դառնում, որն իսկապես մտահոգիչ է՝ անկախ դրանց դրդապատճառներից: